Առաջարկում են բարձրացնել նվազագույն աշխատավարձը մոտ 20%
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանն ու Բաբկեն Թունյանը շրջանառության մեջ են դրել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:
Պատգամավորներն առաջարկում են նվազագույն աշխատավարձը 55,000 դրամից դարձնել 65,000 դրամ:
Նախագծով առաջարկվում է աշխատաժամանակի նորմալ՝ 40 ժամ շաբաթում, և կրճատ՝ 36 և 24 ժամ տևողության դեպքում ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել համապատասխանաբար 390 դրամ, 435 դրամ և 650 դրամ:
Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տեղեկանքի, օրինակ, 2019 թվականի մարտ ամսվա դրությամբ հանրապետությունում մինչև 84,416 դրամ (ներառյալ հարկերը) աշխատավարձ ստացող լրիվ աշխատաժամանակով աշխատակիցների թիվը 45,950 է, որից պետական ապարատում աշխատողներինը՝ 8409, ՀՈԱԿ-ներում՝ 6017: Նախագծի ընդունման արդյունքում նշված մարդկանց աշխատավարձը կբարձրանա միջինը 7800 դրամով, փոփոխություններն իրականացնելու համար պետական բյուջեից կպահանջվի տարեկան մոտ1.1 մլրդ դրամ հավելյալ ծախս, իսկ համայնքների բյուջեից 580 մլն դրամ: Ընդհանուր առմամբ աշխատավարձին հատկացվող միջոցները մասնավոր և պետական հատվածներում կկազմեն մոտ 4.86 մլրդ դրամ:
Հիմնավորման մեջ նշվում է, որ նվազագույն աշխատավարձը կգերազանցի սպառողական զամբյուղի արժեքը՝ լուծելով սոցիալական կարևորագույն խնդիր, դրա աճով կբարձրանա նաև միջին աշխատավարձը, նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացիներն ավելի գնողունակ կդառնան, ինչը կհանգեցնի պահանջարկի աճին, որն էլ իր հերթին կբերի առաջարկի աճին, կկրճատվի աշխատավարձերի ոլորտում մասնավոր և պետական հատվածների արբերությունը, տեղեկացնում է panarmenian.net-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 13:13
Рабочая группа в формате вице-премьеров правительств Армении, России и Азербайджана (по разблокированию коммуникаций – ред.) давно не действует. Об этом на пресс-конференции 16 июля заявил премьер-министр Армении Никол Пашинян.
-
2025-07-16 13:12
Премьер-министр Армении Никол Пашинян не исключил, что управление дорогой из Азербайджана в Нахиджеван через Сюник может быть передано частной компании.
-
2025-07-16 13:12
Очередной случай смерти зарегистрирован в уголовно-исполнительном учреждении «Армавир» в Армении. Как сообщила «ФактИнфо» начальник отдела по связям с общественностью уголовно-исполнительной службы министерства юстиции Армении Нона Навикян, 14 июля осужденный (1987 г.р.), отбывающий наказание в УИУ, был найден в камере повешенным.
-
2025-07-16 12:12
Идея пантюркизма никогда не получала и сейчас не получает однозначного одобрения всех сверхдержав с учетом вытекающих из этого необратимых последствий. Об этом на своей странице в «Facebook» написал бывший министр юстиции Армении Геворк Даниелян.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-03-10 17:37
ՌԴ վարչապետ Միխայիլ ՄԻՇՈՒՍՏԻՆԸ հրամանագիր Է ստորագրել, համաձայն որի՝ գերատեսչություններին և նախարարություններին հանձնարարվում է իրականացնել կոնկրետ ապրանքների գների մշտադիտարկում։ Այդ մասին հաղորդել է կառավարության մամլո ծառայությունը։ «Ռուսաստանում մտցվում է սպառողական ապրանքների և ծառայությունների գների մշտական մոնիտորինգ։ Այդ որոշումը հաստատվել է կառավարության կողմից։ Նոր գործիքը թույլ կտա կանոնավորապես իրականացնել շուկայի իրավիճակի համակարգային վերլուծություն, կանխատեսել նշանակալի արտադրանքի թանկացման ռիսկերը և յուրաժամանակ միջոցներ ձեռնարկել գների աճը զսպելու համար»,- ասված է հրամանագրում:
-
2020-09-14 20:27
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցներին զանգվածաբար ազատում են աշխատանքից: Այդ մասին սեպտեմբերի 11-ին հայտնել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
-
2019-09-16 10:05
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի օրը քննարկեց փոփոխությունների փաթեթը «Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում, որը ենթադրում է անշարժ գույքի կադաստրային արժեքի փոփոխություն և գույքահարկի հաջորդող փոփոխություն։
-
2019-06-11 17:24
Հայաստանում «Շտապօգնության» ծառայության բյուջեն մյուս տարի կավելանան մոտ 1 մլրդ դրամով, ինչը կբերի աշխատավարձերի բարձրացման ու աշխատակիցների թվի ավելացման: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: