«ՑՆՑՈՂ» ՕՐԵՆՔ
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի օրը քննարկեց փոփոխությունների փաթեթը «Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում, որը ենթադրում է անշարժ գույքի կադաստրային արժեքի փոփոխություն և գույքահարկի հաջորդող փոփոխություն։
Ներկայացված օրինագիծն արժանացավ բազմաթիվ քննադատական դիտողությունների։ Պատգամավորներն իրենց ոչնչից չզրկեցին դրա բոլոր թերությունները նշելու հարցում։ Այստեղ և՛ նախաձեռնության հակասահմանադրականությունն է, և՛ ակնհայտ սպառնալիքները բնակչության սոցիալապես անապահով շերտերի համար, և՛ պարզապես փաստաթղթի խակ լինելը։ Ակնհայտ է, որ հեղինակներն իրենց առջև խնդիր դնելով շուկայականի հասցնել անշարժ գույքի կադաստրային արժեքը, բարձրացնել էլիտային բնակարանների հարկերը և փոխհատուցել եկամտահարկի իջեցումից գանձարանի կորուստները, հաշվի չեն առել նախաձեռնության բացասական հետևանքները։ Իսկ եթե անգամ հաշվի են առել, ապա ընդհանրապես որոշել են դանդաղ գործողության ական դնել այդ ոլորտի տակ։ Ասենք, ոչ միայն այդ ոլորտի։
Տվյալ փաստաթղթի ի հայտ գալը, դրա քննարկումը խորհրդարանում, չխոսենք արդեն դրա հնարավոր ընդունման մասին, անկասկած, ինքնին ցնցում է անշարժ գույքի շուկայի համար։ Առնվազն այն պարզ պատճառով, որ առաջարկվում են իրոք հեղափոխական փոփոխություններ, ավելի ճիշտ՝ չափազանց արմատական։ Եվ այստեղ թերևս արժե մտաբերել վարչապետի վերջերս արած հայտարարությունը շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը գործարարների հետ հանդիպման ընթացքում անհանգստություն արտահայտեց անշարժ գույքի շուկայում տիրող իրավիճակի առնչությամբ, նշելով, որ անշարժ գույքի պահանջարկն աճում է, իսկ առաջարկը ՝ ոչ։ Արդյունքում դիտարկվում է բնակարանների գների էական աճ։ Կառավարության ղեկավարի կարծիքով, պետք է ապահովել առաջարկի ու պահանջարկի այնպիսի հավասարակշռություն, որը թույլ կտա խուսափել շուկայական ցնցումներից։ Փաշինյանի կարծիքով, նման հավասարակշռությունը բնակարանային շինարարության ոլորտի առաքելությունն է։
Չգիտեմ, հաշվի առել են արդյոք օրինագծի հեղինակները վարչապետի այս դատողությունները, բայց ակնհայտ է, որ նրանց նախաձեռնությունը լոկ կխորացնի վարչապետին մտահոգող այդ անհավասարակշռությունը առաջարկի ու պահանջարկի միջև։ Ակներև է, որ արդեն հիմա բնակարան վաճառելու մտադրություն ունեցողներից շատերը կկասեցնեն այդ գործընթացը, սպասելով 2021 թվականին տվյալ օրենսդրական նախաձեռնության ուժի մեջ մտնելուն։ Սպասելու են գների աճի, ինչին անխուսափելիորեն կհանգեցնի անշարժ գույքի կադաստրային արժեքի բարձրացումը։ Ըստ էության, այն ցնցումը, որից վախենում է կառավարության ղեկավարը, կարելի է համարել, որ արդեն տեղի է ունեցել։
Ասենք, դա անշարժ գույքի կադաստրային արժեքի վերագնահատման միակ և ամենատագնապալի հետևանքը չէ։ Ակներև է, որ այստեղ առաջանում են ահռելի կոռուպցիոն ռիսկեր։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ թանկարժեք բնակարանների տերերը կսկսեն որոնել և հաստատ կգտնեն հարկային վճարումների սեփական ծախսերը նվազագույնի հասցնելու անլեգալ սխեմաներ։ Ինչպես հայտնի է, Արդարադատության նախարարությունը նախապատրաստել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծ։ Ահա ուրեմն, այդ օրենքը նախատեսում է ապօրինի ձեռք բերված գույքի բռնագրավում այն դեպքում, եթե դրա գինը գերազանցում է 50 միլիոն դրամը։ Դա նշանակում է, որ անշարժ գույքի կադաստրային արժեքի կտրուկ բարձրացման դեպքում, ինչին նպատակաուղղված է «Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքը, մյուս՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն, ըստ էության, ռիսկի խումբ է մտցնում բնակարանների մի ահռելի քանակ։
Այլ կերպ ասած, բռնագանձման սահմանված 50-միլիոնանոց շեմը կադաստրային արժեքի աճի դեպքում, ինչպեսև շուկայականի, կասկածանքի ստվեր է նետում մայրաքաղաքային բնակարանների համարյա կեսի վրա։ Համապատասխանաբար, բնակարանատերերի պրպտուն միտքը ուղիներ է փնտրելու՝ խուսափելու համար ոչ միայն բարձր հարկերից, այլև որոշակի իրավիճակներում բռնագանձման ենթակա կասկածելիների կարգին իր բնակարանը դասելուց։ Իսկ այդ ուղիները, ինչպես հայտնի է, տանում են դեպի պաշտոնյաների աշխատասենյակներ։ Ահա և ձեզ կոռուպցիոն այն ահռելի ռիսկերը, որ բացվում են այդ երկու օրենսդրական նախաձեռնությունների համակցումից։
Կարելի է, իհարկե, ենթադրել, որ մեզանում կառավարության աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում։ Այստեղից էլ՝ ակնհայտ հակասությունների, չհամաձայնեցված քայլերի ու գործողությունների հսկայական քանակը։ Բայց այնուամենայնիվ դա չի կարող համարվել մխիթարական բացատրություն։ Ի վերջո, քաոսի պատճառներն արդեն այնքան էլ կարևոր չեն, երբ բախվում ես դրա հետևանքներին…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-20 09:34
Объем продукции, произведенной в первом квартале 2025 года в Армении в сферах сельского хозяйства, лесного хозяйства и рыбоводства, в текущих ценах составил 121 498.1 млн драмов, увеличившись по сравнению с аналогичным периодом 2024 года на 10%. Об этом сообщает Национальный статистический комитет республики, передает АРКА. Так, объем производства в сфере сельского хозяйства за отчетный период вырос на 10,5% и составил 97 469.9 млн драмов. При этом объем производства в сфере животноводства составил 74 631.0 млн драмов, увеличившись на 2,5% по сравнению с январем-мартом прошлого года, а в сфере растениеводства – 22 838.9 млн драмов при росте на 53,5%.
-
2025-05-17 10:15
Министерство экономики Армении предлагает создать Фонд "Оператор текстильной отрасли", на который будут возложены функции оператора отрасли. Соответствующая инициатива размещена на едином портале правовых актов, передает АрмИнфо. Как говорится о пояснении к документу, текстильная промышленность является одним из приоритетных и ключевых секторов экономики, определенных правительством РА, который обеспечивает тысячи рабочих мест, особенно для женщин. Многие заводы и мастерские работают за пределами Еревана, в регионах, где это имеет большое значение в условиях высокого уровня безработицы. Текстильная продукция из Армении экспортируется в основном в Российскую Федерацию, страны ЕС и США. Расширение объемов экспорта способствует притоку иностранной валюты и улучшению платежного баланса Армении. Развитие текстильной отрасли также стимулирует местное производство сырья (например, хлопка, шерстяных изделий) и смежные отрасли: транспортировку, упаковку и маркетинг.
-
2025-05-09 09:41
Объем внешнеторгового оборота Армении стремительно падает. За первый квартал этого года, по сравнению с аналогичным периодом 2024-го, он сократился более чем наполовину (на 56,2%). Согласно данным статистического комитета РА существенно сократился товарооборот со странами ЕАЭС. Спад составил 63%. С США товарооборот сократился на 21,6%, с Китаем – на 43,3%, с ОАЭ – на 78,8%. Со странами ЕС изменений объемов торговли практически нет.
-
2025-05-08 10:03
В сравнении с январем-апрелем прошлого года налоговые поступления в государственный бюджет в январе-апреле 2025-го увеличились на 14,5% или 120 млрд драмов. Об этом написал на своей странице в «Facebook» премьер-министр Армении Никол Пашинян.«Выражаю благодарность всем гражданам, которые работают, создают результаты, выполняют свои налоговые обязательства в соответствии с законом, а также тем государственным служащим, работа которых способствует росту налоговых поступлений в государственный бюджет», - отметил Пашинян, передает NEWS.am.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-08-01 19:41
GTA-ի թարմ հետազոտությունը պսակազերծում է առասպելներն անշարժ գույքի մասին Ս.թ. հուլիսի 30-ին Grant Thornton Armenia (GTA) աուդիտորական-խորհրդատվական անկախ ընկերությունը հրապարակել է Հայաստանի անշարժ գույքի շուկայի օբյեկտիվ և հուսալի ուսումնասիրություն, հիմնված առավելապես պատմական տվյալների վրա։ Այդ վերլուծությունը թույլ է տալիս պատկերացում կազմել հետհեղափոխական ժամանակահատվածում աննշարժ գույքի շուկայի փոփոխությունների մասին՝ եռամսյակային կտրվածքով, իսկ միաժամանակ նաև պսակազերծել իշխանությունների կողմից քաղաքական նպատակներով մշակվող որոշ առասպելներ…
-
2019-06-24 13:58
Ինչպես հայտնի է, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ընդերքում ծնվել և կառավարության օրակարգում է հայտնվել օրինագիծ, որը նախատեսում է, մասնավորապես, անշարժ գույքի կադաստրային գնահատման մոտեցում իրական շուկայական գներին։ Այլ կերպ ասած, անշարժ գույքի կադաստրային գինը ամենամոտ ժամանակներս էականորեն կբարձրանա։
-
2019-06-19 13:43
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հեռուստատեսությամբ և ռադիոյով հեռարձակվող վիճակախաղերի գովազդը սահմանափակելու մասին օրենքի նախագիծը:
-
2019-05-16 14:44
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանն ու Բաբկեն Թունյանը շրջանառության մեջ են դրել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: