Քոչարյանի համար ղ երաշխավորում են արաբաղյան նախկին և ներկա առաջնորդները
Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու մասին դատարանին երաշխավորություն ներկայացրած Արցախի նախկին ու ներկա նախագահները որպես անձնական երաշխիք վճարել են 500 000- ական դրամ։ Այս մասին Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի դատարան ներկայանալուց հետո հայտարարեց դատավոր Դավիթ Գրիգորյանը։
Դատավորն իրազեկեց, որ երաշխավորության անհրաժեշտության վերացման պարագայում այդ գումարը կվերադարձվի երաշխավորողներին, իսկ երաշխավորված անձի կողմից ապօրինի արարք թույլ տալու դեպքում կարող է առգրավվել ու փոխանցվել պետությանը։
Դավիթ Գրիգորյանը նաև զգուշացրեց, որ իրենց երաշխավորությամբ կալանքից ազատված Քոչարյանի անօրինական քայլերի դեպքում Արցախի նախագահները կարող են անգամ քրեական պատասխանատվության ենթարկվել։
«ՀՀ ՔՐ օր 316 հոդվածով դուք կարող եք ենթարկվել քրեական պատասխանատվության, եթե պատշաճ վարքագծի դրսևորման ձեր երաշխավորությունները չկատարվեն։ Եվ հիշյալ հոդվածը նախատեսում է մինչև 2 տարի ազատազրկում»,– ասաց դատավոր Գրիգորյանը։
Բոլոր նախազգուշացումներից հետո Արցախցի նախկին ու ներկա պաշտոնյաները վավերացրեցին դատարանին ներկայացրած իրենց երաշխավորագիրը։
Երաշխավորագրի վերաբերյալ որոշումը դատարանը կընդունի ավելի ուշ` խորհրդակցական սենյակում։ Իսկ որոշումը, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի դատական վաղվա նիստում։
Նշենք, որ Քոչարյանի կալանքի երկարացված ժամկետը լրանում է կիրակի օրը` մայիսի 19-ին։
Հիշեցնենք, քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացան Արցախի նախկին ու ներկա նախագահները։ Դատավարությանը ներկա քաղաքացիները նախագահներին ծափողջույններով դիմավորեցին։
Արցախի նախագահները գրկախառնությամբ ողջունեցին Արցախի առաջին ու ՀՀ երկրորդ նախագահ, այժմ ամբաստանյալի կարգավիճակ ունեցող Ռոբերտ Քոչարյանին։
Հիշեցնենք` մայիսի 14-ին ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան։ Մինչ այդ` գործի նախաքննության փուլում, Արցախի նախագահները նույնաբովանդակ միջնորդություն էին ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազին։
Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտնել էր, որ երաշխավորությունը ներկայացնելու համար երաշխավորները պարտադիր պետք է ներկայանան դատարան։
Մայիսի 15-ին դատական հերթական նիստում Քոչարյանի պաշտպանները հայտնեցին, որ Արցախի նախագահները պատրաստակամություն են հայտնել ներկայանալու դատարան` մինչև աշխատանքային ընթացիկ շաբաթվա ավարտը` մայիսի 16-ին կամ 17-ին, տեղեկացնում է armeniasputnik.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-07-12 21:50
Սահմանադրական դատարանի մի քանի նիստ է կայացել՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չընդունելու մասին քաղաքական չորս ուժերի հայցերով։ Ի՞նչ կարելի է ասել։ Հասկանալի է բոլոր նրանց հոռետեսությունը, ովքեր համարում են, որ ՍԴ-ն կմերժի ներկայացված հայցերը։ Չի համարձակվի աջակցել նրանց։ Այսինքն մի քիչ ամոթանք կտա գործող իշխանությանը, բայց ընտրությունների արդյունքները կճանաչի։
-
2021-07-12 19:55
Կարող է հավակնել Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու Նախ՝ չափանիշների մասին։ Հիշո՞ւմ եք Փաշինյանի ուղերձը ժողովրդին՝ այն խոսքերով, թե զինված ուժերը գլխավորելու իր ունակությունն ու հմտությունները կասկածի ենթակա չեն։ Այդ հայտարարությունը հնչեցվեց Նիկոլի կողմից իր սեփական սիրելի անձը գերագույն գլխավոր հրամանատար հռչակելու արշալույսին։
-
2021-06-24 19:30
Պրոֆեսորը կալանավորվել է քաղաքական դրդապատճառներով Նախօրեին դատավոր Արմենուհի Մելիքսեթյանը տվեց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու սանկցիան: Ավելի վաղ դատավոր Մանվել Շահվերդյանը սանկցիան մերժել էր…
-
2020-09-29 20:08
Սեպտեմբերի 27-ից մենք ապրում ենք նոր հարթությունում. խաղաղությունը փոխարկվել է պատերազմի։ Նման բան արդեն տեղի է ունեցել Երրորդ հանրապետության պատմության մեջ։ Հիշենք 90-ականների սկիզբը կամ 2016 թվականի Ապրիլյան պատերազմը։ Այդ տարիների փորձը ցույց է տալիս, որ պատերազմն իր օրենքներն ունի։ Այստեղ խոսքը ոչ միայն ռազմական դրության կանոնների, այլև չգրված այլ կանոնների ու օրենքների մասին է: