Последние новости

ԽԱՌՆԱՇՓՈԹ՝ ԿԱՊՎԱԾ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ. ՀԵՏՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՆՈՈՒ-ՀԱՈՒ

Խաթարված տոն, ստրես, խառնաշփոթ. այսպիսի բառերով էին բնորոշում իրավիճակը երևանցիները, որոնք մայիսի 15-ին փորձել էին առցանց գրանցել իրենց երեխաներին առաջին դասարան։

Ծրագիրը շարունակ չգիտես ինչու հայտնում էր, թե ծնողի ու երեխայի տվյալների միջև ազգակցական կապ հայտնաբերված չէ, մերթ մերժում վեցամյա փոքրիկի գրանցումը, համարելով, թե նրա տարիքը չի համապատասխանում դպրոցական դառնալու, իսկ ընտրած դպրոցի փոխարեն՝ հաճախ ավտոմատ կերպով գրանցում մեկ ուրիշում, ընդ որում քաղաքի մյուս ծայրում։ Եվ մինչ համակարգը ներբեռնվում էր, մերթընդմերթ կախվելով կես ժամով, ծնողները նյարդայնացած հետևում էին, թե ինչպես են անհասկանալիորեն համալրվում թափուր տեղերն ընտրած դպրոցում, և արդյունքում իրենց զավակը դուրս է մնում

Մի քանի ժամ անց, չստանալով խոստացված ծանուցումները՝ փին-կոդի նիշերով, բազմաթիվ ծնողներ, չվստահելով ծրագրին, այցելել են դպրոց և տեղում ստուգել արդյունքները։ Դպրոցների տնօրեններն ու ծնողները, որոնց հետ մեզ հաջողվեց զրուցել, պատմում էին, որ ծրագրի խափանման պատճառով առավել հաճախ դժվարությամբ էին որոշվում ծնողների հետ երեխայի ազգակցական կապերը, արդյունքում շատերը մի քանի անգամ չեղարկել են գրանցումն ու նորից գրել տվյալները, այդպես էլ չհասկանալով. գրանցվեց արդյոք իրենց երեխան, թե ոչ։ Ցուցանշական է, որ դպրոցների ղեկավարները, որոնց պատահական կարգով զանգում էր «ԳԱ»-ի թղթակիցը, խնդրելով պատմել առաջին դասարանցիների ընդունման նոր ծրագրից իրենց տպավորությունների մասին, խոսակցության վերջում խնդրում էին չվկայակոչել իրենց։ Այդ հանգամանքն արդեն հանգեցնում է այն մտքին, որ տնօրենները վախենում են ուղղակիորեն արտահայտել սեփական տեսակետը, եթե խոսքը վերաբերում է նախարարության գործունեության քննադատությանը։

Իսկ այ, բազմաթիվ ծնողներ, ընտրած դպրոցում երխային գրանցելու ապարդյուն փորձերից հետո, իրենց բողոքներն ուղարկեցին ուղիղ Կրթության նախարարութուն, զայրալից մեկնաբանություններ թողնելով վերջինիս ֆեյսբուքան էջում։ Մարդիկ ոչ միայն թվարկում էին անհարմարությունները, այլև տալիս կոնկրետ, հիմնավորված հարցեր, որոնց պատասխանը պահանջում էին հենց սուպերնախարարից, քանի որ աջակցութան ծառայության նշված բոլոր հեռախոսահամարներն անհասանելի էին։ Ի պատասխան բողոքների, կրթության և գիտության նախարարության մամլո ծառայությունը հաղորդագրություն հրապարակեց այն մասին, թե ծրագրի խաթարումը ժամանակավոր բնույթ է կրում, և կոչ արեց զինվել համբերությամբ, մինչև որ 2-3 օրվա ընթացքում ստացվեն էլեկտրոնային ծանուցումները։

Հաջորդ օրը կառավարության նիստում ընդհանրապես ամեն ինչ ներկայացրեցին վարդագույն երանգներով, իբր՝ խաթարումները եղել են առավոտյան, 10-15 րոպեով, այն էլ կոնկրետ դպրոցի հետ կապված 100-ից ոչ ավելի դեպքերում, իսկ առհասարակ մեզ մոտ ամեն ինչ գերազանց է, ավելի լավ չի լինում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ նախարարությունում նույնքան վստահորեն հայտարարում էին, թե ոչ մի ծանրաբեռնում իրենց համար խոչընդոտ չէ, թեկուզ ամբողջ Չինաստանը թող փորձի կոտրել համակարգը, սերվերը կդիմանա։ Չդիմացավ։

Որոշելով ստուգել ամեն ինչ սեփական փորձով, կեսգիշերին մոտ մենք փորձեցինք գրանցել հարևանի երեխային։ Եվ անձամբ բախվեցինք վերոնշյալ խնդիրներից շատերին, ավելին, ծրագիրը պարզապես կախվեց։ Հաջորդ օրը հարևանները դպրոց տարան փաստաթղթերը, չսպասելով, թե երբ համակարգը կբարեհաճի ճանաչել ազգակցական կապը մոր ու երեխայի միջև։ Իսկ դա արդեն անձնագրային սեղանի առանձնաշնորհն է և տևում է մի քանի օր։ Իսկ եթե մայրը գրանցված է մարզերից մեկում, բայց ամուսնացած է Երևանում, նշանակում է, որ ուղևորության համար ընտանիքից կպահանջվեն ժամանակի և միջոցների լրացուցիչ ծախսեր։

Այսպիսով, նախարարության ներկայացուցիչների հավաստիացումներն այն մասին, թե բոլոր թյուրիմացությունները շտկելի են, համոզիչ չեն հնչում. ողջ խնդիրը ծրագրի անկատարությունն է։ Ամենից շատ հիասթափություններն այն պատճառով են, որ ծնողներին կանգնեցրին փաստի առջև. կարևոր չէ, թե որ դպրոցն եք ընտրել, հետո՞ ինչ, որ այդ դպրոցում են սովորում ձեր երեխաներից երկուսը, իսկ երրորդին ստիպված եք տանել ուրիշ թաղամաս։

Իռենը, որն ամբողջ օրվա ընթացքում չստացավ գրանցման ծանուցումը, խոստովանեց, որ եթե կարողանա որդուն գրանցել ընտրած դպրոցում, որտեղ երկրորդ դասարանում սովորում է դուստրը, ապա ստիպված կլինի երկուսին էլ տեղափոխել այլ դպրոց։

Ադրինեն տրամադրված է, որ երեխան գնա հենց Չեխովի անվան դպրոց, և բնավ ոչ այն պատճառով, որ երեխան բազմակողմանի զարգացած է (զբաղվում է երաժշտությամբ, հաճախում մենթալ մաթեմատիկայի դասընթացների), այլ նախևառաջ այն պատճառով, որ մայթ անցնելու հարկ չկա, դպրոցի շենքը տան մոտ է։ Բայց համակարգչային գրանցումն այն աստիճան քայքայեց նրա նյարդերը, որ ի վերջո ստիպված եղավ գնալ դպրոց՝ պարզելու, ընդունվել է փոքրիկը, թե ոչ։

Իսկ ինչպե՞ս վարվել անապահով ընտանիքների երեխաների հետ, որոնց համար համակարգչի առկայությունը անհասանելի ճոխություն է, ինչպես, օրինակ, Կարինեի ընտանիքում։ Եթե հաշվի առնենք, որ բնակչության 30%-ը պատկանում է կարիքավորների թվին, ապա միանգամայն հնարավոր է, որ նրանց զավակները դպրոցից դուրս մնան տեխնիկական միջոցների անմատչելիության պատճառով։ Ըստ որում քիչ չեն նրանք, ովքեր ընդհանրապես տեղյակ չեն իրադարձություններից. առավոտից մինչև ուշ երեկո տքնում են աշխատավայրում, և մտքներով անգամ չի անցնում, որ իրենց երեխան արդեն զրկվել է մոտակա դպրոցում սովորելու հնարավորությունից։ Եվս մեկ նրբերանգ. գրանցման համար պարտադիր պայման է մոր և երեխայի սոցիալական քարտի առկայությունը։ Ուրեմն ի՞նչ է սպասում մոլոկանների երեխաներին. հնադավանների, որոնց հավատքը թույլ չի տալիս սոցքարտ ունենալ։

Ստանալ բոլոր այս հարցերի պատասխանները չհաջողվեց, քանի որ մի քանի օր շարունակ նախարարության մամլո քարտուղարի հեռախոսը չէր պատասխանում։

Հաշվի առնվե՞լ են բոլոր այս նրբությունները պարտադիր էլեկտրոնային գրանցում պահանջող նոր ծրագիրը ներդնելիս։ Իսկ ինչո՞ւ էր պետք այդքան համառորեն պնդել, թե ծրագիրը սուպեր է, ստուգված ամբողջ 100 տոկոսով, և ընդհանրապես այն ամենը, ինչ առաջարկվում է, պետք է ընդունել հրճվանքով ու երախտագիտությամբ։ Ինչո՞ւ կոտրեցին հազարավոր մարդկանց հույսերն ու իղձերը, դատապարտեցին նրանց անհարմարությունների, որոնք հարկ կլինի հանդուրժել մի քանի տարի, մինչև որ երեխան ինքնուրույն դառնա։ Հանուն ինչի՞ էր այդ ամենը ձեռնարկվում։ Որպեսզի անցկացնեն հերթական անմտածված բարեփոխումը, թե՞ շռայլեն գրանտային միջոցները։

Ասենք, այդ նորարարությունը անշնորհք ու հապճեպ նախագծերի երկար շարանի օղակնրից լոկ մեկն է, որոնցով հեղեղեցին հասարակությանը «թավշե» իշխանության վայ-բարեփոխիչները, և որոնց հետևանքների համար դեռ ստիպված կլինի հատուցել երկիրը։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ЖИВОДЕРЫ НА СЛУЖБЕ МЭРИИ
      2024-11-11 10:58

      Бездомные собаки стали неотъемлемой частью городского пейзажа Еревана – они собираются у мусорных баков и мясных лавок, в подземных переходах, на многолюдных улицах, вблизи школ и детсадов. Об этом бьют тревогу депутаты и рядовые граждане, а родители опасаются за своих детей, подвергающихся потенциальной опасности по дороге в школу. Отношение прохожих к бродячим собакам двоякое. Одни останавливаются, чтобы погладить  и покормить приглянувшуюся псину, другие пугливо обходят их стороной. Но все единодушны в одном, что обижать, применять насилие в отношении этих созданий недопустимо! По некоторым подсчетам, отраженным в СМИ, число дворняжек, обитающих на улицах столицы, перевалило за пару десятков тысяч. Чтобы как-то сократить рост их популяции, в 2019 году в Ереване был открыт специальный центр обезвреживания бездомных собак с приютом и ветеринарной службой.

    • ОСЕННИЙ УРОЖАЙ ЖАННЫ АНДРЕАСЯН
      2024-11-07 10:57

      Что предпочтительнее - яблоко или апельсин? А может ли банан сравниться с икрой из баклажанов? Нет, дорогие читатели, это не спор домохозяек о том, какие запасы на зиму заготовить. Такими категориями оперирует «героиня», к месту работы которой общественники принесли в прошлом году кабачки. Помнится, тогда «Армянское народное движение», возглавляемое Вазгеном Петросяном, инициировало серию акций перед зданием МОНКС в знак протеста против губительной деятельности министра Жанны Андреасян и дало старт конкурсу рисунков с изображениями этого полезного овоща. Почему кабачок, спросите вы, уважаемые читатели? Да чтобы не затмить лавры патриарха отечественной сферы образования от «бархатной» власти, которого с легкой руки протестующих юных дашнакцаканов стали ассоциировать с осенней ягодой – тыквой, ассоциируемой с нечистой силой праздника Хеллоуин.

    • МИНСОБЕС ВЫЯВИТ БЕДНЫХ ПО КОММУНАЛЬНЫМ СЧЕТАМ
      2024-10-29 10:31

      Старания властей сократить бедность (хотя бы на бумаге) увенчались успехом. Анонс, озвученный в начале года министром труда и социальных вопросов Нареком Мкртчяном о внедрении новой системы оценки уровня обеспеченности семей, обретает контуры. Пакеты проектов по внесению изменений и дополнений в новый закон "О социальной помощи", закон "О государственных пособиях" и сопутствующие правовые акты одобрены парламентом во втором чтении.

    • МЭРИЯ ГРУБО ПОПИРАЕТ ПРАВА ПОТРЕБИТЕЛЕЙ
      2024-10-28 10:34

      С 1 ноября текущего года при пользовании общественным транспортом, в частности в Ереване автомобилями MAN, ZhongTong и GazelCity, необходимо расплачиваться 100-драмовой монетой или произвести оплату по установленной в автобусах платежной системы с помощью QR-кода. Для электронного способа оплаты нужно скачать приложение Telcell Wallet, зарегистрироваться, затем идентифицировать себя по паспорту, после подтверждения добавить банковскую карту и купить билет.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԻՄԱՍՏՆԵՐ «ՅԱՇԻԿԻ» ՄԵՋ
      2020-09-16 19:28

      Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի օրը մասնակցել է Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 դպրոցի հիմնանորոգված շենքի բացման արարողությանը, հաղորդում է Sputnik Armenia-ն։

    • ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԴԻՊԼՈՄ
      2019-09-02 11:58

      «Գեոպրոմայնինգ» ընկերությունը Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի նախաձեռնությամբ, Երևանում ֆինանսավորել է «Այբբենարան»-ի («Букваръ») հրատարակումը՝ (2000 տպաքանակով) ռուսաց լեզվի խորացված ուսուցում իրականացնող դպրոցների համար։ Հայաստանի 60 դպրոցներ գրքերը կստանան որպես նվեր։ Սա ընկերության հերթական նախագիծն է՝ իրականացված ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հետ կրթական ծրագրերի շրջանակներում։

    • Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայից հայ պատանիները 3 մեդալով են վերադարձել
      2019-08-29 13:23

      Հայ պատանիները 1 ոսկե և 2 բրոնզե մեդալով են վերադարձել ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայից։ Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

    • ՓԼՈՒԶԵՑԻՆ. ԻՍԿ Ո՞Վ Է ԿԱՌՈՒՑԵԼՈՒ
      2019-08-26 07:27

      Մինչև 2023 թվական Հայաստանում ամբողջովին փոփոխվելու են դպրոցական դասագրքերի չափորոշիչները, Հայաստանի վարչապետի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, հաղորդում է Panorama.am-ը։