Последние новости

Տոնոյանը մեկնաբանեց Ապրիլյզն պատերազմի հանձնաժողովի ստեղծումը

Ամեն ինչի մեջ կա քաղաքական դրդապատճառ: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում ապրիլյան պատերազմի հանգամանքների հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը:

Հարցին, թե այդ հանձնաժողովը պետք է դռնբա՞ց լինի, թե փակ, նախարարն արձագանքեց. «Երբ որոշվի, թե այդ հանձնաժողովն ինչ նպատակներ է հետապնդում, ինչ է լինելու, ինչ խնդիրների վրա է ուշադրություն դարձնելու, իհարկե, այդ պահից սկսած, հաշվի առնելով նաև, որ տեղեկությունները հիմնականում դասակարգված են լինելու, կարծում եմ՝ հանձնաժողովի աշխատանքները և բաց կլինեն, և փակ»:

Տոնոյանի խոսքով, եթե ստեղծվի նման հանձնաժողով, հենց ՊՆ-ն պետք է ներկայացնի բոլոր անհրաժեշտ տեղեկությունները և եթե անհրաժեշտություն լինի, ինքն անձամբ կներկայացնի տեղեկությունները:

Նա հավելեց, որ այդ հանձնաժողովի հետ կապված վարչապետի հետ դեռ քննարկում չի ունեցել և չի կարող ասել, թե ինչու հիմա առաջացավ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն. «Չեմ կարող ասել, ըստ երևույթին, վարչապետի որոշումն է: Պետք է հասկանալ հանձնաժողովի աշխատանքի նպատակները»:

Հարցին, թե ինչ նկատի ուներ վարչապետը, երբ ասում էր, որ որոշ դավադիր ուժեր փորձում են հող հանձնելով մեղքը գցել ՀՀ իշխանությունների վրա, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ այդ հարցն ինձ չպետք է տրվի: Չեմ կարող ասել՝ ում նկատի ուներ: Եթե ապրիլյանի մասին է, ապա այն մարդկանց շրջանակն է, որոնք որոշումներ են կայացրել»:

Տոնոյանն ընդգծեց, որ ՀՀ զինված ուժերի և Արցախի պաշտպանության բանակի հետ կապված ոչ մի խնդիր չկա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ կառավարությունում դատական համակարգի բարեփոխումներին նվիրված խորհրդակցության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել էր. «Դեռևս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ»:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՓԼՈՒԶՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ»
      2022-01-26 20:02

      Խորհրդակցություն Գորիսում Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով 2016 թվականի ապրիլյան ագրեսիայի արդյունքում Ադրբեջանը չիրականացրեց ռազմավարական ոչ մի խնդիր և կրեց կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի շատ ավելի մեծ կորուստներ, քան Արցախի Պաշտպանության բանակը:

    • ԱՊԱՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾՎԱ՞Ծ ԵՆ
      2021-11-08 20:40

      Ահա և մեկ տարի անցավ Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ավարտից: Օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանում իշխանության է եկել պոպուլիստ-դիլետանտների թիմը, Ադրբեջանը, թուրքական զինված ուժերի և սիրիական թուրքամետ կազմավորումների վարձկան-ահաբեկիչների ջոկատների անմիջական աջակցությամբ, ռևանշ վերցրեց 90-ականների սկզբի Արցախյան պատերազմում կրած պարտության համար։ Այսօր Բաքվի վերահսկողության տակ են ոչ միայն տխրահռչակ յոթ շրջանները, այլև Շուշիի և Հադրութի շրջանները, որոնք Լեռնային Ղարաբաղի ինքնավարության կազմում ընդգրկված են եղել դեռևս ԽՍՀՄ տարիներին։ Հայաստանն ու Արցախը տվեցին առնվազն հինգ հազար զոհ (իշխանությունն այդպես էլ չներկայացրեց վերջնական անվանական ցուցակը), տասնյակ հազարավորները վիրավորվեցին, հարյուրավորները համարվում են անհետ կորած։ Տասնյակ, եթե ոչ հարյուրավոր գերիներ մինչ օրս մնում են Ադրբեջանի բանտերում։

    • ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԵՂՔԸ
      2021-09-27 21:48

      Մեկ տարի է անցել Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի սկսվելու օրից: Նիկոլ Փաշինյանի մեղքն անվիճելի է։ Առաջին հերթին՝ այն, որ նա իրավիճակը հասցրեց պատերազմի։ Դա դրսևորվեց առաջին հերթին բանակցային գործընթացի ընթացքում անհամարժեք քայլերով, որոնք հանգեցրին հայկական կողմի դիրքերի սասանմանն ու դաշնակիցների հետ կապերի թուլացմանը։ Երկրորդ. ո՛չ հայկական պետությունը, ո՛չ հայ հասարակությունը, ո՛չ էլ հայկական բանակը պատրաստ չէին պատերազմի։ Բոլորը զբաղված էին քաղաքական շոուներով, որոնք գրեթե ամեն օր ցուցադրում էր իշխող թիմը։ Հասարակական ընկալումներում երկրորդ պլան էին մղվել բանակում վարչապետի ձեռնարկած կադրային զտումները, 2016-ի ռազմական գործողություններից հետո ընդունված սպառազինության ծրագրի փոփոխությունը։

    • «ՍՊԱՍԻՐ ԻՆՁ, ԵՎ ԵՍ ԿԳԱՄ...»
      2021-09-27 20:16

      Կապիտուլյանտի խղճին ծանրացած են հազարավոր կյանքեր 2020 թ. հոկտեմբերի 10-ին մարտական գործողությունների ժամանակ զոհված Արման Արզումանյանը 8 երեխաների հայր էր, որոնցից 5-ը՝ անչափահաս: Արզումանյանը որպես կամավոր մասնակցել է Արցախյան առաջին ազատամարտին, ապա 2016-ի Քառօրյա պատերազմին: 44-օրյա պատերազմին էլ կամավոր գնաց: