Մակրոնը հաստատել է, որ 5 տարում Նոտր Դամի վերականգնման հույս ունի
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուրբաթ հաստատել է իր խոսքերը, որ Փարիզի Աստվածամոր տաճարը ապրիլյան հրդեհից հետո հնարավոր է վերականգնել հինգ տարում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Այդ հնգամյա ժամկետը միանգամայն իրական է՝ առանց որևէ վնասի նյութերի և գործընթացների որակի առումով»,- հավաստիացրել է նա։ Մակրոնը խոստովանել է, որ ժամկետներն իրոք սեղմ են և հիմնված չեն որևէ վերլուծության վրա, բայց վստահեցրել է, որ հրդեհից վնասված սրածայր աշտարակը պետք է լիովին վերականգնվի։
«Մենք պետք է վերականգնման իրականացմանը մոտենանք հնարամտորեն»,- ընդգծել է Մակրոնը՝ կոչ անելով ոգևորվել նրանով, «ինչ արեց (Էժեն) Վիոլե լը Դյուքը»։ 19-րդ դարի ճարտարապետը ձգտում էր ավարտուն տեսքի բերել Նոտր Դամի սրածայր աշտարակի վերակառուցումը, ինչի համար ժամանակակիցների քննադատությանն է արժանացել։ Ըստ Մակրոնի՝ Վիոլե լը Դյուքը «մերժում էր հնի ու նորի կոնֆլիկտը» և միավորել է «ավանդույթներն ու արդիականությունը», տեղեկացնում է NEWS.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 19:39
В инициативе мэрии Еревана признать 4-ю секцию Кольцевого парка приоритетным общественным интересом и заменить теннисные корты на кафе руководитель программ «Антикоррупционного центра Transparency International» Варужан Октанян видит коррупционные риски. «Есть коррупционные риски. Если одна компания арендовала, все нормально, работает с прибылью, то почему ее хотят забрать? Просто так не забирают», – заявил «ФактИнфо» Варужан Октанян.
-
2025-07-07 19:37
Следственный комитет не стал комментировать Armenia Today сообщение СМИ о планах силовиков снова вторгнуться в Первопрестольный Святой Эчмиадзин. «У меня нет комментариев», — сказала представитель ведомства.
-
2025-07-07 19:35
Карабахского мальчика - 14-летнего Арена Назаряна, 40 часов проведшего за рулем во время исхода из Нагорного Карабаха, наградят в Москве международной премией "Горячее сердце" Всероссийской общественно-государственной инициативы.
-
2025-07-07 19:34
Апелляционный суд оставил в силе решение об оправдании экс-премьера Армении Гранта Багратяна, сообщил в соцсети его адвокат Ованнес Кочарян.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-03-31 18:44
Հայաստանը 2021 թվականին ակնկալում է զբոսաշրջության աճ միանգամից 319%-ով, ուրբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, հաղորդում է ԱՌԿԱ-ն:
-
2020-09-11 08:47
Հայաստանում հայտարարվել է նախագծման մրցույթ՝ հանրապետության Ազգային ժողովի նոր մասնաշենքի կառուցման համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա»-ն։ Նա պարզաբանել է, որ մասնագիտական հանձնաժողովը բաղկացած է 10 հոգուց, որոնք ներկայացնում են Հայաստանի քաղաքաշինության կոմիտեն, Ազգային ժողովը, Երևանի քաղաքապետարանը և Ճարտարապետների պալատը: «Գնահատման հիմնական չափանիշը ոչ թե գնային առաջարկն է, այլ մասնագիտական անձնակազմը և մրցույթի հայտով ներկայացվող էսքիզ նախագիծը»,- պարզաբանել է նա:
-
2020-08-13 08:49
Ինչպեսև հայկական տնտեսության բազմաթիվ այլ բնագավառներ, խորացող ճգնաժամի պայմաններում անկում է ապրում նաև շինարարության ոլորտը։ Եվ այդ մասին վկայում են ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները։ Այսպես, օրերս հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանում կատարվել են 105,7 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ, ինչը կազմում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծավալի 76,6%-ը։ Այլ կերպ ասած՝ ոլորտն «ընկել է» գրեթե մեկ քառորդով (23,4%-ով)։
-
2019-09-18 12:15
Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում բնակվող Սուքիասյանների ընտանիքի տան խնդիրը լուծում է ստացել ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ: