Последние новости

Արցախում հայտարարվեց «Միացում» դաշինքի ստեղծումը

Արցախում երկու տասնյակից ավելի քաղաքական և հասարակական ուժեր հանդես են եկել «Միացում» մի«Արցախում իշխանության կոռումպացված օլիգարխիկ համակարգը պահպանելու նպատակ ունեցող քաղաքական ուժերի համախմբումը մեծացնում է լարվածությունը հասարակության մեջ, տեղեկացնում է NEWS.am։

Արցախի իշխանությունները, որոնք պարտավոր էին ապահովել անցումային շրջանի կայունությունն ու ընտրությունների անցկացումը, ընդունակ չեն կատարել իրենց պարտականությունները և կանգնած են հասարակական գործընթացների նկատմամբ վերահսկողությունը կորցնելու շեմին։

Արցախի մի շարք քաղաքական և հասարակական ուժեր օրենքի խախտմամբ ծավալել են ակտիվ նախընտրական արշավ՝ պաշտոնական մեկնարկից շատ ավելի վաղ։ Ձեռնարկվում են Հայաստանի Հանրապետության և Արցախի միջև ապակայունության և պառակտման նպատակ հետապնդող քայլեր։ Ավելին՝ հնչում են Արցախի վրա հայ ժողովրդի ինքնիշխանությունը կասկածի տակ առնող հայտարարություններ։

Այդ թվում ակնհայտ են արտաքին ուժի կենտրոնների միջամտությամբ Արցախը ռևանշիստական և հակահայկական ուժերի համախմբման հարթակ դարձնելու փորձերը։ Տագնապալի միտումների խորացումը գալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կարող է հանգեցնել արցախյան հասարակության հետագա ապակողմնորոշմանը և քաոսացմանը՝ նպատակ ունենալով կանխել համակարգային բարեփոխումների ջատագով քաղաքական ուժերի իշխանության գալը։

Այս պայմաններում արցախյան հասարակության պառակտվածությունը թույլ չի տալիս դիմագրավել ներքին և արտաքին սպառնալիքներին։ Ստեղծված իրավիճակում հրատապ է Արցախի՝ բարեփոխումների ճանապարհով ընթանալ կամեցող քաղաքական և հասարակական ուժերի համախմբման անհրաժեշտությունը։ «Միացում» միավորումը մտադիր է դառնալ արցախյան հասարակության գործակցության բաց հարթակ։

Միավորումը համախմբում է Արցախի և Հայաստանի Հանրապետության միացման գործընթացն ամբողջացնելու և Միացյալ Հայաստանի կայացումը շարունակելու նպատակ ունեցող քաղաքական և հասարակական ուժերին։ Միավորման առաջնահերթ նպատակն է ապահովել այն հասարակական և քաղաքական ուժերի իշխանության գալը, որոնք ընդունակ են խորը բարեփոխումներ իրականացնել և կազմաքանդել օլիգարխիկ կոռումպացված համակարգը։

Միավորումը հիշյալ նպատակին մտադիր է հասնել թափանցիկ նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու կամ ուղիղ ժողովրդավարության մեթոդներով։ Հաղթանակից հետո միավորումը նպատակ ունի ստեղծել անհրաժեշտ քաղաքական և իրավական պայմաններն Արցախի Հանրապետության գոյության ողջ շրջանում իշխանությունների գործունեությունը գնահատելու համար։

Գալիք փոփոխություններն Արցախում պետք է իրականացվեն այնպիսի քաղաքացիական հանրության շրջանակում, որն ընդունակ է ձևակերպել և պաշտպանել քաղաքական և հասարակական շահերը։ Ջանքեր են անհրաժեշտ կանխելու համար Արցախյան հասարակության մեջ պառակտում մտցնելու, միացյալ նոր Հայաստանի կերտման ճանապարհով ընթանալու հանդեպ անվստահության և դատապարտվածության զգացում սերմանելու փորձերը։

Հասարակական և քաղաքական ուժերի, անձերի ցուցակ

«Անկախության Սերունդ» կուսակցություն,

«Արցախյան Զարթոնք» նախաձեռնող խումբ,

«Արցախի Հանրապետության Աֆղանստանի պատերազմի վետերանների միություն»,

«Բեկում» կուսակցության նախաձեռնող խումբ,

«Ինքնություն և միասնություն» կուսակցություն,

«Լեռնահայաստան» ՀԿ,

«Հոգևոր Վերածնունդ»,

«Միացյալ Հայաստան» կուսակցություն,

«Միացյալ Հայաստան» հայրենասիրական ՀԿ,

«Սասնա Ծռեր» արցախյան կուսակցություն,

Ավանեսյան Գագիկ, Հադրութ,

Առակելյան Նունե, Ստեփանակերտ,

Արզումանյան Հրաչյա, «Աշխարհ» Ռազմավարական կենտրոն,

Գևորգյան Կառլեն, Ստեփանակերտ,

Գրիգորյան Մխիթար, Ստեփանակերտ,

Իսրայելյան Ռուսլան, ԱրՀ ԱԺ պատգամավոր,

Կարապետյան Արկադի, Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար,

Կյուրեղյան Տիգրան, Բերձոր,

Հարությունյան Իրենա, Ստեփանակերտ,

Մադոյան Մոնթե, Ստեփանակերտ,

Սարսյան Ռոքսանա, Ստեփանակերտ,

Վանյան Բալասան, Մարտակերտ,

Քանանյան Ալեքսանդր, Քարվաճառ:

ավորումը ստեղծելու մասին հայտարարությամբ:

Հայտարարությունում ասվում է.

 

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2022-03-31 17:36

      Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

    • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
      2022-02-22 21:00

      Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։