Последние новости

ՓԼԱՏԱԿՆԵՐԸ ՄԱՔՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Ինչպես նշել է Ղարաբաղի Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը, առաջին անգամ է, որ Արցախի իշխանությունները պաշտոնապես չմասնակցեցին Հայաստանում Առաջին Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումներին։

Արշավիր Ղարամյանը այդ մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում, բայց արտահայտվել, հարկ է նշել, փոքր-ինչ դիվանագիտորեն։ Կարող էր ավելի պարզ ասել. առաջին անգամ է, որ Արցախի իշխանություններն այդ միջոցառումներին մասնակցելու հրավեր չստացանԴժվար է ասել, թե ինչի հետ է դա կապված. ներկայիս իշխանություններին բնորոշ հերթական վրիպումն է, թե խոր վիրավորանքի այդպիսի յուրօրինակ արտահայտությունանհասկանալի է, թե ինչի համար։ Գուցե Հայաստանի վարչապետին ընդունելու անբավարար ջերմեռանդ մակարդակի՞, Շուշի կատարած նրա վերջին այցի ժամանակ։

Ասենք, Արցախն իր սեփական բազմաթիվ կարևոր գործերն ունի. փաստացի այնտեղ արդեն ընթանում է 2020 թվականի նախագահական գալիք ընտրությունների քարոզարշավը։ Առանձնակի ակտիվ է Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, որը հաճախակի հանդիպումներ է անցկացնում ընտրողների հետ։ Որոշ փորձագետներ համարում են, որ Արայիկ Հարությունյանի այդպիսի վաղ ակտիվությունը կարող է ֆալստարտ դառնալ, և չարժեր, որ նա այդքան շուտ իր վրա վերցներ կրակը։ Իսկ մյուսները համարում են, որ ամեն ինչ հաշվարկած է, Արայիկ Հարությունյանը հենց այն թեկնածուն է, որին ոչ պաշտոնապես կաջակցի պաշտոնական Երևանը, և որի հաղթանակի համար, բացառված չէ, ընտրությունները կանցկացվեն սահմանված ժամկետից շուտ, այսինքն՝ արդեն այս տարի։

Այդ տեսանկյունից ուշագրավ է, որ Արցախում հայտարարվել է նոր՝ «Միացում» դաշինքի ստեղծման մասին, որի կազմում ընդգրկվել են մի շարք ոչ մեծ հասարակական և քաղաքական կազմակերպություններ, ինչպես նաև Արցախի գործող իշխանությունների նկատմամբ իրենց բացասական վերաբերմունքով հայտնի առանձին անձինք։ Բավական է նշել, որ դաշինքի կազմում է նաև «Սասնա ծռեր» կուսակցությունը՝ ի դեմս կազմակերպության ղարաբաղյան կառույցի, դա արդեն ինքնին շատ բանի մասին է վկայում։

Արցախի իշխանություններին Առաջին Հանրապետության օրվա տոնակատարությանը չհրավիրելը իշխանությունների կողմից միակ անհեթեթ քայլը չէր այդ օրը։ Նրանց նեղացկոտության ևս մեկ դրսևորում դարձավ ՀՅԴ-ի ներկայացուցիչներին չհրավիրելը Սարդարապատում Արամ Մանուկյանի հուշարձանի բացմանը։ Ընդ որում զվարճալի է, որ այդ հուշարձանը Հայաստանին է նվիրել Կանադայում ՀՅԴ-ի կառույցըԸստ երևույթին, այդ կերպ իշխանությունը ՀՅԴ-ին ցույց տվեց իր խոր վիրավորանքը վերջերս ՀՅԴ-ի կազմակերպած հանրահավաքի կապակցությամբ, որի ընթացքում կուսակցությունը դեղին քարտ ցույց տվեց իշխանություններին։

Բայց մայիսի 28-ի օրը նշանավորվեց ոչ միայն այդ անհեթեթ կոլիզիաներով։ Տեղի ունեցավ ևս մեկ իրադարձություն, ինչպես ասում են, միանգամայն այլ օպերայից. Ռոբերտ Քոչարյանն այդ օրը հանդիպեց իր զինակիցների հետ։ Հանդիպեց և հայտարարեց, որ դեռ մեկ տարի առաջ չէր կասկածում, թե դեռ որքան գործեր կան անելու, և շատ ուրախ է, որ արդեն կա ակտիվ, հետաքրքիր թիմ, որի հետ միասին անպայման անցնելու են նոր հաղթանակների ուղի

Գաղտնիք չէ, որ նման հայտարարություններից շատերը սահմռկում են։ Հատկապես մի պատգամավոր, որն ակտիվորեն զբաղված է «Ռոբերտ Քոչարյանի արյունոտ ռեժիմի մերկացումներով»։ Համացանցում զետեղած իր «մերկացումներում» նա ամենայն լրջությամբ Քոչարյանին է մեղսագրում, օրինակ, սովորական ավտովթարը, որի ողջ «առեղծվածայնությունը» ամփոփված է նրանում, որ դա տեղի է ունեցել Քոչարյանի կառավարման տարիներին՝ 1998-2008թթ….

Զոմբիկները նման տեքստերի ընթերցումից սաստիկ գրգռվում են, քանի որ չեն էլ կռահում, թե ինչու է «Լուսավոր Հայաստանի» պատգամավորը այդպիսի հակաքոչարյանական էքստազ ապրում։ Իսկ պատճառը պարզ է, թեև վայ-պատգամավորը երբեք այդ մասին չի գրի։ Չի գրի այն մասին, որ Քոչարյանի կառավարման տարիներին պատժաժամկետ է ստացել պարտադիր զինծառայությունից խուսափելու նպատակով փաստաթղթերի կեղծման համար

Բայց Քոչարյանն, իհարկե, իրավացի է. առաջիկա գործերն իսկապես առավել քան շատ են, մանավանդ եթե հաշվի առնենք թույնի քանակը, որ անցած տարիների ընթացքում հասարակական գիտակցության մեջ ներարկեցին Քոչարյանի հակառակորդները։ Բայց ինչ արած, ինչպես ասում են, աչքը վախենում է, ձեռքը՝ անում։ Ըստ երևույթին, իսկապես գալիս է փլատակները մաքրելու ժամանակը։ Հենց թեկուզ նրա համար, որ Հայաստանը չդառնա Կարլ Մարքսի այն ասույթը հաստատող օրինակը, որ «ազգին, ինչպես կնոջը, չի ներվում թուլության պահը, երբ առաջին իսկ պատահած արկածախնդիրը կարող է բռնություն գործել նրա նկատմամբ»։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • СТАВКИ НА ТОТАЛИЗАТОРЕ
      2024-11-22 09:08

      Действующему президенту США Джозефу Байдену сегодня исполнилось 82. Редкий пример политического долголетия как свидетельство общего повышения уровня жизни и ее продолжительности. Однако запомнится Байден, некогда тоже любитель велопрогулок, не столько этим, сколько своим вкладом в противостояние Запада и России.

    • БЕДНЫЙ ОВИК
      2024-11-20 12:53

      Хокку Овик складывает мандат. Плакала ипотека Овика, роняю и я скупую мужскую слезу…

    • ИМБЕЦИЛЫ ПРОТИВ ТРАМПА
      2024-11-18 12:45

      Две новости взбудоражили армянскую общественность в последние часы минувшего уикенда. Одна новость - про парад отставок, уже состоявшихся и еще грядущих, в команде чиновников Пашиняна. Другая новость - про то, что уходящая администрация Байдена дала Зеленскому отмашку на удары американскими дальнобойными ракетами ATACMS вглубь российской территории. Позже добавилась информация, что Франция и Британия также «дали зеленый свет» на нанесение ударов вглубь РФ ракетами SCALP/Storm Shadow. Первую новость, про отставки в команде Пашиняна, пока оставим в покое, как менее существенную, тем более, что процесс отставок еще продолжается.

    • ПОКА ТРАМП ДУМАЕТ ШОЛЬЦ УЖЕ ПОЗВОНИЛ
      2024-11-16 13:53

      Сергей Лавров говорит, что Москва ждет предложений Дональда Трампа. Последний пока Путину не позвонил, это понятно: избранный президент Америки еще не вступил в должность, находится на стадии формирования своего правительства. Но вот круги от его заявлений о намерении побыстрее завершить войну на Украине расходятся достаточно быстро: Владимиру Путину уже позвонил Олаф Шольц.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • Հարգանքի տուրք հերոսներին
      2019-09-21 10:42

      Անկախության օրվան նվիրված միջոցառումների մեկնարկից առաջ, մինչ Գյումրի այցելելը ՀՀ իշխանության անդամներն ու Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր վաղ առավոտյան այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի ազատագրման ու պետականության կառուցման համար զոհված հերոսներին։

    • Փաշինյան. Մենք կենսունակ ժողովուրդ ենք
      2019-05-28 11:27

      101 տարի առաջ թվում էր` ստեղծված է բոլոր նախադրյալները, որպեսզի հայ ժողովուրդը հանձնվի պատմության առաջ, բայց տեղի ունեցավ անսպասելին ու հայ ժողովուրդը ձեռք բերեց այն, ինչ թվում էր կորցրել էր անդառնալիորեն։ Սարդարապատում Առաջին Հանրապետության 101–ամյակի կապակցությամբ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    • Բակո Սահակյանի ուղերձը
      2019-05-28 10:43

      Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ, տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից։

    • Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության հռչակման 101-ամյակը
      2019-05-28 10:39

      Հայաստանն այսօր նշում է Առաջին Հանրապետության հռչակման 101-ամյակը: 1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: