ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ԱՐՄԵՆԻԱ ԱՐԹ ՖԵՅՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ
Արմենիա Արթ Ֆեյրը, որը ներկայացնում է 30-ից ավել մասնակից ցուցասրահների և համադրողների՝ Կովկասից, Եվրոպայից, Մերձավոր Արևելքից և ԱՄՆ-ից, իր պաշտոնական բացումը կմեկնարկի այսօր՝ մայիսի 31-ին, Երևան Էքսպո կենտրոնում:
Նպատակ ունենալով հայ հասարակությանը հաղորդակից դարձնել ժամանակակից արվեստի գործերին, ինչպես նաև խթանել Հայաստանում և տարածաշրջանում արվեստի զարգացմանը՝ Ամերիաբանկը միացել է Արմենիա Արթ Ֆեյր 2019-ին որպես Գլխավոր հովանավոր, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:
Արթ Ֆեյրի Արվեստի շաբաթ մշակութային ծրագրի շրջանակներում Երևանում մայիսի 25-ից մեկնարկել են արվեստին առնչվող մի շարք միջոցառումներ, որոնք շարունակվելու են մինչև հունիսի 2-ը ներառյալ: Արթ Ֆեյրի պաշտոնական բացումից՝ մայիսի 31-ից մինչև հունիսի 3-ը ներառյալ, Երևան Էքսպո կենտրոնում ներկայացվելու են ժամանակակից արվեստի մի շարք ցուցադրություններ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային պատկերասրահների կողմից:
Ծրագրի շրջանակներում մեկնարկել են նաև տարբեր միջոցառումներ, այդ թվում և «Night Owl» (Գիշերային բու) արվեստի զրույցների շարքը, որը կներառի նոր արվեստի և նոր շուկաների մասին դասախոսություն՝ Լոնդոնի Sotheby արվեստի համալսարանի Արվեստի բիզնես ուսումնասիրությունների տնօրեն դոկտոր Յան Ռոբերտսոնի կողմից. միջոցառումները կուղեկցվեն ձայնային պերֆորմանսներով և շատ այլ հետաքրքիր նախաձեռնություններով:
«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ`տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-11 14:28
С 4 по 6 июля 2025 года в Ванадзоре прошел «Tech Week Vanadzor 2025». Ардшинбанк, придерживаясь своей стратегии инновационных подходов, принял участие в мероприятии.
-
2025-07-10 18:29
«Турция официально вошла на территорию Армении. Она никогда не уйдет и постепенно «переварит» Армению, – пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян.
-
2025-07-10 17:56
Уважаемый Kлиент В Правилах платежных карт внесены изменения, с которыми можете ознакомиться по следующей ссылке․
-
2025-07-10 10:02
Сегодня Ереванский государственный университет превращается в контролируемую площадку, где идеи и принципиальность подавляются в пользу подконтрольности и приспособленчества, написал на своей странице в Фейсбук председатель студенческой организации РПА Армен Арутюнян. Публикацию полностью приводим ниже.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2025-07-08 08:39
Հուլիսի 4-ից 6-ը Վանաձորում կայացավ տարվա ամենամեծ տեխնոլոգիական միջոցառումներից մեկը` Tech Week 2025-ը։ Ամերիաբանկը միացել էր եռօրյա տոնին՝ որպես ֆինթեք գործընկեր։
-
2025-06-23 18:39
Ամերիաբանկը դարձավ Հայաստանի առաջին բանկը, որն իր ներդրումային հաճախորդներին հնարավորություն է տալիս MyInvest հարթակի միջոցով ուղիղ հասանելիություն ունենալ Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX)՝ AMXTrader առևտրային համակարգին։ Այս նշանակալի իրադարձությունը նշանավորվեց բորսայական ավանդական զանգի հնչեցմամբ։
-
2025-06-23 08:48
Հունիսի 20-ին Ամերիաբանկն ուղիղ եթերում ամփոփեց «Իմ Ամերիա, իմ ընտանիք» գովազդային վիճակախաղի առաջին ամիսը։
-
2025-06-17 08:50
Հունիսի 18-ին Երևանում կկայանա HIF Yerevan 2025-ը, որը հյուրընկալության ոլորտի միտումների քննարկման և ներդրումային համագործակցության միջազգային առաջատար հարթակ է, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը։