Հայկ Ալումյան․ Վերաքննիչ դատարանի դատավորը շատ լավ պատկերացնում է՝ ինչ կլինի իր հետ, եթե հանկարծ կիրառի օրենքը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը պնդում է՝ Վերաքննիչ դատարանն իրավունք չունի վարույթ ընդունել դատախազի ներկայացրած բողոքները։
«Դատախազ Պետրոսյանը Վերաքննիչ դատարան բողոքարկեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձնական երաշխավորություն կիրառելու մասին որոշումը, և նաև բողոքարկեց առաջին ատյանի դատարանի որոշումը, որով առաջին ատյանի դատարանը ՍԴ էր դիմել և կասեցրել էր գործի վարույթը։ Այդ երկու որոշումներն էլ դատախազի կողմից բողոքարկման ենթակա չէին։ Դատախազը ներկայացրել է բողոքներ, որոնցով դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից։ Վերաքննիչ դատարանն իր հերթին իրավունք չունի այդ բողոքները վարույթ ընդունել, պարտավոր է դրանք թողնել առանց քննության», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայկ Ալումյանը։
Փաստաբանը նշեց՝ բոլոր այն ճնշումները, որոնք եղան դատավորի վրա Առաջին ատյանի դատարանում դատական ակտերը կայացնելիս, կլինեն նաև Վերաքննիչի դատավորի նկատմամբ.
«Հասկանալի է, որ Վերաքննիչ դատարանի դատավորը շատ լավ պատկերացնում է, թե ինչ տեղի կունենա իր հետ, ինչ ճնշումների կենթարկվի ինքը, եթե հանկարծ կիրառի օրենքը։ Իսկ օրենքն ասում է՝ այդ վերաքննիչ բողոքները պետք է թողնվեն առանց քննության»։
Ալումյանը նշեց, որ Վերաքննիչ դատարանի դատավորը նույն կերպ թիրախ կդառնա, ինչպես դարձավ դատավոր Դավիթ Գրիգորյանը։
Փաստաբանն ընդգծեց՝ իրենց համար տարօրինակ է, որ այդ երկու բողոքներն էլ «պատահականության» սկզբունքով հայտնվեցին միևնույն դատավորի մոտ։
«Ընդ որում՝ այն դատավորի մոտ, ով մշտապես, տարեցտարի փաստաբանների կողմից վարկանիշավորման գործընթացում վերջին, նախավերջին կամ վերջից երրորդ տեղում է եղել։ Փաստաբանները մշտապես նկատել և բարձրաձայնել են այն հանգամանքը, որ տվյալ դատավորը եղել է դատախազության ցանկությունները կատարող դատավոր։ Նա երբևիցե աչքի չի ընկել այնպիսի որոշումներով, որոնք հակասեին դատախազության դիրքորոշմանը»։
Ալումյանը տեղեկացրեց, որ երկուշաբթի պատրաստվում են դիմել Վերաքննիչ քրեական դատարան և պահանջել իրենց տրամադրել այդ ընթացակարգի վերաբերյալ տեղեկություններ, իմանալու համար՝ ինչ միջամտություն է եղել բողոքների մակագրման հետ կապված, տեղեկացնում է aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 14:21
Кандидатом в канцлеры от Социал-демократической партии Германии станет Олаф Шольц, несмотря на крайне низкий рейтинг, сообщает Bild.
-
2024-11-22 14:18
В Армении с 4 февраля по 18 апреля 2025 года планируется провести сборы резервистов. Проект соответствующего решения представлен Министерством обороны РА на едином сайте публикации проектов правовых актов.
-
2024-11-22 14:14
Избранный президент США Дональд Трамп попытается восстановить мир во всем мире, но с упором на американскую мощь. Об этом заявила корреспонденту ТАСС пресс-секретарь избирательного штаба Трампа Кэролайн Ливитт в ответ на просьбу прокомментировать обращение президента России Владимира Путина, в котором содержалось, в том числе предупреждение западным странам об опасности их курса на дальнейшую эскалацию на Украине.
-
2024-11-22 13:28
На заседании правления партии «Гражданский договор», состоявшемся во вторник, 19 ноября, единогласно было принято решение о том, что Овик Агазарян должен сложить депутатский мандат. Об этом пишет газета «Жоговурд» со ссылкой на свои источники.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-07-12 21:50
Սահմանադրական դատարանի մի քանի նիստ է կայացել՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չընդունելու մասին քաղաքական չորս ուժերի հայցերով։ Ի՞նչ կարելի է ասել։ Հասկանալի է բոլոր նրանց հոռետեսությունը, ովքեր համարում են, որ ՍԴ-ն կմերժի ներկայացված հայցերը։ Չի համարձակվի աջակցել նրանց։ Այսինքն մի քիչ ամոթանք կտա գործող իշխանությանը, բայց ընտրությունների արդյունքները կճանաչի։
-
2021-07-12 19:55
Կարող է հավակնել Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու Նախ՝ չափանիշների մասին։ Հիշո՞ւմ եք Փաշինյանի ուղերձը ժողովրդին՝ այն խոսքերով, թե զինված ուժերը գլխավորելու իր ունակությունն ու հմտությունները կասկածի ենթակա չեն։ Այդ հայտարարությունը հնչեցվեց Նիկոլի կողմից իր սեփական սիրելի անձը գերագույն գլխավոր հրամանատար հռչակելու արշալույսին։
-
2021-06-24 19:30
Պրոֆեսորը կալանավորվել է քաղաքական դրդապատճառներով Նախօրեին դատավոր Արմենուհի Մելիքսեթյանը տվեց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու սանկցիան: Ավելի վաղ դատավոր Մանվել Շահվերդյանը սանկցիան մերժել էր…
-
2020-09-29 20:08
Սեպտեմբերի 27-ից մենք ապրում ենք նոր հարթությունում. խաղաղությունը փոխարկվել է պատերազմի։ Նման բան արդեն տեղի է ունեցել Երրորդ հանրապետության պատմության մեջ։ Հիշենք 90-ականների սկիզբը կամ 2016 թվականի Ապրիլյան պատերազմը։ Այդ տարիների փորձը ցույց է տալիս, որ պատերազմն իր օրենքներն ունի։ Այստեղ խոսքը ոչ միայն ռազմական դրության կանոնների, այլև չգրված այլ կանոնների ու օրենքների մասին է: