Վիգեն Հակոբյան. Ընտրողները հոգնել են անհասկանալի կարգախոսներից
Աբովյանում կայացած ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ընտրողները հոգնել են իշխանությունների հաճախ անհասկանալի կարգախոսներից, նրանց կենցաղային հարցերի լուծումն է հետաքրքրում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, տեղեկացնում է armeniasputnik.am-ը։
Նախնական տվյալների համաձայն` Աբովյանում կայացած ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը։
Հակոբյանի խոսքով` կախված ընտրությունների արդյունքից իշխանությունը երկու արձագանք էր պատրաստել։ Եթե իրենց թեկնածուն է հաղթում, ապա դա հեղափոխական ուժերի հաղթանակն է «հակահեղափոխականների ու անցյալի մնացորդների» հանդեպ։ Եվ 2–րդ` եթե հաղթում է Գագիկ Ծառուկյանի թեկնածուն, ապա դա նշանակում է, որ ընտրությունները արդար են եղել։
«Արդյունք ինձ համար սպասելի էր, քանի որ Աբովյանն իշխանության համար բարդ հատված է, որտեղ երկար տարիների աշխատանքի շնորհիվ Գագիկ Ծառուկյանի անձնական վարկանիշը շատ բարձր է։ Դա չէր կարող միանգամից մոռացվեր», –ասաց Հակոբյանը։
Բացի այդ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մի փոքր այլ տրամաբանություն է գործում. կարևոր է թեկնածուների անձը, որքանով են նրանց հետ ծանոթ, ինչպիսին է նրանց շրջապատը։ Այդ առումով «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն զիջում էր գործող քաղաքապետին։
Նա հիշեցրեց, որ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» Աբովյանում մոտ 14 հազար ձայն էր ստացել, հետևաբար, հիմա կարելի է արձանագրել ձայների 30% անկում։
Հակոբյանը ռիսկային ու քաղաքական տեսակետից սխալ է համարում տեղական ընտրություններին համապետական նշանակություն տալու մարտավարությունը։ Ինքը` Նիկոլ Փաշինյանը, մասնակցել է նախընտրական քարոզարշավին։ Բայց հեղափոխական այդ գործիքը չօգնեց։
Հակոբյանի կարծիքով` իշխանության համար այս պարտությունը պետք է հերթական ահազանգ լիներ, որ այդ գործիքը չի աշխատում։ Առաջին ահազանգը եղել է դեռ նախորդ տարվա նոյեմբերին, երբ Փաշինյանի քայլերթը բավականին համեստ էր։ Երկրորդ ահազանգը դատարանները արգելափակվելու ժամանակ մարդկանց փոքր քանակն էր։
Քանի որ էյֆորիան անցել է, ապա մարդկանց համար առաջնային են դառնում կենցաղային պահանջները, առաջին հերթին` սոցիալ–տնտեսական հարցերը, ոչ թե ոչ միշտ հասկանալի ու վեհ կարգախոսները։
«Մարդիկ սկսում են մտածել ոչ քաղաքական կատեգորիաներով։ Շահերն ու պահանջներն ուրիշ են։ Հստակ գործերի են սպասում, քաղաքական անկայունությունը հոգնեցնում է նրանց», – ասաց Հակոբյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 19:41
В Ереване в концертном зале им. Арама Хачатуряна 24 ноября пройдет концерт, посвященный 100-летию квартета им. Комитаса. С музыкальными приветствиями выступят государственный камерный оркестр Армении, джаз-трио Арега Арустамяна, Барсег Туманян, Грачуи Басенц, пианист и дирижер Ваагн Папян, пианистка Карин-Хелльман Геворкян, и, конечно, сам квартет им. Комитаса.
-
2024-11-22 19:38
Суд оправдал еще двоих арестованных сторонников «Священной борьбы». Об этом сообщил адвокат Ваге Еприкян.
-
2024-11-22 19:35
Популярный актер, народный артист Армении Грант Тохатян два месяца находился в медцентре Микаеляна, однако сейчас он уже дома. Об этом изданию Tert.am сообщила супруга Тохатяна, актриса Луиза Нерсисян.
-
2024-11-22 19:33
Бывший чиновник из Арцаха, обвиняемый в шпионаже, Саргис Галстян, переехавший в Армению после почти полугодового пребывания в Степанакерте (после его оккупации Азербайджаном – ред), признан виновным и приговорен к 18 годам лишения свободы. Об этом сообщает прокуратура.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ2022-03-31 17:36
Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։
-
2022-03-16 18:14
Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:
-
2022-02-22 21:00
Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։