Ալումյանը դատարանների նկատմամբ ճնշումների վերաբերյալ
«Այն բանից հետո, երբ այս տարվա մայիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, դատարանների նկատմամբ տեղի ունեցան աննախադեպ ճնշումներ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։
Նա նշեց, որ այդ ճնշումները նպատակ ունեին ոչ միայն պատժել այն դատավորին, ով, պատկերավոր ասած, համարձակվեց պարոն Քոչարյանին ազատ արձակել, ըստ էության ուղղակի կիրառեց օրենքը, ինչ պարտավոր էր անել, նաև ահաբեկել այն դատավորներին, որոնք ապագայում պետք է քննեն այդ գործը։
«Ցանկացած դատավոր այսուհետ, ով գործ կունենա պարոն Քոչարյանի քրեական գործի հետ, ինքն արդեն հասկանում է, թե ինչ տեղի կունենա, եթե իր կողմից կայացվելիք դատական ակտը դուր չգա այսօրվա գործադիր կամ օրենսդիր իշխանություններին։ Աննախադեպ ճնշումներ, երևի մարդկության պատմության մեջ եզակի իրենց բնույթով։ Չգիտեմ մի երկիր, համենայնդեպս այդքան շփվել եմ տարբեր երկրների փաստաբանների հետ, հաճախ շփումների ժամանակ բացասական փորձն ենք միմյանց հետ քննարկում, թե որ պետությունում ինչ հակադեմոկրատական քայլեր է ձեռնարկում գործադիր իշխանությունը, ինչպես կարելի է դրան հակազդել, որևէ երկրի փաստաբանից որևէ անգամ չեմ լսել, որ դատարանների նկատմամբ նման վերաբերմունք դրսևորված լինի։ Նույնիսկ այն երկրների փաստաբաններից, որ երկրները մենք համարում ենք ժողովրդավարական առումով ամենահետամնաց։ Մեր երկրում տեսանք այն, ինչ չպետք է տեսնեինք, այդ բիրտ ու վայրագ ճնշումները դատարանների նկատմամբ»,- ասաց Հայկ Ալումյանը։
Նրա կարծիքով, այժմ բոլորի համար հասկանալի է, թե ինչ վիճակում է վերաքննիչ դատարանի այն դատավորը, ով պետք է քննի դատախազների, տուժող կողմի բողոքն առաջին ատյանի դատարանի դեմ, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 19:41
В Ереване в концертном зале им. Арама Хачатуряна 24 ноября пройдет концерт, посвященный 100-летию квартета им. Комитаса. С музыкальными приветствиями выступят государственный камерный оркестр Армении, джаз-трио Арега Арустамяна, Барсег Туманян, Грачуи Басенц, пианист и дирижер Ваагн Папян, пианистка Карин-Хелльман Геворкян, и, конечно, сам квартет им. Комитаса.
-
2024-11-22 19:38
Суд оправдал еще двоих арестованных сторонников «Священной борьбы». Об этом сообщил адвокат Ваге Еприкян.
-
2024-11-22 19:35
Популярный актер, народный артист Армении Грант Тохатян два месяца находился в медцентре Микаеляна, однако сейчас он уже дома. Об этом изданию Tert.am сообщила супруга Тохатяна, актриса Луиза Нерсисян.
-
2024-11-22 19:33
Бывший чиновник из Арцаха, обвиняемый в шпионаже, Саргис Галстян, переехавший в Армению после почти полугодового пребывания в Степанакерте (после его оккупации Азербайджаном – ред), признан виновным и приговорен к 18 годам лишения свободы. Об этом сообщает прокуратура.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-10-03 11:05
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ նպատակահարմար չի համարում մասնակցել իր լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին Ազգային ժողովի նիստում որոշման նախագծի քննարկմանը:
-
2019-09-19 14:24
Վարչապետ Փաշինյանի մամլո ասուլիսը Վանաձորում և ԱԺ նախագահ Միրզոյանի հայտարարությունը խորհրդարանի ամբիոնից սեպտեմբերի 16-ին, այսինքն դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը հրապարակելու նախօրեին, նպատակ էին հետապնդում ճնշում գործել դատավորի վրա։ Այդ հայտարարություններն այլ գնահատականի արժանի չեն։ Սեպտեմբերի 17-ին Դանիբեկյանը հրապարակեց վճիռը, որով ուժի մեջ թողեց երկրորդ նախագահի կալանքը։
-
2019-09-18 10:51
Մեր պետության կառավարումն այնքան է անլրջացել, որ իրավական պրոցեսներին որևէ ադեկվատ կամ լուրջ գնահատական տալը շատ դժվար է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը` անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսելու՝ «Իմ քայլը» խմբակցության որոշմանը:
-
2019-08-17 08:05
Մեծը, իսկապես, տեսանելի է դառնում հեռավորության վրա։ Որովհետև քանի դեռ ապրում ես մառազմի մեջ, կամաց-կամաց վարժվում ես և արդեն չես ցնցվում։ Բայց երբ պետության բարձրագույն դատական ատյանի՝ Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվում են այսպիսի իրադարձություններ, աշխարհի պատկերը, հավատացեք, ներկվում է անմոռանալի գույներով։ Քանզի նման բան չի կարող լինել։ Դե, ախր չի՛ կարող։ Բայց այն կա, և դա չափազանց ծիծաղելի է, իհարկե։ Սակայն երբ մտաբերում ես, որ խոսքն այն երկրի մասին է, որտեղ ապրում են զավակներդ ու հասակ առնում թոռներդ, ծիծաղդ միանգամից մարում է։