«Արցախ-ֆրանսիա» բարեկամության շրջանակի հայտարարությունը
«Արցախ-ֆրանսիա» բարեկամության շրջանակի հունիսի 17-ին տեղի է ունեցել նիստը, որը վարել է ԱԺ նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նախագահ Աշոտ Ղուլյանը, քննարկել է բարեկամության շրջանակի գործունեության ծրագրերին և առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև վերջին օրերին Արցախի հետ Ֆրանսիայի որոշ քաղաքների հետ համագործակցության հռչակագրերի չեղարկմանը: Նիստին հրավիրված ԱՀ Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ներկայացրել է այդ ուղղությամբ տարվող աշխատանքները :
«Արցախ-ֆրանսիա» բարեկամության շրջանակի հունիսի 17-ին տեղի է ունեցել նիստը, որը վարել է ԱԺ նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նախագահ Աշոտ Ղուլյանը, քննարկել է բարեկամության շրջանակի գործունեության ծրագրերին և առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև վերջին օրերին Արցախի հետ Ֆրանսիայի որոշ քաղաքների հետ համագործակցության հռչակագրերի չեղարկմանը: Նիստին հրավիրված ԱՀ Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ներկայացրել է այդ ուղղությամբ տարվող աշխատանքները :
Այնուհետև նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել և հանդես եկել առաջարկություններով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, նիստի վերջում «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամները հանդես են եկել հայտարարությամբ, որում նշված է.
«Ափսոսանք հայտնելով Ֆրանսիայի վարչական դատարանների կողմից Վալանս, Բուրգ լե Վալանս, Բուրգ դը Պեաժ, Առնուվիլ քաղաքների ու Արցախի Հանրապետության համայնքների միջև ստորագրված բարեկամության հռչակագրերի չեղարկման առթիվ,
Ողջունելով նույն քաղաքների քաղաքապետերի հայտարարությունները` շարունակելու և զարգացնելու հաստատված բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի անդամների՝ ֆրանսիական կառավարությանն ուղղված կոչը՝ չտրվելու ադրբեջանական ճնշումներին և պահպանելու անկողմնակալություն,
«Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակը.
Բարձր է գնահատում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդի հետ տարբեր մակարդակներում համագործակցությունը՝ որպես հումանիտար, կրթական, մշակութային, սպորտի և տնտեսական ոլորտներում երկու ժողովուրդների միջև շփումների խթանման կարևորագույն միջոց,
Համոզված է, որ Արցախի և Ֆրանսիայի բնակավայրերի միջև ապակենտրոնացված համագործակցությունը լավագույնս է արտացոլում ժողովուրդների՝ հավասարության և բարիդրացիության հիման վրա հարաբերություններ զարգացնելու հանձնառությունը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ազատությունն ու ինքնուրույնությունը,
Վերահաստատում է Արցախի և Ֆրանիսայի ժողովուրդների միջև համապարփակ համագործակցության զարգացմանը նպաստելու իր վճռականությունը,
Կոչ է անում Ֆրանսիայի հայկական համայնքին և ֆրանսիացի գործընկերներին՝ ակտիվորեն շարունակելու աշխատանքները հաստատված իրական համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-04-30 18:19
ՀՀԿ-ն ներկայացրեց իր հայտը. ընդդիմության ճնշման տակ Փաշինյանի հայտարարած ընտրություններին հանրապետականները կմասնակցեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության հետ միասին։ Չենք կարծում, թե այդ որոշումը հրճվանք է պատճառել Նիկոլին ու իր թիմին։
-
2019-10-04 14:30
Վազգեն Մանուկյանը հիմնում է «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբը, որն էլ հայտարարություն է տարածել երկրում տիրող վիճակի, ատելության մթնոլորտի, ընտրովի արդարադատության առաջացրած խնդիրների մասին։
-
2019-09-26 19:58
Մարտի 1-ի զոհերի համար իրական մեղավորներին գտնելու անկարողությունը քողարկելու նպատակով փորձ է արվում քրեական գործում հնարավորինս մեծ թվով հնչեղ անուններ ներգրավելով` ստեղծել արդյունավետ գործունեության պատրանք: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։
-
2019-09-12 14:04
Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է.