Последние новости

Գևորգ Պետրոսյանը՝ ՍԴ թեկնածուին

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին հարցեր քիչ եղան, և «Իմ քայլի» պատգամավորները հարցախեղդ չարեցին այս թեկնածուին, ինչպես վարվել էին նախորդ թեկնածուների պարագայում: Այս պահին պատգամավորները ելույթներ են ունենում, հայտնում հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը:

ՍԴ դատավորի ընտրության հարցի շուրջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում պատգամավորները ազատ են և կարող են քվեարկել ով ինչպես ցանկանա:

Այս խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի համար անհասկանալի է՝ ինչու է թեկնածուն պարբերաբար հայտարարում, որ ՍԴ անդամի ընտրությունը քաղաքական է:

«Դուք, ինձ թվում է, հասկանում եք, թե ինչ վտանգավոր էլեմենտ է պարունակում Ձեր այս հայտարարությունը: Դուք ուզում եք անցումային արդարադատություն ստեղծել, ձեր ամբողջ նպատակն էն ա, որ դատարանները անկախ դարձնեք, հիմա էս ցանկության ֆոնին, Դուք ո՞նց եք պատկերացնում, որ Սահմանադրական դատարանը քաղաքական կոմպոնենտով ձևավորվի: Սահմանադրական դատարանի անդամը, լինեք Դուք, լինի որևէ մեկը, խնդրում եմ անձերից վերանանք, եթե նա ընտրվել է քաղաքական շարժառիթներով, չի կարող չծառայել քաղաքական ուժին», - հայտարարեց Պետրոսյանը:

ԲՀԿ-ական ատգամավորը անդրադարձավ նաև Գրիգորյանի հայտարարությանը, թե իշխանության շատ ներկայացուցիչների հետ ինքը ծանոթացել է, ոչ թե խաշ-խորովածի սեղանին, այլ՝ բանտերում ու հայտարարեց. «Դուք ասում եք՝ բանտում եք ծանոթացել, մեկս մեկին օգնել է: Բա եղբայր, որ բանտային պայմաններում ձեզ օգնած մարդը, ձեզանից աջակցություն ակնկալի, հայցի, էդ ո՞նց եք ձեր բանտային օրերի հիշողությունները մոռանալու»:

Նրա խոսքով՝ ՍԴ դատավորի նախորդ երկու թեկնածուները, որոնց ընտրությունը խորհրդարանական մեծամասնությունը տապալեց, թերևս վատ գիծ ունեին՝ նրանք իշխանությունների հետ բանտում ընկերություն չէին արել:

«Շատ անհաջող սրամտություն արեցիք, հարգելի պարոն Գրիգորյան, ի՞նչ է նշանակում գործող Սահմանադրությունը բռնաբարության արդյունքում ծնված երեխա է: Ես չեմ ուզում հիմա Ձեզ հարցնել՝ բռնաբարողն ո՞վ է եղել, բռնաբարվողը՝ ով: Եթե դա այդպես է, բա ինչո՞ւ եք հայտնվել բռնաբարության ծնունդ հանդիսացող երեխայի ուսերին և ուզում եք այդպես հանգրվանել Սահմանադրական դատարանում», - դիմելով դահլիճում նստած Գրիգորյանին՝ հարցադրում արեց Պետրոսյանը:

Պատգամավորը հիշեց նաև Վահե Գրիգորյանի մի հայտարարություն, որ ՀՀ նախագահը լեգիտիմ չէ ու դարձյալ հարց հնչեցրեց. «Բա որ նախագահը լեգիտիմ չէ, Դուք ինչո՞ւ եք այստեղ, մենք ի՞նչ ենք անում այստեղ, պարա՞պ ենք մնացել, եկել ենք ինքնահիացմամբ ենք զբաղվո՞ւմ այստեղ: Եթե Դուք մի սուբյեկտի համարում եք ոչ լեգիտիմ, ապա իմ կարծիքով, բարոյական չէ այդ սուբյեկտի կողմից առաջադրվել ու ամեն գնով սահմանադրական դատարանի հաստիքացուցակը ծանրաբեռնել», տեղեկացնում է aysor.am:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՎԱՐՁՎԱԾ ՄԱՐԴԻԿ ԵՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃԱՄԱՐՏԱԿՈՒՄ ԵՆ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ, ԹԵԵՎ ԼՈՒԾՎԱԾ ՉԷ ԵՐԿՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
      2021-09-23 20:35

      Անվտանգության խնդիրը զրոյացրել է քաղաքական օրակարգը Առաջին հայացքից կարող էր թվալ, թե հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում պարտվելուց հետո ընդդիմությունը կփորձի տեղը հանել ՏԻՄ ընտրություններում։

    • ԱՐՁԱԿՈՒՐԴ ԳՆԱՑԱԾՆԵՐԸ
      2020-09-01 21:35

      Երբ Արսեն Թորոսյանը գնաց արձակուրդ, շատերը վրդովվեցին. այդ ինչպե՞ս, համաճարակը շարունակվում է, ամեն օր մահեր են արձանագրվում, իսկ նախարարը գնում է արձակուրդ... Օրինակ էին բերում Հունաստանը, որտեղ մահվան դեպքերի թիվը հինգ անգամ ավելի փոքր է, քան մեզ մոտ, բնակչությունը՝ մոտավորապես նույնքան շատ, սակայն նրանց նախարարն արձակուրդի մասին չի էլ մտածում, ամեն օր այցելում է հիվանդանոցներ։

    • ՍԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՎՐԱ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԵՆ ՍԱՐՔՈՒՄ
      2019-07-29 21:58

      Փաշինյանն անձամբ է ձեռնամուխ եղել գործընթացին Իշխանությունն այն աստիճան անփույթ է և այնքան քիչ է հոգ տանում սեփական հեղինակության մասին, որ նույնիսկ չի նկատում ԶԼՄ-ներ արտահոսած տեղեկությունների բուռն հեղեղը ՍԴ նախագահի և դատավորների դեմ քննչական մարմինների և Ազգային անվտանգության ծառայության կողմից վարկաբեկիչ փաստերի հավաքման ջանքերի վերաբերյալ։

    • Հրայր Թովմասյան. Ես քաղաքական հայտարարությունները չեմ մեկնաբանում
      2019-07-18 13:50

      Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը այսօր «Ազատության» հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները, թե Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանը և «ՍԴ-ն այս սեփականաշնորհված «բուդկայի» կարգավիճակից պետք է դուրս գա»։