Последние новости

ՍԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՎՐԱ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԵՆ ՍԱՐՔՈՒՄ

Փաշինյանն անձամբ է ձեռնամուխ եղել գործընթացին

Իշխանությունն այն աստիճան անփույթ է և այնքան քիչ է հոգ տանում սեփական հեղինակության մասին, որ նույնիսկ չի նկատում ԶԼՄ-ներ արտահոսած տեղեկությունների բուռն հեղեղը ՍԴ նախագահի և դատավորների դեմ քննչական մարմինների և Ազգային անվտանգության ծառայության կողմից վարկաբեկիչ փաստերի հավաքման ջանքերի վերաբերյալ։

ԶԼՄ-ներ արդեն տեղեկատվություն է արտահոսել այն մասին, որ քննիչները եղել են Թովմասյանի պապական տանը և հետաքրքրվել, թե ինչ կերպ է նրա եղբայրը տնամերձ հողամաս ձեռք բերել։ Միաժամանակ ԶԼՄ-ները տեղեկություններ են տպագրում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը չափազանց դժգոհ է, որ Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը առ այսօր ոչ մի էական բան չեն փորել-գտել ՍԴ նախագահի դեմ, ինչով գործնականում հերքել են ՆԳԺԿ ժամանակների «միայն թե մարդ լինի, իսկ հոդվածը կգտնվի» թևավոր արտահայտությունը։

Մարդը կա, իսկ հոդված գտնել չեն կարողանում։ Դրանից էլ կատաղում են։ Օրինակ, «Իմ քայլը» խմբակցության բացարձակ անհայտ պատգամավոր Արմեն Մկրտչյանը իրեն թույլ տվեց հրպարակավ բարբաջել հետևյալը. «Կարող ենք որպես փաստ ընդունել, որ Հրայր Թովմասյանը զավթել է ՍԴ նախագահի ծառայողական կաբինետը»։ Իհարկե, կարող եք, կարող եք նույնիսկ լուծարել ՍԴ-ն որպես պետական ինստիտուտ, ի՞նչ կարելի է պահանջել ձեզանից։

Փաշինյանը ստիպված եղավ անձամբ ձեռնամուխ լինել գործընթացին։ Այդ մասին վկայում է իր «Հայկական ժամանակ» ընտանեկան պարբերականի էջերում հրապարակված «կոմպրոմատը» Հրայր Թովմասյանի դեմ։ «Կոմպրոմատը» ամփոփված էր նրանում, որ ՍԴ նախագահը գործուղումների մեկնելիս իր հետ վերցրել է կնոջը։ Այս հրապարակումը ծիծաղի պոռթկումներ առաջացրեց նրանց մոտ, ոքեր հետևում են Փաշինյանի և Աննա Հակոբյանի, ինչպես նաև ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի և նրա կնոջ ճամփորդություններին։

Ընտանեկան հանգամանքներով

Բայց Թովմասյանի դեմ գլխավոր «կոմպրոմատը», մի շարք պարբերականների վկայությամբ, ներկայացրեց Եղիշե Կիրակոսյանը, որին Փաշինյանը որպես մեր երկրի լիազոր ներկայացուցիչ ուղարկել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Կիրակոսյանը Թովմասյանի տեղակալն է եղել, երբ վերջինս զբաղեցնում էր արդարադատության նախարարի պաշտոնը և, դատելով ԶԼՄ-ների տեղեկություններից, արդեն ցուցմունքներ է տվել այն մասին, թե Թովմասյանը օժանդակել է կոնկրետ մարդկանց կողմից նոտարկան գրասենյակների սեփականաշնորհմանը։ Կիրակոսյանի ցուցմունքները բացատրվում են ընտանեկան հանգամանքներով։

Բանն այն է, որ նրա հարազատ եղբայրը՝ Հայբիզնեսբանկի վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանը 2017 թվականին 13 տարվա ազատազրկման է դատապարտվել մի քանի հոդվածներով, ներառյալ փողերի լվացումն ու յուրացումները։ Ոչ այնքան վաղուց նրան թույլատրեցին պատիժը կրել բաց ռեժիմի հաստատությունում, որտեղ նա կրող է առավոտյան հեռանալ և երկոյան վերադառնալ։ Այդպիսի զիջողության դիմաց Եղիշե Կիրակոսյանը պատրաստ է տալ ցանկացած ցուցմունքներ։ Ճակատագրի հեգնանքով հենց այդ պարոնն էր Նիկոլի հրամանով զբաղվում ապօրինի հարստացման և առանց դատավճռի սեփականության օտարման ոլորտում օրենսդրության մշակմամբ։

Սկզբում շատերին զարմացրեց, որ արդարադատության նախկին փոխնախարարը, իսկ մինչ այդ վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնականը հանկարծ հայտնվեց Փաշինյանի կողքին, բայց այժմ ամեն ինչ պարզ է. Եղիշեն պետք է Փաշինյանին, նա կարող է ասել այն, ինչն ուրիշները սուտ կհամարեին։ Հիշեցնեմ, որ Եղիշեն և Արան Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Գրիգոր Կիրակոսանի որդիներն են, իսկ նախկին ռեկտորի եղբոր դուստրը՝ Կարինե Կիրակոսյանը գլխավորում էր Պետունեցվածքի վարչությունը Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին։

ՍԴ նախագահի դեմ թխված նյութերի համատեքստում Ազգային անվտանգության ծառայությունը, ըստ մեզ հասած տեղեկությունների, արդեն անհանգստացրել է բազմաթիվ մարդկանց, որոնք աշխատել են Թովմասյանի ղեկավարությամբ։ Հավաստի աղբյուրների տվյալներով, Փաշինյանը բավական մտահոգված է այն հանգամանքից, որ ՍԴ նախագահի գրեթե բոլոր նախկին ծառայակիցները հրաժարվել են զրպարտել նրան։ Ըստ երևույթին, վարչապետը չէր սպասում, որ իրավաբանների մեջ կարող են այդքան շատ լինել կարգին մարդիկ։ Չէ՞ որ ինքը սովոր է գործ ունենալ միայն Սամվել Ալեքսանյանի կարգի փախստակների հետ

Ոչ պրոֆեսիոնալ արտահոսք

Օրերս իշխանությունը արտահոսք կազմակերպեց ԶԼՄ-ներ այն առնչությամբ, թե իրեն, իբր, հաջողվել է պայմանավորվել Վենետիկի հանձնաժողովի հետ, և վերջինս համաձայնել է աչք փակել ՍԴ նախագահի և դատավորների հրաժարականի պահանջի հետ կապված խախտումների վրա։

Փոխարենը Փաշինյանը եվրոպացի գործընկերներին խոստացել է ամեն գնով վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան։ Այդ կապակցությամբ ընդդիմադիր պարբերականներից մեկը կատակեց, որ այդ վավերացումը «Իմ քայլը» խմբակցությանը կվերածի «Նիկոլի վերջին քայլը» խմբակցության։

Արտահոսքը սարքված է ծայրաստիճան ոչ պրոֆեսիոնալ ստ էության, ինչպեսև այն ամենը, ինչ անում է իշխանությունը) ոչ մեկի հետ, իհարկե, եվրոպացի փորձագեատները չեն պայմանավորվել, «աչք փակելու» վերաբերյալ ոչ մի անդկուլիսյան երաշխիքներ Եվրոպայի խորհրդի ղեկավարությունը Նիկոլին չի տվել և չէր կարող տալ։ Ոչ մի պարագայում։ Պետք չէ հավատալ նիկոլական քարոզչության առասպելներին, եկեք առաջնորդվենք փաստերով, իսկ փաստերն ակներևաբար վկայում են այն մասին, որ իշխանությունը ճնշում է գործադրում ՍԴ-ի վրա՝ դատավորների և նախագահի հրաժարականին հասնելու նպատակով։ Թովմասյանի վրա քրեական գործ են սարքում, որպեսզի շանտաժով ստիպեն նրան հրաժարական տալ։

Դատավորներին բարձր պաշտոններ են խոստանում հրաժարականի դիմումի դիմաց. նրանք չեն համաձայնում։ Ժողովրդավարության վերջին ամրոցը՝ ի դեմս Հրայր Թովմասյանի և դատավորների (բացառությամբ փաշինյանական լրտես Վահե Գրիգորյանի) պաշտպանական մարտ է մղում, թիկունքում զգալով հասարակության մտածող մասի աջակցութունը, բոլոր նրանց, ովքեր դիմադրում են Փաշինյանի դիկտատուրային։ Նիկոլին պետք է գրպանի դատարան, նա արդեն ունի գրպանի խորհրդարան և գրպանի կառավարություն, գրպանի ԱԱ ծառայություն և գրպանի Հատուկ քննչական ծառայություն, նա ունի նույնիսկ գրպանի մտավորականություն, լիակատար երջանկության համար մնում է գրպանը դնել դատական համակարգը։ Եվրոպական ատյանները այդ ամենը տեսնում են, և Վենետիկի հանձնաժողովի շշպռանքը դրա ամենաակներև հաստատումն է։

Մարդիկ կգան, որ պաշտպանեն ՍԴ-ն դիկտատուրայից

Ըստ երևույթին ՍԴ-ի հետ կապված պատմության մեջ Փաշինյանը հայտնվել է նույնպիսի անելանելի վիճակում, ինչպես որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործում։

Սակայն անզորության զգացումը վարչապետին արդեն անհամարժեք հայտարարությունների է հասցրել դռների տակ վնգստացողների, տանկերի և գլխին փայտով տալու մասին։ Փաշինյանը չի կարողանում թաքցնել հույզերը, շատերն են նկատել, որ նրան կատաղության է հասցնում ՍԴ նախագահի և դատավորների հրաժարումը իր նվագի տակ պարելուց։ Տե՛ս, է, բոլորը պարում են, իսկ սրանք չեն ուզում։ Դա չեղա՛վ։

Փաշինյանը նույնիսկ չի կարող իր կողմնակիցներին հավաքել ՍԴ-ի շենքի մոտ, որպեսզի Թովմասյանի հրաժարականին հասնի ժողովրդի սատարմամբ։ Այսօր այդ կողմնակիցներն անհամեմատ ավելի քիչ են, քան 2018թ. հոկտեմբերի 2-ին, երբ նա իրականացրեց խորհրդարանի պաշարումը։ Այսօր շատ ավելի մեծ թվով մարդիկ ՍԴ-ի մոտ կհավաքվեն, որպեսզի Նիկոլի դիկտատուրայից պաշտպանեն ժողովրդավարության վերջին ամրոցը։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПАШИНЯН НА НИЗКОМ СТАРТЕ И ГОТОВ НА ЛЮБЫЕ ПРЕСТУПЛЕНИЯ, ЕГО ЦЕЛЬ – ОСТАТЬСЯ У ВЛАСТИ ЛЮБОЙ ЦЕНОЙ
      2024-11-21 10:09

      19-20 ноября 2018 г. город Мартуни отмечал 190-летний юбилей. Выступая с трибуны одного из торжественных мероприятий, Пашинян заявил: "Организовавшая революцию политическая команда выполнила все обязательства перед народом. Мы говорили: выразите свою волю на улицах и площадях, и мы превратим эту волю в реальность. Мы это сделали! Сказали, что будем вести непримиримую борьбу с коррупцией, сегодня это обязательство в полной мере выполнено!"

    • ЧТО ПОДРАЗУМЕВАЕТ ПАШИНЯН ПОД "СТРАТЕГИЧЕСКОЙ СДЕЛКОЙ С АЗЕРБАЙДЖАНОМ"?
      2024-11-19 09:23

      Главный инструмент массового оболванивания – это подмена основополагающих понятий. С первого дня травли командира легендарной 5-й бригады генерала Манвела Григоряна (19 ноября исполнится 4-я годовщина его смерти) по надуманному обвинению в краже солдатского пайка "Голос" предупреждал о том, что первыми врагами Пашиняна являются генералы Победы.

    • КОНСЕНСУС НАРУШЕН: ВОСПРОИЗВОДСТВО ПАШИНЯНА У ВЛАСТИ НУЖНО ТОЛЬКО ЗАПАДУ…
      2024-11-18 09:11

      Позиция РФ на предстоящих (внеочередных или очередных) парламентских выборах в РА будет отличаться от позиции 2018 г. и 2021 г. К такому выводу военного эксперта Давида Джамаляна привело недавнее заявление Службы внешней разведки РФ, которое, по его словам, было адресовано не властям, а армянскому обществу. Заявление, напомню, содержало предупреждение о том, что США ведут армянский народ к самоубийству. Если Кремль снова пойдет по пути сохранения марионеточного режима в РА, то, по оценке эксперта, это станет наивысшим проявлением недальновидности российской политики!

    • ПРЕСТУПЛЕНИЯ БЕЗ НАКАЗАНИЯ
      2024-11-16 09:47

      Спустя считанные дни после жестокого подавления последней акции движения "Сопротивление" (3 июня 2022 г. на улице Прошяна), по личному распоряжению Пашиняна, полицейские, применившие неправомочное насилие по отношению к участникам уличных протестов, были представлены к наградам. Им вручили медали и денежные премии, а еще поощрили повышением по службе. На видеокадрах многие видели сцену удушения малиновым беретом участника акции.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ