ՓԱԽՈՒՍՏ «ԼԱՎ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՈՒՆԵՑՈՂ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԻՑ
Դրամական փոխանցումները Հայաստանից այլ երկրներ 2019 թվականի հունվար-ապրիլին կազմել են 396,9 մլն դոլար, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 8%-ով, հաղորդում է ԱՌԿԱ-ն։
Ինչպես վկայում են Կենտրոնական բանկի տվյալները, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի բանկային համակարգի միջոցով միայն ՌԴ փոխանցվել է 153,7 մլն դոլար։ 2018 թվականի հունվար-ապրիլի համեմատ, հանրապետության ֆիզիկական անձինք ՌԴ են փոխանցել 21,8 մլն դոլարով (կամ 16,6%-ով) ավելի շատ դրամական միջոցներ։ Ընթացիկ տարվա չորս ամիսների ընթացքում Հայաստանից ԱՄՆ է փոխանցվել 74,5 մլն դոլար (աճ՝ 15,5%-ով)։ Միաժամանակ Հայաստան փոխանցված գումարները հաշվետու ժամանակահատվածում աճել են 10,7%-ով, կազմելով 535,7 մլն դոլար։ Ընդ որում հանրապետություն մտած տրանսֆերտներից մոտ 272,7 մլն դոլարը ստացվել է ՌԴ-ից (աճ՝ 0,65%-ով)։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. թե ինչու է գնալով ավելի շատ փող դուրս լողում Հայաստանից, որտեղ արձանագրվում է, կառավարության ղեկավարի խոսքերով, տնտեսության ու տնտեսական ակտիվության լուրջ աճ, կռահելը դժվար չէ։ Կապիտալի արտահոսքի ծավալի աճը վկայում է առնվազն այն մասին, որ մեզ մոտ հարմարավետ չէ այդ փողերի համար, որքան էլ իշխանությունը ջանա հակառակը համոզել իրեն և հասարակությանը։ Եվ իսկապես, ինչո՞ւ պիտի մասնավոր ֆինանսական կապիտալը մնա մի երկրում, որտեղ շուրջբոլորը համատարած ռիսկեր են այդ առումով։ Մերթ կառավարությունը սպառնում է տնտեսական հեղափոխություն ձեռնարկել, մերթ հեղափոխություն սկսում դատական համակարգում։ Մերթ նա հայտարարում է արմատախիլ արված կոռուպցիայի մասին, մերթ մեկը մյուսի հետևից բռնկվում են կոռուպցիոն սկանդալներ, որոնց մասնակիցները նոր իշխանության ներկայացուցիչներն են։ Մերթ հայ հասարակությանը մտադրվում են խաղաղության նախապատրաստել ագրեսիվ հարևանի հետ, մերթ իրավիճակն առաջնագծում սրվում է… Փողերն առհասարակ կայունություն ու հանգստություն են սիրում, մինչդեռ Հայաստանում դրանք մշտապես բախվում են իշխանության տրամադրությունների վայրիվերումներին, հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքի տուրբուլենտությանը։ Եվ բնավ զարմանալի չէ, որ նման ցնցումների խորապատկերին գնալով ավելանում է նրանց թիվը, ովքեր նախընտրում են փոխանցել իրենց փողերն արտասահման։ Լինի դա Ռուսաստան, թե ԱՄՆ։
Ընդ որում պարզ է, որ կապիտալի արտահոսքի առումով բացասական միտումները միայն կխորանան։ Քանի որ այդ արտահոսքին նպաստող գործոնների թիվը գնալով ավելի է աճում։ Ինչ ասես արժե առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագրավման ինստիտուտի և մեղավորության կանխավարկածի սկզբունքի ներդրումը։ Այդպիսի մեխանիզմների գործարկումով կարելի է խրտնեցնել նույնիսկ ստերիլ մաքրության կապիտալին, չենք խոսում արդեն կասկածելի ծագումով փողերի մասին։
Ընթացիկ տարվա փետրվարին Հայաստանի ԿԲ-ն հրապարակեց տվյալները անցած տարվա տրանսֆերտների մասով։ Հայաստանից միջոցների փոխանցման ցուցանիշը բառացիորեն ռեկորդային գտնվեց. 1մլրդ 188 մլն դոլար։ Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այս տարի անցած տարվա ռեկորդը կգերազանցվի։ Արդեն այսօր, առաջին ամիսների արդյունքներով, Հայաստանից դուրս բերված կապիտալի գումարը հասնում է գրեթե 400 միլիոնի։ Թե ինչ կլինի տարեվերջին, դժվար չէ կանխատեսել։
Վերջին օրերին վարչապետը պարբերաբար խոսում է հետհեղափոխական Հայաստանի տնտեսական հաջողությունների մասին, վկայակոչելով երկու ցուցանիշ. ՀՆԱ-ի աճը 7,1%-ով և տնտեսական ակտիվության աճը 9,2%-ով։ Մատնանշելով հատկապես և միայն այդ չափորոշիչները, Նիկոլ Փաշինյանը համարում է, թե երկրի տնտեսությունը ներկայումս «լավ տրամադրություն» ունի։ Ընդհանուր առմամբ դա վարչապետի անձնական գործն է. ընտրել, թե որ չափորոշիչներն օգտագործել ու շահարկել, իսկ որոնք՝ անտեսել, ջանալով քացրահամ ներկայացնել իր և իր թիմի գործունեության պտուղները։ Սակայն իրականությունը դրանից չի փոխվում։ Վարչապետը կարող է ինչքան ասես խոսել տնտեսության լավ տրամադրության մասին, բայց նույն այդ տնտեսությունից անցած տարի դուրս բերված ավելի քան 1,1 միլիարդը, իսկ 2019-ին՝ ևս 400 միլիոնը ակնհայտորեն փչացնում են դրա տրամադրությունը։ Եթե, իհարկե, տնտեսությունը հարբած կամ «ուռած» չէ և չի նկատում այդպիսի կորուստները…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 09:36
Мэр Еревана Тигран Авинян сообщил в своем Telegram-канале, что в последние годы городское управление претерпело серьезные изменения, превратив Ереван в «современный, цифровой и быстро реагирующий на нужды горожан город». «В 2021 году по коридорам мэрии еще катали тележки, полные документов. А сегодня Ереван — современный, цифровой город, способный быстро откликаться на потребности жителей», — написал он, передает Panarmenian.net. Ключевые шаги трансформации: запуск платформы «Активный гражданин» — инструмента для участия горожан, гарантирующего прозрачность и подотчетность; внедрение единого электронного сервиса, где доступны все данные о долгах, разрешениях и переписке граждан. По словам Авиняна, 12 управлений мэрии уже используют ГИС-технологии в следующих направлениях: мониторинг системы вывоза мусора, градостроительное планирование с помощью 3D-моделей, оптимизация транспортных маршрутов, интеллектуальные системы полива зеленых зон.
-
2025-07-28 10:13
В июне в Армении был установлен новый исторический рекорд по числу зарегистрированных рабочих мест: 796 473 рабочих места. Как передает Арменпресс, об этом премьер-министр Армении Никол Пашинян сообщил на своей странице в Facebook. Премьер-министр отметил, что уровень экономической активности в стране составил 8,6%. «Люблю тебя, трудящийся, создающий продукт и созидающий государство народ Республики Армения», — такими словами завершил пост Никол Пашинян.
-
2025-07-24 10:05
Кабмин Армении отреагировал на победу главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна в арбитражном споре против правительства РА по делу об огосударствлении компании "Электрические сети Армении" (ЭСА), передает Sputnik Армения.
-
2025-07-23 09:20
На реализацию проекта «Образование – это модно» из средств государственного бюджета не было израсходовано ни одного драма. Финансировались исключительно мероприятия, связанные с деятельностью премьер-министра, в том числе его встречи с гражданами. Об этом на пресс-конференции 16 июля заявил премьер-министр Армении Никол Пашинян, передает News.am. «Государственные средства направляются на обеспечение деятельности премьер-министра. Например, микрофоны и стулья, используемые на этой пресс-конференции, также приобретены за счет бюджета, поскольку служат обеспечению моей официальной деятельности», - отметил он. «Проще говоря, финансировался не сам проект «Образование – это модно», а деятельность премьер-министра – его встречи с гражданами. Сегодня они проходят в рамках одной инициативы, завтра – в формате пресс-конференции или выездной встречи. Даже если я беседую с гражданами прямо посреди села – это также часть официальной деятельности, которая финансируется из государственного бюджета», - добавил Пашинян.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-02-16 19:49
Գերակա ոլորտները հետադիմում են Մեկ տարի առաջ հերթական նիստում Հայաստանի կառավարությունը հաստատեց երկրի տնտեսության վերականգնման ծրագիրը՝ մինչև 2024 թվական վերջնաժամկետով: Այդ ծրագրի և դրա հիմնական առաջնահերթությունների մասին ժամանակին շատ է խոսվել ու գրվել։
-
2021-12-24 08:59
Իշխանության գալու առաջին իսկ օրվանից Փաշինյանը սկսեց նպատակաուղղված ոչնչացնել ենթակառուցվածքները, պետական կառավարման համակարգերը, այդ թվում՝ տնտեսական։ Իսկ այսօր կառավարությունն ու մենք բոլորս քաղում ենք նման անհեռատես, եթե ավելի կոպիտ չասենք, որոշման պտուղները…
-
2021-05-26 20:23
Առաջին հայացքից բավական զարմանալի է, որ առաջիկա արտահերթ ընտրություններին պատրաստվում են մասնակցել այդքան մեծ թվով քաղաքական ուժեր ու գործիչներ։ Թվում է, բնավ ոչ բոլորն են կարող խիզախել հանձն առնել պատասխանատվությունը Հայաստանի ճակատագրի համար՝ գրեթե բոլոր ոլորտներում տիրող բացարձակ բարդակի, պետականության փաստացի կորստի, կառավարման համակարգի լիակատար փլուզման, սոցիալ-տնտեսական կաթվածահարության պայմաններում։
-
2021-05-07 17:05
Իշխանավարման 3 տարիների արդյունքում Փաշինյանի թիմը ցույց տալու ոչինչ չունի Ի՞նչ բան է առհասարակ տնտեսությունը: Դա, ներեցեք ծեծված բնորոշման համար, երկրում ամեն օր արտադրվող բոլոր ապրանքների և ծառայությունների ամբողջությունն է։ Մեր երկրի տնտեսությունը բացառություն չէ։ Եվ ի՞նչ ունենք այսօր։