ՀԱՄԱՀԱՎԱՍԱՐԵՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ ԲԵՎԵՌԱՑՈՒՄՆ Է
Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նիստը։ Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հունիսի 24-ի օրակարգում Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների փաթեթն էր։
Քվեարկության էին դրված նաև նախորդ նիստում քննարկված մի քանի օրենքների նախագծեր։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. եկամտահարկի համահավասարեցման, այսպես կոչված՝ դրույքների հարթ սանդղակի սկզբունքը դարձավ Հարկային օրենսգրքի ամենավիճելի և աղմկահարույց տարրերից մեկը։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ գաղափարը սոցիալական արդարության տեսանկյունից բավական վիճելի է։ Ըստ էության, չեղարկվում է տարբերակված մոտեցումը չափազանց բարձր և չնչին աշխատավարձերի հարկման նկատմամբ, ինչը մեր պարագայում տանում է դեպի սոցիալական բևեռացման խորացում։ Մանավանդ եթե հաշվի առնենք երկրում 30%-անոց աղքատության գործոնը, որի խորապատկերին, ըստ էության, բարձր վարձատրվող աշխատողների եկամուտները կավելանան, իսկ ցածր (մինչև 150 հազար դրամ) աշխատավարձերը կհարկվեն նույն դրույքաչափով (23%), ինչպեսև նախկինում։
Մինչդեռ դա խնդրի լոկ մեկ կողմն է։ Իրականում ոչ պակաս, իսկ գուցեև ավելի կարևոր է այն, հանուն ինչի կառավարությունը գնում է այդ քայլին։ Այդ ի՞նչ «սուրբ» նպատակի համար է զոհաբերում սոցիալական արդարության սկզբունքը։ Այ այստեղ կառավարութունը չունի ըմբռնելի բացատրություններ, առավելևս՝ համոզիչ հիմնավորումներ։
Ըստ էության, եթե հիմք ընդունենք պետության, ավելի ճիշտ՝ պետգանձարանի շահերը, ապա բարձր աշխատավարձերից գանձվող եկամտահարկի իջեցումը պետք է խթանի միջոցների լրացուցիչ ներհոսքը բյուջե՝ աշխատավարձերի իրական աճի ազդակի և ստվերից դուրս գալու հաշվին։ Թերևս միայն այդ դեպքում ընդհանրապես կարող էր իմաստ ունենալ տվյալ նախաձեռնությունը։ Բայց միայն մեկ պայմանով. ֆիսկալային այն արդյունքի գոնե մոտավոր հաշվարկների, որ սպասվում է։ Սակայն դրա փոխարեն փոքրիշատե ճշգրիտ հաշվարկված է մեկ այլ թիվ. բարձր աշխատավարձերից գանձվող եկամտահարկի փաստացի իջեցումը (դրույքների սանդղակի համահավասարեցումը) գանձարանի վրա կնստի 45 միլիարդ դրամ։ Այսինքն այդ գումարը (տարեկան կտրվածքով) բյուջեն չի ստանա տվյալ նորարարությունը մտցնելու պատճառով։ Կրկնում եմ, կարելի էր հասկանալ նախաձեռնությունը, եթե գաղափարի հեղինակները հայտարարեին, որ, ասենք՝ այո՛, 45 միլիարդ կորցնում ենք, բայց այն բանի հաշվին, որ ստվերից դուրս կգան բարձր աշխատավարձերը, մենք կկարողանանք ավելի շատ եկամտահարկ հավաքել։ Ենթադրենք՝ 10 տոկոսով ավելի։ Բայց նման վստահություն կառավարությունը չունի։ Կա միայն համոզմունք, որ լինելու են կորուստներ։
Սկզբունքորեն հասկանալի են նաև համահավասարեցման գործընթացի արդյունքում գանձարանում եկամտահարկի հաշվին միջոցների ներհոսքի աճի առնչությամբ նման անվստահության պատճառները։ Նախ, արդեն ազդարարված է անցած տարվա ընթացքում ստվերից դուրս եկած աշխատավարձերի բավական տպավորիչ թիվ։ Խոսքը վերաբերում է հենց այն 50 հազար նոր, ստվերից դուրս եկած աշխատատեղերին, որոնց մասին ամեն պատեհ ու անպատեհ առիթով խոսում է վարչապետը։ Եթե հաշվի առնենք, որ երկրում եկամտահարկ է վճարում ընդամենը մոտ 535 հազար մարդ, ապա ակնհայտ է դառնում, որ սքողված զբաղվածությունը ստվերից դուրս բերելու ռեսուրսը բավական սահմանափակ է։ Մանավանդ որ այդ ռեսուրսի 51 հազարն արդեն իբրև թե դուրս են բերել ստվերից, ասենք այսպես, ծախսել։ Հարկային նորարարությունները հավանական ֆիսկալային արդյունքով արդարացնելու համար պետք է ակնկալել, որ ստվերից դուրս կգան առնվազն նույն քանակի լրացուցիչ (ստվերից դուրս եկած կամ նոր) աշխատատեղեր։ Դժվար թե նույնիսկ ամենալավատեսական կանխատեսումները թույլ տան այդպիսի ցուցանիշներ ծրագրել ապագայում։
Երկրորդ, գաղտնիք չէ, որ բարձր աշխատավարձեր սահմանվում են հիմնականում այն ոլորտներում, որտեղ ստվերը քիչ է։ Դա բանկային ոլորտն է, դա ԻՏ մասնահատվածն է։ Փոխարենը համարվում է, որ ստվերային զբաղվածությունն ամենից շատ սպասարկման ոլորտում է, սակայն այդտեղ աշխատավարձերը բարձր չեն։ Եվ եթե պետք է խթանվի աշխատատեղերի ելքը ստվերից, ապա դա պիտի արվի հենց այնտեղ, որտեղ այն (ստվերը) շատ է։ Եթե այդ նպատակով օգտագործվելու են հարկային մեղմացումներ, ապա դա պիտի արվի ցածր եկամուտներ ունեցող անձանց համար։ Մինչդեռ տվյալ դեպքում ամեն ինչ արվում է գործնականում ճիշտ հակառակը։
Մնում է հասկանալ, թե ինչու։ Ի՞նչ նպատակով է գործադիր իշխանությունը որոշել ավելացնել հատկապես և միայն նրանց եկամուտները, ովքեր պատկառելի են վաստակում։ Ի՞նչ նպատակով է կառավարությունը հոժարակամ զոհաբերում 45 միլիարդ դրամը, որ կպակասի բյուջեից։ Վերջապես, հանուն ինչի՞ է նա գնում մի քայլի, որը խորացնում է սոցիալական բևեռացումը և հակասում սոցիալական արդարության սկզբունքներին։ Ո՞րն է այն նպատակը, որին հասնելու համար օգտագործվում է տվյալ հարկային միջոցը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-15 09:23
Турция должна стать полноправным членом ЕС. Об этом заявил президент Турции Реджеп Тайип Эрдоган на дипломатическом форуме в Анталье, передают местные СМИ. «Турция готова взять на себя ответственность за безопасность Европы в будущем, особенно в сфере оборонной промышленности, где она добилась больших успехов за последние годы. С нашей точки зрения, утверждения и критика о том, что Турция отходит от своей цели вхождения в Европейский Союз, не имеют под собой никаких оснований. Полноправное членство в Европейском Союзе по-прежнему остается стратегической целью нашей страны», - отметил он, передает News.am.
-
2025-04-12 10:44
Премьер-министр Никол Пашинян на заседании правительства заявил, что государственная поддержка должна быть направлена на работающих граждан, а неработающих необходимо мотивировать к труду.
-
2025-04-11 09:50
В структуре расходов государственного бюджета Армении в течение первых двух месяцев текущего года нашли место, как говорится, две новости: одна - хорошая, одна - плохая. Начнем, пожалуй, с хорошей. Оказывается, правительство Армении, наконец, осознало важность капитальных расходов. По крайней мере, в январе-феврале этого года по линии операций с нефинансовыми активами казна потратила на 16% больше средств, нежели за тот же период прошлого года. Между тем по текущим расходам зафиксирован 2-процентный спад. Обычно при этом правительстве ситуация складывается противоположная: текущие расходы растут, а капитальные сокращаются. Впрочем, не будем забывать, что речь идет всего о двух месяцах года, и картина в будущем может измениться. Так что в этом плане, если и уместен оптимизм, то очень осторожный.
-
2025-04-10 10:52
Иностранный капитал уходит из армянской экономики. Точнее, бежит, если судить по темпу и объему сокращения инвестиций. Об этом свидетельствуют данные статистического комитета. Согласно опубликованным показателям, за прошлый год чистый поток общих иностранных инвестиций в реальный сектор экономики Армении сократился на 113 миллиардов драмов, а чистый поток прямых инвестиций снизился на 44 миллиарда драмов. Прежде всего отметим, что наиболее существенный отток зафиксирован по части российского капитала и капитала из ОАЭ. И это понятно. Наиболее крупные инвесторы уходят тоже по-крупному.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-04-13 10:23
Կառավարության կողմից ներկայացված Հարկային օրենսգրքի և հարակից օրենքների փոփոխությունների փաթեթը ցավոք չունի տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ նախադրյալները և այն ընդամենը փոքր հնարավորություն է տալու ունենալ որոշակի դրական տեղաշարժեր տնտեսության մեջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ ներկայացնելով Հարկային օրենսգրքի փաթեթում փոփոխությունների առաջարկներ։