Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում․ Արցախի ժողովուրդը ունի նույն այն իրավունքները, ինչ այստեղ նստած մեզանից յուրաքանչյուրը
ԵԽԽՎ-ում ընթացող քննարկումների ժամանակ Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել է չճանաչված պետությունների և մասնավորապես Արցախի ժողովրդի կրթական և առողջապահական իրավունքի իրացման խնդիրը։
«Եվրոպայի ցանկացած տարածքում ապրող քաղաքացին ունի կյանքի, առողջության և կրթության նույն իրավունքները, և այդ իրավունքները երկրի քաղաքական կարգավիճակով պայմանավորելը անթույլատրելի և աններելի է։ UNESCO-ի կողմից 1960թ. դեկտեմբերի 14-ին ընդունված՝ «Կրթական ոլորտում խտրականությունների դեմ» կոնվենցիան հստակ արձանագրում է, որ պետության չճանաչված լինելը չի կարող հիմք լինել՝ զրկելու այնտեղ ապրող մարդկանց եվրոպական կրթական ծրագրերին մասնակցելուց»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Զոհրաբյանը։
«Հարգելի գործընկերներ,
Այսօր ես կրկին ցանկանում եմ խոսել այնպիսի մի հրատապ ու կարևոր խնդրի մասին, ինչպիսին չճանաչված պետությունների բնակչության կրթության և առողջության իրավունքն է՝ որպես մարդու իրավունքների անխախտելի մաս:
Այսօր լրջագույն խնդիր է, որ չճանաչված պետությունների բնակչությունը զրկված է եվրոպական կրթական ծրագրերում ներգրավվելուց և այդ գործընթացի մասնակիցը լինելուց։
Հիմք ընդունելով UNESCO-ի կողմից 1960թ. դեկտեմբերի 14-ին ընդունված՝ «Կրթական ոլորտում խտրականությունների դեմ» կոնվենցիան, մեկ անգամ ևս ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Արցախի Հանրապետության բնակչության համար անչափ կարևոր՝ կրթական որակավորման չճանաչվածության խնդրի վրա։ Արցախում ապրող մասնագետները, ուսանողներն ու աշակերտները զրկված են միջազգային ստանդարտներին համապատասխան կրթություն ստանալու իրավունքից: Իհարկե, Արցախի իշխանությունները գործադրել են լրջագույն ջանքեր՝ իրենց քաղաքացիների համար ստեղծելով բոլոր պայմանները կրթական իրավունքի լիարժեք իրագործման համար, և այսօր Արցախում գործում է 219 դպրոց, 6 միջին մասնագիտական և 5 բարձրագույն ուսումնական հաստատություն, սակայն Արցախի քաղաքացիների համար երկրի սահմաններից դուրս մշտապես առաջանում են անլուծելի խնդիրներ և խոչընդոտներ:
Մասնավորապես`
· Կրթական ավարտական վկայականների չճանաչվածությունը հետագա մասնագիտական զարգացման լուրջ խոչընդոտներ է ստեղծում Արցախի բուհերում սովորող հազարավոր ուսանողների համար:
· Արցախի ուսանողները դուրս են մնում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքից, չեն օգտվում Բոլոնիայի գործընթացով երաշխավորված ծրագրերից:
Մինչդեռ, UNESCO-ի կոնվենցիայի առանցքային դրույթներից մեկը մարդու կրթության իրավունքն է՝ անկախ նրանից, թե որտեղ է նա բնակվում։ Նույնը վերաբերում է նաև Արցախում ապրող ժողովրդի առողջության իրավունքի հարցին, որի իրացումը, դուք շատ լավ հասկանում եք, չպետք է պայմանավորված լինի Արցախի կարգավիճակով։
Ուստի, ես ակնկալում եմ Եվրոպայի Խորհրդի աջակցությունը այս լրջագույն հարցերի լուծման գործում։ Եվրոպայի ցանկացած տարածքում ապրող քաղաքացին ունի կյանքի, առողջության և կրթության նույն իրավունքները, և այդ իրավունքները երկրի քաղաքական կարգավիճակով պայմանավորելը անթույլատրելի և աններելի է»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2021-01-22 06:3685
Офис Защитника прав человека Армении опубликовал скрины из интервью и постов азербайджанских деятелей культуры и спорта об армянах в период недавней войны в Карабахе. Они явно несут в себе расистский, армяноненавистнический характер.
-
2021-01-22 06:3176
Служба сейсмической защиты 21 января, в 23:23, зафиксировала землетрясение магнитудой 3.8 в приграничной зоне Нахичеван-Армения, в 33 км к северо-востоку от города Нахиджеван.
-
2021-01-22 06:2972
Администрация Байдена предлагает России продлить на пять лет новый договор СНВ, ограничивающий количество стратегических ядерных вооружений США и России, сообщает Reuters со ссылкой на чиновников.
-
2021-01-22 06:2482
Европарламент накануне принял резолюции-ежегодные отчеты об "Общей внешней политике и политике безопасности" (CFSP) и "Общей политике безопасности и обороны" (CSDP).
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-01-14 21:14125
Երբեմն թվում է՝ դե, վե՛րջ, արդեն հատակն է, ավելի ցած գլորվել անհնար է։ Բայց պարզվում է՝ չկա հատակ այս վարչապետի պարագայում, չկա հատակ այս իշխանության համար։ Մանր ստախոս, մանր գող. նա հիշեցնում է Իլֆի ու Պետրովի վեպի հերոսին, որը քիչումիչ գողություն էր անում իր ղեկավարած անկելանոցի պացիենտներից…
-
2021-01-13 19:06135
44-օրյա պատերազմի ժամանակ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանի «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցը լրացուցիչ նրբագծեր հաղորդեց Փաշինյանի դեմ մեղադրանքներին: Մեղադրանքներ, որոնք շատերի մոտ ուղղակիորեն կապակցվում են «դավաճանություն» հասկացության հետ։ Ընդ որում՝ արդեն ոչ միայն բառի տարածված, լայն իմաստով, այլ հենց քրեադատավարական ընկալմամբ։
-
2021-01-13 17:25375
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կգլխավորի տնտեսական կապերի և Լեռնային Ղարաբաղում ու տարածաշրջանում ենթակառուցվածքային նախագծերի զարգացման հարցերով աշխատանքային խումբը: Այդ մասին Aysor.am-ին հաղորդել է փոխվարչապետի գրասենյակը։ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ խումբը կզբաղվի Լեռնային Ղարաբաղում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով, ինչպես նաև սահմանների բացման թեմայով: Այս մասին երեկ հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքներով:
-
2020-12-28 20:5790
Արտակարգ դրություն 2020 թվականը սկսվեց ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահով. ինքնասպանության պաշտոնական վարկածին մինչ օրս քչերն են հավատում։