ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ + ՈՂՋ ԵՐԿՐԻ ՄԱՆԿՈՒՐՏԱՑՈՒՄ
Սաֆոնովի ռեժիմի սարսափելի օրերին
Այն թեզը, որ 2016թ. ապրիլին Հայաստանը տանուլ է տվել պատերազմը, Իլհամ Ալիևի օրինակով կրկնում են Նիկոլ Փաշինյանի զինակիցները, և Ադրբեջանի ղեկավարությունն այդ հանգամանքից չափազանց գոհ է։
Մանկուրտացման ակունքները միշտ պետք է փնտրել տոտալ տգիտության մեջ։ Իսկ տգիտությունը, ատելության անսպառ բուռն հեղեղի հետ մեկտեղ, ներկայիս իշխանության այցեքարտն է։ Եթե այսպես շարունակվի, ապա մեր թոռների գիտակցության մեջ ամրապինդ կմխվի սուտը 2016թ. Ապրիլյան պատերազմին Նիկոլի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների մասնակցության մասին, իսկ հերոսների՝ Արցախի ազատարարների անունները մոռացության կմատնվեն։ Երիտասարդ մանկուրտները, որոնք սոցցանցերում նողկալի մեկնաբանություններ են գրում գեներալ Մանվելի և նրա կնոջ մասին, նույնիսկ չեն կասկածում, որ եթե իրենց զավակներին հրաշքով հաջողվի խուսափել մանկուրտացումից, ապա այդ զավակների զավակները ճշմարտացի ֆիլմ կնկարահանեն այդ սիրո մասին։
Իսկ կավարտվի այդ ֆիլմը 1990թ. դեկտեմբերի 17-ի օրվա իրադարձություններով («Կոլցո» գործողությանը մնում էր ընդամենը 4 ամիս)։ Այդ օրը ԼՂԻՄ ՆԳՎ շքամուտքի մոտ Նազիկ Ամիրյանին սպասում էին երկու հոգի. մայրիկն ու Մանվելը։ Այդ օրը լրացավ երիտասարդ ընդհատակային Նազիկի կալանքի 30-օրյա վարչական ժամկետը. այդ օրերը նա անցկացրել էր Շուշիի բանտի թիվ 54 մեկուսարանում, որտեղ նրան փակել էին Ադրբեջանի ՆԳ մինիստրի տեղակալ Մամեդովի պնդումով։ Քննչական մեկուսարանում 18-ամյա Նազիկն ամեն օր ենթարկվում էր ադրբեջանցի քննիչների բազմաժամյա հարցաքննություններին։ Եվ լռում։ Ի դեպ, երբ Նազիկին ու մյուս կալանավորներին տանում էին Ֆիզուլիի հրապարակով, ադրբեջանցիները փորձեցին հարձակվել ռուսական պահախմբի վրա և ինքնադատաստան իրականացնել։
ՆԳՄ սպա Վիկտոր Կրիվոպուսկովի օրագրում 1990 թվականին գրառում է արված այն մասին, որ «այդ հայ աղջկա անունը լարվածության մեջ էր պահում Ստեփանակերտի, Բաքվի և Մոսկվայի իրավապահ մարմինների բազմաթիվ աշխատակազմերի)։ Դրանք արտակարգ դրության ժամանակաշրջանում գեներալ Սաֆոնովի ռեժիմի սարսափելի օրերն էին։ Նազիկի, Մանվելի և Արշալույս գյուղից նրանց համագյուղացիների պայքարի շնորհիվ սաֆոնովյան դիկտատուրան տեղը զիջեց Պոլյանիչկոյի վարչակազմին, որը շատ շուտով լքեց Արցախը։
Ինչով չեն պարծենում տղամարդիկ
Կուսակցության քաջարի անդամները՝ Նիկոլի գլխավորությամբ, Արցախի Հանրապետություն ժամանեցին 2016թ. մայիսի կեսին, երբ ռազմական գործողություններն արդեն դադարել էին, բայց տղերքին թույլ տվեցին խրամատ փորել շփման գծից 8-10 կմ հեռավորության վրա։ Ինչպիսի՜ «անզուգական» արիություն։
Այդ մասին կառավարող ուժի վերջերս կայացած 5-րդ համաժողովի ամբիոնից առանց ամաչելու կարող էր պատմել միայն նա, ով մեկ օր անգամ չի ծառայել բանակում և բավական մոտավոր պատկերացում ունի, թե ինչ բան է պատերազմը։ Այլապես կլռեր՝ չխայտառակվելու համար… Բայց ոչ, Փաշինյանը հպարտ հայտարարեց, թե իր կուսակցության անդամները պատրաստ էին մեռնե՛լ։ Դե իհարկե, մարտական գործողությունների դադարումից մեկուկես ամիս անց ճիշտ ժամանակն է հերոսների կեցվածք ընդունել և հավերժացնել այդ կեցվածքը լուսանկարում։ Պատմության համար։
Համեմատության համար. ՀՀ նախագահ եղած ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հեռուստախցիկների առաջ ոչ մի անգամ չի պատմել այն մասին, թե ինչպես էին իր կինն ու զավակները գտնվում պաշարված Ստեփանակերտում, որն ամեն օր ենթարկվում էր ռմբակոծությունների։ Այն սարսափելի օրերի մանրամասների մասին մի առիթով հեռուստալրագրողներին պատմեց Սպարապետ Վազգեն Սարգսյանը։ Պատմեց, թե ինչպես էր Քոչարյանը հոսպիտալ տանում վիրավոր եղբորը։ Իսկ այն մասին, որ 1991թ. դեկտեմբերին Քոչարյանը մասնակցել է պատանդների փոխանակմանը, որոնց մեջ էր Սամվել Բաբայանը, մենք իմացանք միայն Բաբայանի «Հաղթանակներն ինչպես եղել են» գրքից։
Ոչ ոք չի լսել, որ Սերժ Սարգսյանն իր կուսակցության ամբիոնից պարծենա սեփական սխրանքներով, մինչդեռ Ինքնապաշտպանության կոմիտեի նախագահը, հավատացեք, հիշելու բան ուներ։ Եվ գեներալ Մանվելն էլ կարող էր պատմել, թե ինչպես էին 1990-ին իրեն, գիտակցությունը կորցնելու աստիճան ծեծված, դեմ տալիս պատին ու շուրջը ավտոմատի կրակահերթերով երիցուկ նկարում, որպեսզի ցուցմունքներ կորզեին, թե որտեղ է պահվում զենքը…
Այդ տղամարդիկ սովոր չեն պարծենալ սեփական հաղթանակներով, այդ միայն Նիկոլը կարող է երկրով մեկ ստել Ապրիլյան պատերազմին մասնակցության մասին, երբ այնտեղ է եղել դրա ավարտից մեկուկես ամիս անց։ Դժբախտությունն այն է, որ նրան հավատո՛ւմ են։ Ինչո՞ւ են մեր երկրում երիտասարդներն այդքան վատ տեղեկացված Արցախի ազատագրման առաջին ռազմարշավի մասին։ Ինչո՞ւ են նրանք այդքան քիչ և այդքան մոտավոր տեղեկացված սեփական պետության պատմության մասին։ Մի՞թե մանկուրտացումն արդեն հասել է ազգային դպրոցին։
Գիտելիքների համապատասխան պաշարից զուրկ երիտասարդությունը վազում է յուրաքանչյուրի հետևից, ով ստեր է լցնում իր ականջը այն մասին, թե ինչպես են Նազիկն ու Մանվելը գողացել զինվորների օրապահիկը, իսկ Քոչարյանը տապալել է սահմանադրական կարգը։ Սորոսի տղաները, բանակային ծառայությունց խուսափած դասալիքները, ինչպիսին մեր վարչապետն է, կեղտոտ պիտակներ են կաղապարում, որպեսզի փակցնեն նրանց վրա, ովքեր սեփական արյան գնով ազատագրել են հայկական տարածքներն ու պաշտպանել Արցախի անկախությունը։ Հասարակության մանկուրտացումը, սերնդի հիշողությունից անուններն ու սխրանքները ջնջելը, Արցախի ազատարար հերոսների դատապարտումը հայկական երկու պետությունների ոչնչացման նպատակաուղղված քաղաքականություն է։ Այսօր մեր աչքի առաջ իրականացվում է մեծ ծրագրի միայն առաջին մասը, իսկ սկիզբը դրվեց Սորոսի ձևաններով Նիկոլի իրականացրած հեղափոխությամբ։
Պատահական չէ, որ «Երկրապահ» միության ղեկավար, գեներալ Մանվելը դարձավ այդ հեղափոխության առաջին թիրախը։ Կրիվոպուսկովի «Խռովահույզ Ղարաբաղ» գրքում մի դրվագ կա այն մասին, թե ինչպես էր հեղինակը գեղեցիկ, խոշորակն երիտասարդի լուսանկարում փորձում ճանաչել Մանվելին, որի դեմքը պատված էր չորացած արյունով։ Մանվելի ձերբակալության մասին զեկույցից հետևում էր, որ նա ուժային դիմադրություն էր ցուցաբերել, փորձել էր փախչել տնից, ցատկի մեջ կոտրել պատուհանի շրջանակը, հրաժարվել էր ցուցմունքներ տալ զենքի առկայության և մարտախմբում իր մասնակցության մասին։
Պատերազմ չեն շահում սպիտակ ձեռնոցներով, պատերազմը հետք է թողնում առհավետ։ Նախկին նախագահներն ու մարտական գեներալները ամենևին հրեշտակներ չեն, բայց նրանք, ովքեր այսօր վերջին խոսքերով անարգում են այդ մարդկանց, նրանց համար պահանջելով ցմահ պատիժ, թող նախ հարց տան իրենց. իսկ իրենք որտե՞ղ էին առաջին ռազմարշավի տարիներին։ Որտե՞ղ էին իրենք 1991թ. սեպտեմբերի 25-ին, երբ Ստեփանակերտն առաջին անգամ ռմբակոծում էին «Ալազան» հրթիռային կայանքից, երբ քաղաքի շրջակա ադրբեջանական գյուղերը վերածվել էին ռազմակայանների, իսկ աշխարհը լռություն էր պահպանում։ Որտե՞ղ էին իրենք 1992թ. հունիսի 12-ին, երբ թշնամու տանկային շարասյունը Խաչենի կամուրջով շարժվում էր դեպի Ստեփանակերտ։
Եվ թող հետևեն վարչապետի այն խորհրդին, որ պետք է 10 անգամ մտածել՝ ինչ-որ բան ասելուց առաջ։ Ցավոք, Փաշինյանը 10 անգամ չմտածեց՝ նախքան իրեն ու իր կուսակցության անդամներին իբրև պատերազմի մասնակիցներ ներկայացնելը, դրանով իսկ ծիծաղի պոռթկումներ առաջացնելով ամեն կողմից։
Այն սերունդը, որ պաշտպանել է Արցախի անկախությունը, դեռ ողջ է և հիշողության կորստով չի տառապում, հետևաբար՝ դեռ կարող է ազդել հասարակության երիտասարդ քաղաքականացված մասի տոտալ մանկուրտացման փորձի վրա, հենց թեկուզ պարզ հիշեցումների միջոցով։ Պետք է իմանաս ճշմարտությունը, որպեսզի թույլ չտաս քեզ վերածել մանկուրտի, հիշողության մեջ հավաստի տեղեկատվության ներբեռնումը թույլ կտա խուսափել հիմարացումից. չէ՞ որ նրանք, ովքեր դեմքով ճանաչում են իսկական հերոսներին, երբեք չէին տարվի այնպիսի փուչ էությամբ, ինչպիսին Նիկոլն է։
Ինչի՞ համար են սպանում Մանվելին
Մանկուրտները նրանք են, ում հիշողությունը թշնամիները ջնջել են և, վերածելով ստրուկների, օգտագործել որպես զենք սեփական ժողովրդի դեմ։ Նայեք այն մանկուրտներին, որոնք ատելություն են քարոզում շնորհազրկված գեներալներ Մանվել Գրիգորյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի նկատմամբ։ Նրանց հիշողությունը ջնջել են և ատելություն ներշնչել Վիտալի Բալասանյանի, Բակո Սահակյանի և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր մասնակից են եղել Արցախի ազատագրմանը։
Մանկուրտները սոցցանցերում գրում են, թե պետք չէ օգնել Արցախին, և միայն Ադրբեջանը կարող է Հայաստանին ազատել Արցախից։ Նման բան կարող են գրել միայն այն քարոզչությամբ հիմարացված մարդիկ, որ տարիներ շարունակ տիրաժավորել է Նիկոլի թերթը, իսկ այսօր տիրաժավորում են իր իսկ հռետորաբանությամբ հիմարացված մանկուրտները։
Մենք կոչ չենք անում ռազմական ծառայությունները համարել ինդուլգենցիա հետագա մեղքերի համար, և տողերիս հեղինակը բազմաթիվ անգամներ քննադատել է Մանվել Գրիգորյանի արարքները, երբ նա դեռ օգտվում էր բարեհաճությունից և շատերը վախենում էին նրանից։ Այսօր մեր աչքի առաջ գեներալին դանդաղ սպանում են մանկուրտների ծանակող գոչյունների տակ։ Այնպիսի տպավորություն է, որ բոլորը նրա դեմ են։ Բորենիների ոհմակի օրենքով, որը պտտվում է վիրավոր առյուծի շուրջ, սպասելով նրա վախճանին։ Քչերն են հարց տալիս. ինչո՞վ է արժանացել գեներալն այդ հրապարակային ծաղրին։
Պատասխանը, ավաղ, քչերին է հայտնի. Գրիգորյանը հրաժարվեց փողոց դուրս բերել «Երկրապահ» միության զինված անդամներին և այդպիսով խափանեց 2008թ. փետրվարի վերջին-մարտի սկզբին քաղաքացիական պատերազմ սադրելու Տեր-Պետրոսյանի փորձը։ Փաշինյանն առ այսօր միամտորեն համարում է, որ եթե Լևոնը կրկին գար իշխանության, ապա ինքն արդեն 2008 թվականին կարող էր դառնալ վարչապետ։ Շատերն էլ այն կարծիքին են, որ Մանվելին սպանում են որպես «Մարտի 1»-ի գործով առանցքային վկայի։
Մեր աչքի առաջ խեղաթյուրելով վերաշարադրում են 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների, Ապրիլյան պատերազմի և Սորոսի հեղափոխության պատմությունը։ Հիշո՞ւմ եք XX դարասկզբի կարգախոսը. «Հեղափոխություն + ողջ երկրի էլեկտրիֆիկացիա»։ Այսօր դա հնչում է այսպես. «Հեղափոխություն + ողջ երկրի մանկուրտացում»։ Ի դեպ, բառացիորեն օրերս հայտնի դարձավ, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի լիազորությունների ժամկետը լրանալուց հետո խորհրդարանում մտադիր են ձևավորել համապետական ընտրություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով։ Եվ առայժմ մեծ հարց է, թե կուսումնասիրի արդյոք հանձնաժողովը 1995-1996թթ. ընտրությունները, թե՞ կսկսի 1998-ից։ Դատելով ամենից, ընտրությունների հողի վրա Տեր-Պետրոսյանի կատարած հանցագործությունները լռության կմատնեն. մանկուրտներին տրված է հիշել միայն այն, ինչ թույլ է տալիս իշխանությունը…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-23 10:40
Более или менее состоявшиеся партии готовятся к парламентскому забегу. Одни делают это с опорой на собственные программы, другие ставят во главу угла дискредитацию соперников, иными словами, паразитируют на критике в адрес оппозиционных парламентских партий, пытаясь расчистить себе путь в следующий депутатский корпус. Об усилиях "Лусавор Айастан" и ППА уже рассказано в предыдущих публикациях, а потому обратимся к другим "клиентам Никола", которые лелеют надежду на преодоление необходимого барьера за счет нападок на парламентское меньшинство.
-
2024-11-23 10:04
Депутат от фракции "Айастан" Агван Варданян на днях заверил, что в лагере борцов с режимом идет активная работа и что в скором времени оппозиция представит обществу свои планы на предстоящие выборы. Утечки в СМИ свидетельствуют о том, что реальная оппозиция пока не может прийти к согласию по поводу совместного хождения на выборы, а это значит, что ожидания оппозиционной части общества вряд ли оправдаются. Пашинян начал подготовку к выборам с парада отставок, дав понять, что всю предвыборную работу за ГД выполнит сам. Он будет просить голоса для себя, снова будет раздавать обещания, кричать о недостатках власти, критиковать ее как бы со стороны, словом, займется любимым делом – профанацией через ложь!
-
2024-11-21 10:09
19-20 ноября 2018 г. город Мартуни отмечал 190-летний юбилей. Выступая с трибуны одного из торжественных мероприятий, Пашинян заявил: "Организовавшая революцию политическая команда выполнила все обязательства перед народом. Мы говорили: выразите свою волю на улицах и площадях, и мы превратим эту волю в реальность. Мы это сделали! Сказали, что будем вести непримиримую борьбу с коррупцией, сегодня это обязательство в полной мере выполнено!"
-
2024-11-19 09:23
Главный инструмент массового оболванивания – это подмена основополагающих понятий. С первого дня травли командира легендарной 5-й бригады генерала Манвела Григоряна (19 ноября исполнится 4-я годовщина его смерти) по надуманному обвинению в краже солдатского пайка "Голос" предупреждал о том, что первыми врагами Пашиняна являются генералы Победы.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-03-16 19:42
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս անհնար է։ Դա կհանգեցնի հայկական Արցախի ոչնչացման։ Դավիթ Բաբայանը վստահ է. ինչպես էլ որ ընթանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այն չպետք է ընթանա Արցախի շահերի հաշվին: Դավիթ Բաբայանը համարում է, որ Երևանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կհամաձայնի Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում... Բուն այն փաստը, որ Դավիթ Բաբայանը հայտարարում է դա, վկայում է այն մասին, որ իրականում նա լուրջ կասկածներ ունի։
-
2022-03-11 19:57
Արդեն քանի օր շարունակ Արցախում անհանգիստ է։ Ըստ էության, ոչ ոք՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Արցախում, առանձնապես չի զարմացել։ Բնական է, որ ֆաշիստական պետությունը փորձելու է օգտվել Ուկրաինայի հետ կապված ճգնաժամից, որպեսզի ձեռնարկի Արցախի Հանրապետությունը վերացնելու նոր փորձ։
-
2022-03-07 20:00
Մի «ըմբոստ» միտք, որը ցանկանում եմ կիսել ձեզ հետ։ Այն ամփոփված է նրանում, որ Ուկրաինայում ռազմական գործողություն անցկացնելու Պուտինի որոշման վրա, ի թիվս այլ գործոնների, ազդել է նաև 2020-ի աշնան 44-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում։ Փորձեմ պարզաբանել։
-
2022-01-26 20:02
Խորհրդակցություն Գորիսում Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով 2016 թվականի ապրիլյան ագրեսիայի արդյունքում Ադրբեջանը չիրականացրեց ռազմավարական ոչ մի խնդիր և կրեց կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի շատ ավելի մեծ կորուստներ, քան Արցախի Պաշտպանության բանակը: