Последние новости

ԸՆԴԱՐՄԱՑՈՒՄ՝ ՖՈՐՍ-ՄԱԺՈՐԻ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հանդիպեց Երևան-Սևան մայրուղին արգելափակած ցուցարարների հետ։

 СТУПОР В ФОРС-МАЖОРЕ

Նա կոչ արեց Սևանա լճի մերձափնյա գոտում գտնվող օբյեկտների տերերին միասին գնալ դեպի լճի ափերի տարբեր հատվածներ, տեսնելու համար, թե որտեղ է ջուրը ծաղկել։ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն աջակցեց այդ գաղափարին, կոչ անելով մի քիչ սպասել, քանի որ առողջապահության և շրջակա միջավայրի նախարարները ԶԼՄ-ների ներկայացուցիչների ուղեկցությամբ երեկոյան կարող են գալ Սևան և լուծել այդ հարցը։ «Եթե ոչ, ապա ես ձեզ հետ միասին կարգելափակեմ մայրուղին»,-ասաց նա։

Ցուցարարների հետ հանդիպեց նաև «Իմ քայլը» կառավարող դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը։ «Իրավացի եք, եկեք սա համարենք նախազգուշացում։ Մինչև չորեքշաբթի եթե հայտարարություն չլինի, անձամբ ես էլ կգամ, ճանապարհ կփակենք։ Իսկ ջրին ի՞նչ է եղել։ Եկեք գնանք, միասին լողանք։ Ես միշտ պատրաստ եմ լողալ լճում։ Հիմա բացում ենք ճանապարհը, գրեք ձեր պահանջը, տվեք մարզպետին։ Նախարաները որ գան, ի՞նչ պիտի ասեն»,- հարցրեց պատգամավորը։

Նրա խոսքերով, եթե լճի ջուրն իսկապես վտանգավոր է առողջության համար, ապա պետք է պաշտոնական հայտարարություն արվի, այլապես «մի կտոր հացը» վաստակող մարդիկ մեծ վնասներ կկրեն։

Բողոքի ակցիայի մասնակիցները Սասուն Միքայելյանի առաջարկով բացեցին Երևան-Սևան մայրուղին, ընդ որում նշելով, որ մտադիր են սպասել մինչև չորեքշաբթի, հաղորդում է Aysor.am-ը։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. թե հատկապես ինչ տեղի կունենա մինչև չորեքշաբթի, ինչպես կլուծվի տվյալ հարցը, դժվար է ասել։ Իրականում նույնիսկ եթե հիմա իշխանությունը, նրա առանձին ներկայացուցիչները հայտարարեն առողջության համար Սևանի ջրի բացարձակ անվտանգության մասին, բնավ փաստ չէ, թե Հայաստանի մարգարտի ափ ուղևորվելուց հրաժարված զբոսաշրջիկները կվերանայեն իրենց որոշումը։ Նախ՝ այն պատճառով, որ նրանցից շատերը Սևանի փոխարեն արդեն գտել են հանգստի այլընտրանքային տարբերակներ։ Երկրորդ՝ տեղեկատվական անմիօրինակությունն արդեն կասկածի որդ է գցել մարդկանց սիրտը, արդեն վիճելի է դարձրել Սևանի ջրի անվտանգության հարցը, և շատերը համենայնդեպս կնախընտրեն այնուամենայնիվ հրաժարվել տեղի լողափերին հանգստանալուց ։ Նույնիսկ եթե տարբեր մակարդակի պաշտոնյաները վաղը սկսեն երդվել, որ Սևանը բացարձակ անվտանգ է։ Չէ՞ որ տեղեկատվության առաջին, բացասական դոզայից ստացած տպավորությունները մնացել են և դժվար թե արագ ցրվեն

Ակնհայտ է, որ ինչպեսև բազմաթիվ այլ հարցերում, Սևանի շուրջ այսօր ստեղծված իրավիճակում նույնպես հիմնական խնդիրներից մեկը տվյալ հարցի վերաբերյալ իշխանության դիրքորոշման հստակության, ըմբռնելիության բացակայությունն է և համապատասխան պետական կառույցների գործողությունների համակարգման պակասը։ Արդյունքում ստացվեց ինչ-որ տեղեկատվական «աջաբսանդալ», որ հասարակայնությանը մատուցեցին իշխանության ներկայացուցիչները։ Ոմանք ասում են, թե ջուրն անվտանգ չէ, մյուսները՝ հակառակը, պնդում են, որ ամեն ինչ կարգին է։ Ինչպե՞ս այդ ամենին արձագանքի հավանական զբոսաշրջիկը։ Ո՞ւմ հավատա։

Ահավասիկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վերջերս հայտարարեց, որ ծաղկող Սևանում լողալը սպառնալիք է թաքցնում առողջության համար, խորհուրդ տալով ձեռնպահ մնալ դրանից։ Շրջակա միջավայրի նախարարն իր հերթին հայտարարեց, որ Սևանի ծաղկման մակարդակը զգալիորեն նվազել է անցած տարվա համեմատ։ Տարրական տրամաբանությունը խոսում է այն մասին, որ եթե ծաղկման անցած տարվա մակարդակի պայմաններում մարդիկ հանգիստ լողում էին, ապա հիմա առավելևս կարելի ճողփալ Սևանի ջրում։ ԲայցԿրկնեմ, Առողջապահության նախարարությունը նախազգուշացնում է և խորհուրդ չի տալիս։ Համաձայնեք, տվյալ խնդրի նկատմամբ գործադիր իշխանության մոտեցման մեջ ըմբռնելիությունը քիչ է, համաձայնեցվածությունը՝ առավելևս։ Եվ բացարձակապես նկատելի չէ տարբեր պաշտոնյաների պատասխանատվությունը բնակչությանը ճիշտ իրազեկելու հարցում։

Սեվանյան վիպերգության համատեքստում գործադիր իշխանության ներկայացուցիչների տեղեկատվական տարօրինակ պահվածքի ևս մեկ օրինակ։ Մի քանի օր առաջ բնապահպանական գերատեսչության ղեկավարը, խոսելով Սևանի խնդրի մասին, ուշագրավ պատմություն պատմեց այն մասին, թե ինչպես են շրջակա գյուղերի բնակիչները որոշել խաբել պետությանը։ Մասնավորապես, Էրիկ Գրիգորյանը վարկած ներկայացրեց այն մասին, որ ոմն մարդիկ շշնջացել են այն գյուղերի բնակիչների ականջին, որտեղ անասունների անկում է եղել, որ պետք է կովերի լեշերը քարշ տալ լճի ափ։ Իբր՝ դա թույլ կտա հիմնավորել այն վարկածը, թե անասունները խմել են Սևանի թունավոր ջուրն ու սատկել։ Եվ իբր՝ արդյունքում կարելի է դրամական փոխհատուցում ակնկալել պետությունից։ Մինչդեռ նախարարի շարադրած այդ պատմությունը խարդախության, մեքենայությունների ճանապարհով պետությունից բյուջետային միջոցներ պոկելու փորձի դասական օրինակ է։ Համապատասխանաբար, այստեղ խոսքը քրեորեն պատժելի արարքի մասին է, և եթե նախարարի ասածը ճիշտ է, ապա տարօրինակ է, որ պետությանը խաբել մտադրված «կոմբինատորները» (և՛ նրանք, ովքեր հուշել են նշյալ սխեման, և՛ նրանք, ովքեր օգտվել են դրանից), չեն հայտնվել իրավապահ մարմինների տեսադաշտում։

Ինչևէ, Սևանի խնդիրը, բացի ամենայնից, մի ավելորդ անգամ ցուցադրեց պետական կառավարման ներկայիս ոճի չափազանց վտանգավոր առանձնահատկությունը։ Դա գործնականում անօգնականությունն է ֆորս-մաժորային իրավիճակների առաջացման պայմաններում, անըմբռնելիությունը խնդիրների էությունը պարզելու և դրանց լուծման ուղիներն ընտրելու հարցում, վերջապես, դատարկախոսությունն այդ խնդիրների շուրջ, ընդ որում՝ հաճախ մեկը մյուսին հակասող հայտարարություններով։ Իսկ արդյունքում ակներև են չլուծված, օդում կախված խնդիրների կույտն ու, որպես հետևանք, կորուստները այդպիսի անորոշության հետևանքով։ Սևան, Ամուլսար, Ալավերդու կոմբինատ, գազի սակագինՑուցակը կարելի է շարունակել։

 

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • УЩЕРБ МИРОВОГО МАСШТАБА
    2025-06-28 09:33

    Премьер-министр Армении Никол Пашинян провел в понедельник рабочий завтрак с членами Американской торговой палаты (AmCham) в РА, представляющими компании из различных сфер экономики, передает АРКА. Были обсуждены вопросы экономической политики, в том числе, стимулирование инвестиций, улучшение бизнес-среды, налоговое регулирование и реализуемые реформы, сообщает пресс-служба правительства республики.

  • ПРОСРОЧЕННЫЙ «РУЧНОЙ РЕЖИМ»
    2025-06-26 09:19

    С 1 по 20 июня уже 366 грузовиков, груженных абрикосами, пересекли таможенную границу РФ, сообщил министр экономики Армении Геворг Папоян на своей странице в Facebook. Он отметил, что небольшое число машин было возвращено из‑за проблем с документацией. «В ближайшее время регулярно буду публиковать информацию по этому вопросу», — добавил он, передает Panarmenian.net.

  • ПРЕДЕЛ НЕАДЕКВАТНОСТИ
    2025-06-24 10:24

    Изменение радиационного фона на армяно-иранской границе не наблюдаются. Об этом Sputnik Армения сообщили в Центре гидрометеорологии и мониторинга. В ГНКО заверили, что специалисты Центра осуществляют круглосуточный мониторинг на госгранице, а также измеряют дозы фонового гамма-излучения. Таким образом, уровень радиации находится в пределах 14-20 мкР/час, что считается нормальным и безопасным для человека.

  • ЖИЗНЬ УЖЕ ВСЕ ПОКАЗАЛА
    2025-06-20 09:10

    Министр финансов Армении Ваге Ованнисян на пресс-конференции ответил на вопрос - обсуждаются ли в контексте влияния на армянскую экономику сценарии открытия границы с Турцией и мирного урегулирования с Азербайджаном, передает АРКА. "Обсуждения были, в том числе в рамках исследований, которые проводились в Совете безопасности. Но такие сценарии не заложены в основу среднесрочной программы расходов, потому что возможны очень большие отклонения", - сказал Ованнисян. По его словам, власти Армении руководствовались двумя-тремя основными сценариями. "Лично я верю в то, что это произойдет, и не очень поздно, но скорость и поэтапность процесса будут определять уровень его последствий", - сказал Ованнисян, добавив, что ввиду высокой неопределенности возможные развития не учитываются в экономических прогнозах. По его словам, есть несколько исследований, которые связаны со сценариями изменения товаропотока и влияния на экономику. "Это не только финансовый вопрос. Есть общие показатели того, как данное изменение скорости или администрирования повлияет на ВПП. Все зависит от того, какие изменения произойдут после открытия (армяно-турецкой границы - ред.), - сказал Ованнисян. - Будут ли производиться в Армении товары, которые будут экспортироваться в Турцию или Азербайджан или наоборот? Здесь также есть вопросы, на которые трудно ответить на данном этапе".

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • ԳՈՆԵ ՄԻ ԲԱՆ ԱՐԱ... ԶՈՒՐ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ
    2020-08-05 21:35

    Ադրբեջանցի հաքերները հայտնում են, որ կարողացել են ներթափանցել ՀՀ կառավարության ներքին ցանց և ստանալ 55 տերաբայթ տեղեկատվություն, Facebook-ի իր էջում հաղորդել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:

  • ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴՆԵՐԸ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ ՎԵՐՋԱԿԵՏԵՐ ԴՆԵԼ
    2020-08-04 17:01

    Օրերս Lydian Armenia ընկերության մի քանի աշխատակիցներ հավաքվել էին կառավարության շենքի դիմաց, որպեսզի 1200 մարդու անունից նամակ հանձնեին վարչապետին՝ պահանջելով վերականգնել աշխատանքի իրենց իրավունքը: Ակցիան կարծես թե սովորական էր, այն առանձնապես չէր տարբերվում բողոքի տասնյակ այլ միջոցառումներից, երբ մարդիկ այս կամ այն պահանջն են ներկայացնում կառավարությանը։ Սակայն իրավիճակն այնուամենայնիվ եզակի է նրանով, որ կառավարությունից պահանջվում է ընդամենը վերջակետ դնել ձեռնարկության շուրջ ծավալված էպոպեային։ Որոշում կայացնել, ինչպես ասում են՝ կա՛մ դես, կա՛մ դեն։ Որոշում, որին մարդիկ սպասում են արդեն երկու տարի շարունակ։

  • Հայաստանում կստուգվեն բոլոր 27 հանքերը
    2019-09-12 06:52

    Հայաստանում կստուգվեն բոլոր 27 մետաղական հանքերը` գործող և լքված։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։

  • ԴԻՄԱԿՆԵՐԸ ՊԱՏՌՎԱԾ ԵՆ
    2019-09-10 15:58

    Ամուլսարի հարցում վարչապետին ձայնակցողները գործի անցան «Ժողովրդական վարչապետ» Փաշինյանի այն հայտարարությունից հետո, թե «հրաժարվելով շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը, մենք կվնասենք մեր հեղինակությանը, ինչպես նաև երկրի ողջ տնտեսական անվտանգությանը», նրա թիմի բազմաթիվ անդամների դիմակները, որոնք մինչ այդ ջանում էին օբյեկտիվ թվալ, վերջնականապես պատռվեցին, և պաշտոնյաները՝ պատգամավորների հետ մեկտեղ, հատուկենտ բացառությամբ, նետվեցին ողջ ուժով ձայնակցելու վարչապետին…