Կարասին. Հայերը մի մասն են կազմում Ռուսաստանի բազմազգ պետության
Կայացել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինի հանդիպումը։ Այն տեղի է ունեցել Զարեհ Սինանյանի` Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում: Հանդիպմանը ներկա էր ՌԴ-ում ՀՀ-ի դեսպան Վարդան Տողանյանը:
Հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման սկզբում Գրիգորի Կարասինը նշել է, որ Ռուսաստանը բազմազգ պետություն է, բնակվում են տարբեր ազգեր և ապրում են ազգամիջյան համերաշխության պայմաններում, ինչը Ռուսաստանի համար շատ կարևոր է: Ընդգծվել է նաև, որ Ռուսաստանի իշխանությունները ցանկանում են, որ ազգամիջյան այդ համերաշխությունը լինի պինդ ու կայուն:
Զարեհ Սինանյանն իր խոսքում ընդգծել է, որ Ռուսաստանի հայ համայնքը մեծ ներուժ ունի, և հայկական կողմը ուրախ կլինի, եթե հայերը, որոնք արդեն լիարժեք կերպով ինտեգրված են Ռուսաստանի հասարակությանը, կարողանան մասնակցել Ռուսաստանի զարգացման գործին և միաժամանակ պահպանեն իրենց ազգային ինքնությունը:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը Ռուսաստանի փոխարտգործնախարարին ներկայացրել է հանձնակատարի գրասենյակի հիմնական նպատակներն ու գործառույթները, սփյուռքի, այդ թվում նաև Ռուսաստանի հայ համայնքի հետ աշխատանքի հիմնական ուղղությունները: Սինանյանը նշել է, որ մեծ թվով հանդիպումներ է ունեցել և Ռուսաստան այցելելու է հաճախ` պայմանավորված Ռուսաստանում հայկական սփյուռքի մեծությամբ ու աշխարհագրական տարածվածությամբ: Զարեհ Սինանյանը նշել է, որ գրասենյակը հայ համայնքի հետ մեծ աշխատանք է տանելու, և գրասենյակի ձևավորման ընթացքում ներգրավվելու են աշխատակիցներ Ռուսաստանի հայ համայնքից, տեղեկացնում է Panorama.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-23 06:11
Азербайджанский дипломат задержан у торгового центра в районе Сарыйер в Стамбуле. Об этом сообщают турецкие СМИ.
-
2024-11-23 06:08
Премьер-министр Армении Никол Пашинян в интервью ОТА заявил, что собирается назначить замгенпрокурора Артура Погосяна на пост главы Следственного комитета.
-
2024-11-23 06:04
В этом году по всему миру был убит 281 сотрудник гуманитарных организаций, что делает 2024 год самым смертоносным годом для гуманитариев, заявили в руководстве ООН, сообщает AFP.
-
2024-11-23 06:01
Президент России Владимир Путин объявил о начале серийного производства новейшей ракетной системы "Орешник".
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-05-15 12:59
Արդեն 15 տարի է, ինչ մարսելցի մեր հայրենակից Կարեն ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ բարձր է պահում Հայոց եռագույն դրոշը Ֆրանսիայում: Եվ դա պատահական չէ: Կարենի Վիքիպեդիայի էջում կենսագրության, կրթության, գործունեության, կյանքի հիմնական փուլերի մասին տեղեկությունից բացի նշված են նրա բազմաթիվ ուսուցիչների անունները, որոնցից յուրաքանչյուրը` դպրոցում, պարարվեստի ոլորտում, համալսարանների իրավաբանական ֆակուլտետներում իր կարևոր դերն է ունեցել Կարենի բազմակողմանի զարգացման մեջ, կերտելով իրենից պարող, ուսուցիչ իրավաբան, բանաստեղծ, գրող, թարգմանիչ, հասարակական գործիչ և, վերջապես, հայրենասեր:
-
2020-09-19 10:30
Էքսպատներն իշխանության մեջ. տղաներ Չիկագոյից, Օռլովից ու Գլենդեյլից և մեկ աղջիկ Կոպենհագենից Հայաստանի ներկայիս վարչարարների մեծամասնությանը միանգամայն հիմնավորված կարելի է անվանել «չիկագոեցի տղաներ» (իսկ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի պարագայում՝ «աղջիկներ»), քանի որ այդ սահմանումը գործածության մեջ է մտել արմատական բարեփոխումների ընթացքում մարդկանց զրկանքները հաշվի չառնող «շոկային թերապիայի» հայեցակարգի հեղինակ Միլթոն Ֆրիդմանի կողմնակից տնտեսագետների բնորոշման համար։
-
2020-08-07 18:15
Անբաժան զուգահեռներ Հայաստանում և Լիբանանում տեղի ունեցած աղետների միջև «Դու ինչ է, մտադիր ես մեկնել Բեյրո՞ւթ». Հոլիվուդյան այս հանրահայտ հումորային կաղապարը, որպես կանոն, ուղղված էր բազմազան հանդերձավորմամբ գերբեռնված, իսկ երբեմն էլ նաև զինված ամերիկացիներին, որոնք ընդամենը պատրաստվում էին որսի գնալ, մեկնել քաղաքից դուրս կամ մանր քրեական հաշվեպարզումի։
-
2019-07-25 16:17
ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերի հրամանատարությունը իր նոր ռազմական նավը (Arleigh Burke-class guided missile destroyer) կանվանի հայկական ծագումով ամերիկացի հայտնի զինվորական Փոլ Իգնաթիուսի (Իգնաթոսյան) պատվին: Այս մասին հաղորդում է ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը: