Последние новости

Թեհրան. Հորմուզի նեղուցի կարգավիճակի փոփոխումը հղի է վտանգավոր հետևանքներով

Հորմուզի նեղուցի կարգավիճակի ցանկացած փոփոխություն դուռ կբացի վտանգավոր առճակատման համար: Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական, բրիգադային գեներալ, պաշտպանության նախկին նախարար Հոսեյն Դեհգանը, հաղորդում է Mehr-ը:

«Հորմուզի նեղուցի կարգավիճակի ցանկացած փոփոխություն դուռ կբացի վտանգավոր առճակատման համար»,- ասել է Դեհգանը՝ զգուշացնելով Հորմուզի նեղուցում նավերի պաշտպանության համար եվրոպական ուժեր ձևավորելու՝ Միացյալ Թագավորության առաջարկի հետևանքների մասին:

Նրա խոսքով՝ կամ Հորմուզի նեղուցում բոլորն անվտանգ կլինեն և նավթ կարտահանեն, կամ՝ ոչ:

Նա նաև զգուշացրել է, որ Թեհրանը բանակցություններ չի վարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ ոչ մի պայմանով, և եթե Վաշինգտոնը որոշի պատերազմ սկսել, ապա տարածաշրջանում ամերիկյան բազաների ուղղությամբ հարված կհասցվի: Նա հավելել է, որ Իրանը պատրաստ է իր հարևանների հետ կոալիցիա ձևավորել՝ տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատման նպատակով, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ