ՍԻՐՄԱԿԵՍՆ ՈՒ ԴՈՐԵՆ
Հայաստանը նորից սկսելու է ոսկու պահո՞ւստ ձևավորել
Դեռևս նախկին իշխանությունների օրոք Հայաստանում սկսել են մշակվել նոր արտադրությունների ստեղծման նախագծեր, որոնց իրականացման արդյունքում մեր երկրում կարտադրվեն նոր ապրանքներ. մաքուր պղինձ և մաքուր ոսկի։ Բայց որքանո՞վ են դրանք իրատեսական, չէ՞ որ նույնիսկ հանդիսավորությամբ կտրած կարմիր ժապավենները բնավ երաշխիք չեն այս կամ այն արտադրության հետագա հաջող աշխատանքի համար։ Վերջին տասնամյակներին մենք դրա ականատեսն ենք դարձել ոչ մեկ, ոչ էլ երկու անգամ։
Շատ ավելի իրատեսական է, կարծում ենք, Հայաստանում ժամանակակից պղնձաձուլական համալիրի շինարարությունը, որի արժեքը գնահատվում է 500 մլն դոլար։ Թիվը միանգամից կարող է վախեցնել, սակայն եթե հաշվի առնենք, որ ծրագիրը համատեղ է (հայ-չինական), մտահղացումը կարելի է համարել բավական իրատեսական։ Չինական կողմից տեխնիկական-տնտեսական հիմնավորման մշակմանը մասնակցում է CITIC պետական կորպորացիան, իսկ մեր կողմից՝ Vallex Group-ը։ Նախագիծը կարելի է իրատեսական համարել նաև այն պատճառով, որ վերջին տարիներին պղնձի խտանյութի մոտ 20%-ը Հայաստանից արտահանվում է հենց ՉԺՀ, ուստիև մաքուր պղնձի հարցում այդ սրընթաց զարգացող երկրի շահագրգռվածությունը կասկածից վեր է։
Խնդիրներն այստեղ երկուսն են. պղնձաձուլական նոր համալիրի ապահովվածությունը հումքի ներքին ռեսուրսներով և անխուսափելի կողմնակի արդյունքի օգտագործումը։ Բնապահպանության հարցերը մենք չենք դիտարկում, քանի որ խոսքը ժամանակակից, նորագույն «կանաչ» տեխնոլոգիաներով կառուցված ձեռնարկության մասին է։ Իսկ ինչ վերաբերում է հումքի ներքին ռեսուրսների, այսինքն պղնձի հանքապարի բավարարությանը, ապա Թեղուտի հանքավայրի ենթադրվող վերագործարկումով այդ հարցը նույնպես կարելի կլինի լուծված համարել։
Շուտով Հայաստանում բացվելու է ոսկու զտարկման (աֆինաժի) գործարան, որի նպատակահարմարության վերաբերյալ անձամբ մենք շատ ավելի մեծ կասկածներ ունենք։ Good Delivery դրոշմն ու ստանդարտը, այսինքն համապտասխան վկայականը, որ տրվում է Լոնդոնում և ամենաբարձր հարգի (999,9) ազնիվ մետաղի բանկային ոսկու ստանդարտ ձուլակտորի բարձր որակի երաշխիքն է, չնայած բարդությանը, ստանալ այնուամենայնիվ կարելի է։ Զտարկման մի ամբողջ շարք ռուսաստանյան գործարաններ այդպիսի վկայական ստացել են շատ վաղուց։ Բայց ահա խնդիր կա. որպես մրցակից ունենալով այդպիսի 5 գործարան միայն Շվեյցարիայում, որոնք ոսկու զտարկման համար առաջարկում են մի քանի անգամ ավելի ցածր գին, ռուսաստանյան, ինչպեսև, ասենք, ղազախստանյան համանման արտադրությունները վերամշակման հումքի («Դորեի համաձուլվածք») պակաս ունեն և, հետևաբար, չեն կարողանում հասնել շահութաբերության մակարդակի։
Հիշեցնենք, որ Հայաստանի Կենտրոնական բանկում պահվող ոսկին՝ 1,6 տոննա ծավալով, ամբողջությամբ վաճառվեց 2004 թվականին։ Իշխանությունների հիմնավորումն այն ժամանակ ամփոփված էր նրանում, որ պահվող ոսկուց որևէ շահաբաժիններ/ տոկոսներ երկիրը չուներ, այլ հակառակը, ուներ պետական գանձարանը լցնելու մեծ խնդիր։ Եվ ահա 10 տարի անց այն բանից հետո, երբ երկրի միջազգային պահուստներում ունեցած իր ոսկու համար Հայաստանը երգեց Good-by, my love, good-by, ՀՀ Կենտրոնկան բանկը 2014 թվականին հուշագիր կնքեց ծագումով հայ շվեյցարական գործարար Վարդան Սիրմակեսի հետ Հայաստանում ոսկու զտարկման շինարարության մասին, որը, ինչպես ենթադրվում է, առանցքային դեր կխաղա երկրի ոսկու պահուստի ձևավորման գործում։
Հաշվի առնելով վերն ասված ամենը, ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ ձեռներեցը հենց Շվեյցարիայից է, այսինքն պետք է լիովին տիրապետի համաշխարհային մասշտաբով ոսկու զտարկման հետ կապված իրավիճակին և իրեն հաշիվ տա այդ բարդ արտադրության նրբերանգների մասին։ Սիրմակեսը միջազգային բիզնեսում կոփված ձեռներեց է, ուստի արժե վստահել նրա մանրակրկիտ հաշվարկին և գործարարի հոտառությանը։ Ինչը, մյուս կողմից, չի բացում փակագիծը նոր գործարանի համար հումք ձեռք բերելու հարցում։ Դժվար թե «նորածին» ձեռնարկությանը իրենց «Դորեի համաձուլվածքը» վստահեն օտարերկրյա հանքարդյունաբերողները, իսկ Հայաստանում այդպիսի համաձուլվածք արտադրում է միայն GeoProMining Gold ռուսաստանյան ընկերությունը, որի նախագահ Ռոման Խուդոլիին ոչ ոք տվյալ հարցով չի դիմել։ Եվ մի՞թե միայն նա բավական կլինի շահութաբեր, առանց վնասի աշխատելու համար։ Այնպես որ այսօրվա դրությամբ ասել, թե ինչի վրա են հույս դնում այդ գործի հայ-շվեյցարացի էնտուզիաստները, չափազանց բարդ է։
Ինչեվէ, վերջերս ելույթ ունենալով խորհրդարանում, ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց, որ ոսկու զտարկման գործարանի շինարարությունը մեր երկրում կարող է սկսվել արդեն այս տարի։ Դրա գտնվելու վայրն արդեն ընտրված է, բայց առայժմ գաղտնի է պահվում լայն հասարակությունից։ Ավելին, ֆինանսական շուկայի գերկարգավորչի ղեկավարի խոսքերով, պետությունը՝ ի դեմս Կենտրոնական բանկի, կարող է դառնալ նոր ձեռնարկության «լուռ», այսինքն խորհրդանշական բաժնետեր, ստանալով 6-7% բաժին։ ՀՀ ԿԲ նախագահն ընդ որում նշեց, որ արտադրական նոր ակտիվի շարք մտնելու արդյունքում ոսկի արտադրողները Հայաստանում հնարավորություն կստանան կա՛մ աֆինաժային վերամշակման համար գործարանին հանձնել «Դորեի համաձուլվածք», փոխարենը այնուհետ ստանալով բանկային ոսկու ձուլակտոր, կա՛մ էլ պարզապես վաճառել դա ձեռնարկությանը։ Ջավադյանի խոսքերով, իրենք հնարավորություն կունենան շուկայից ոսկի գնել հայկական դրամով։
Ամեն դեպքում, եկեք հուսանք, որ մեր նշանավոր շվեյցարացի հայրենակից գործարարը չի սխալվի և մեր միջազգային պահուստները կրկին կսկսեն համալրվել ոչ միայն «թղթե», այլև լիակշիռ մետաղական ակտիվներով։ Մանավանդ որ վերջին ժամանակներս ոսկու գները սկսել են աճի միտում դրսևորել։ Եվ այդպես միշտ է լինում դժվարին, խառնակ, գլոբալ անորոշությունների, լարվածության աճի և առևտրական պատերազմաների ժամանակներում։ Պահուստում ոսկի ունեցող ցանկացած պետություն իրեն շատ ավելի անվտանգ է զգում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 09:32
Пашинян, наконец, догадался, что информация, которой его бережно вскармливают подчиненные, сильно приукрашена и мало соприкасается с действительностью. К примеру, ему доложили, что в таком-то селе детсад откроется в октябре, и он обещал это жителям и еще и написал об этом в соцсетях, но уже ноябрь на исходе, а детсад не работает. «Получается, что я солгал», - заявил премьер. Это дало ему повод на заседании правительства 21-го ноября пригрозить тем, кто даст ему ошибочную, непроверенную информацию, что отныне они будут нести за это личную ответственность…
-
2024-11-21 10:22
Неродившихся телят обменяли на пчел, а российским свиньям поставили шлагбаум Судя по вынесенным на заседание правительства 21 ноября вопросам, различные министры продолжают терзать многострадальный госбюджет на этот год, внося в него многочисленные поправки, перераспределения, дополнения и изменения. Спрашивается, зачем тогда принимать бюджет, который после этого, между прочим, становится законом, если к концу срока его действия он становится практически неузнаваемым…
-
2024-11-20 10:15
В Ереване наградили победителей международной олимпиады по микроэлектронике 18 ноября Ереван принял 34-х участников (из них 10 представляли Армению) финального этапа 19-й ежегодной международной олимпиады по микроэлектронике из 16-ти стран. А всего в борьбу за призы на первоначальном этапе включились 332 студента из США, ОАЭ, Бразилии, Израиля, Италии, Ливана, Иордании, Чили, Португалии, России, Сербии, Вьетнама, Франции, Шри-Ланки, Перу и, конечно же, из Армении. В тот же день были подведены итоги и объявлены победители проведенного 15-го ноября в Учебном департаменте ЗАО «Синопсис Армения» финального этапа…
-
2024-11-19 09:19
Армения выпала из одного МТК, на очереди – другой? Кажется, уже всем ясно, что, скорее, ад замерзнет, чем бакинский диктатор устранит «кольца анаконды», удушающие Армению. Всем, у кого коэффициент умственного развития находится на уровне несколько выше комнатной температуры. Увы, к их числу никак не отнесешь абсолютное большинство представителей действующей власти и лично Пашиняна, которые безосновательно еще на что-то надеются…
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-02-23 17:00
Ուժգին քամին Թեղուտի պոչամբարից վեր բարձրացրեց սպիտակ փոշու ամպը, որին անխռով հետևում էին գյուղի կենտրոնում հավաքված մի քանի տասնյակ բնակիչներ։ Բնավ դա չէ այսօր հուզում գյուղացիներին։ Կվերականգնի՞ արդյոք աշխատանքը Թեղուտի լեռնահանքային համալիրը. սա է այս վայրերում հիմա ամենատարածված հարցը։