Փոխանցեցին նամակ Գերմանիայի դեսպանին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կողմնակիցները նամակ փոխանցեցին Գերմանիայի դեսպանին:
Օգոստոսի 16-ին ակցիայի մասնակիցները Քոչարյանին աջակցող պաստառներով հավաքվել էին Գերմանիայի դեսպանատան մոտ: Նրանք իրենց մոտեցած դեսպանատան աշխատակիցներին հանձնեցին նամակ, որտեղ ներկայացված է իրավիճակը և պահանջները: Ակցիայի մասնակիցները նշեցին, որ դա բաց նամակ է ևխնդրեցին, որ պատասխանը հրապարակային լինի: Դեսպանատան աշխատակիցները վերցրեցին նամակը և խոստացան փոխանցել դեսպանին:
Ավելի վաղ օրերս նմանատիպ նամակ էր փոխանցվել ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն:
Ակցիայից հետո փաստաբան Վահե Եփրիկյանը նշեց, որ չի տեսել նման դատական գործընթաց, որ պաշտպանական կողմին խոսքի իրավունք չտան:
«Խայտառակ դատավորի խայտառակ որոշում: Մարդը կալանավորվել է նվազագույն ֆորմալ հիմքերի բացակայությամբ և նա բողոքարկելու հնարավորություն չունի, քանի որ չկա դատական գործընթաց: Դա կարող է յուրաքանչյուրին վերաբերել՝ «արդարադատություն» առանց իրավունքի, առանց օրենքի: Մենք կշարունակենք պայքարն ինչպես պետության ներսում, այնպպես էլ միջազգային ասպարեզում», - ասաց փաստաբանը:
Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Ազատություն նախագահ Քոչարյանին» և «Հաղթանակ», տեղեկացնում է NEWS.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 06:28
Национально-христианская партия "Зартонк" написала два заявления в прокуратуру на премьер-министра Армении Никола Пашиняна. Об этом представитель партии, адвокат Ара Зограбян сообщил в соцсети.
-
2025-07-23 06:24
Французские судьи во вторник постановили, что министр культуры Франции Рашида Дати и бывший исполнительный директор автомобильной компании Карлос Гон должны предстать перед судом по обвинению в коррупции и злоупотреблении властью в рамках дела о гонорарах за консультации, сообщает Reuters со ссылкой на источник в судебных органах.
-
2025-07-23 06:15
Легендарный британский музыкант Оззи Осборн умер в возрасте 76 лет, сообщает Sky News со ссылкой на его семью.
-
2025-07-23 06:12
Министры обороны Турции и Азербайджана Яшар Гюлер и Закир Гасанов подписали меморандум о взаимопонимании по укреплению взаимной военной безопасности, сообщили азербайджанские СМИ.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-10-03 12:38
Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց: Նրանք պահանջում են հետ բերել համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանին, որի լիազորություններն ըստ իրենց, ապօրինի դադարեցվել են և ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտակ Հարությունյանը:
-
2019-09-26 13:45
Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի բնակիչները։
-
2019-09-19 13:02
Զոհված զինվորների մայրերը բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ` պահանջելով փոխհատուցում, ինչպես դա արվել է 2008 թ.-ի մարտի 1-2-ի իրադարձությունների զոհերի ընտանիքների դեպքում:
-
2019-09-17 12:17
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները եւ գործող իշխանության աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ։ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները պահանջում են դատարանից անհապաղ ի կատար ածել ՍԴ որոշումը եւ ազատ արձակել երկրորդ նախագահին, իսկ իշխանության աջակիցները պահանջում են Ռոբերտ Քոչարյանին ազատ չարձակել։