Սոնա Աղեկյան․ Ունենք բռնապետական ռեժիմ
Մենք իրավունք ունենք ազատ, խաղաղ ցույցերի միջոցով ակցիաներ կազմակերպել և բարձրաձայնել առկա խնդիրների մասին, սակայն բռնապետական ռեժիմը ճնշումներ է գործադրում և սահմանափակում է մեր իրավունքները՝ տարբեր հետապնդումների և բերման ենթարկելու ապօրինի միջոցառումների միջոցով: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 20-ին, Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Սոնա Աղեկյանը:
Նա նշեց, որ նախօրեին ՄԻՊ-ին են հանձնել իրենց իրավունքների ոտնահարման վերաբերյալ ահազանգ-նամակը, այսօր էլ նամակը հանձնում են Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտասկուն:
«Թիմակիցներս և ես, ստանալով բազմաթիվ բողոք-ահազանգներ, բարձրաձայնում ենք խնդիրները և հանդիպում ոստիկանական պատի: Հիշենք, որ ունենք Երևանին պարտադրված քաղաքապետ, որն իր պաշտոնավարման 10 և ավելի ամիսների ընթացքումչկարողացավ կանգնել երևանցու և նրա խնդիրների կողքը:Միայն ավելացրեց այդ խնդիրները և մայրաքաղաքը պատեց աննախադեպ կեղտով, աղբով և գարշահոտությամբ: Ուստի ստիպված ենք լինում խաղաղ ակցիաների միջոցով Երևանում պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել առկա խնդիրներին: Ամեն անգամ մեր ակցիաները խոչընդոտվում են ՀՀ-ում ոստիկանական ապօրինի և բիրտ ուժի կիրառմամբ:
Պարո՛ն Սվիտալսկի, մենք բարձրաձայնում ենք երևանցիների իրավունքների ոտնահարման, առկա աչք ծակող խնդիրների վերաբերյալ և արժանանում ենք հետապնդումների, ապօրինի բերման ենթարկելու օպերացիաների: Փորձում են մեզ ընդգրկել որպես մեղադրյալ այնպիսի քրեական գործերում, որոնք իրենք էլ ամաչում են բարձրաձայնել, որովհետև իրավապահ մարմինների ոչ մասնագիտական մոտեցման մասին են վկայում ապօրնի բերման ենթարկումները, որոնց մասնակից են լինում վարչական շրջանի ղեկավար հանդիսացող անձինք, քրեական գործեր կարելը և մարդկանց հնարովի ու շինծու մեղադրանք հնչեցնելը»,-ընդգծեց Աղեկյանն՝ ընթերցելով նամակը:
Սոնա Աղեկյանը նշեց, որ Հայաստանում այսօր առկա է բռնապետական ռեժիմ, քանի որ և գործադիր մարմինը, և օրենսդիր մարմինը, և քաղաքային տեղական ինքնակառավարման մարմինները ղեկավարվում են մեկ անձի միջոցով:
«Բռնապետական ռեժիմը փորձում է լռեցնել, ճնշել ակտիվ իրազեկված քաղաքացիներին և իրականում հաստատել դիկտատորական ռեժիմ: Այդ ռեժիմը հաստատվել է, բայց առայժմ փորձում են ֆունդամենտորեն ավելի ամրացնել: Մենք դա թույլ չենք տալու: Հայաստանում պետք է լինի իշխանություն, որից ժողովուրդը չի վախենում»,-ասաց Աղեկյանը:
Անդրադառնալով նախօրեին Ամուլսարի հանքի բացման դեմ ակցիայի ժամանակ ոստիկանության գործողություններին, նա նշեց, որ տեղի ունեցածը բիրտ և ապօրինի ուժի կիրառում էր, որը տեղ չպետք է ունենա Հայաստանում: «Բոլոր բերման ենթարկվածների իրավունքները ևս ոտնահարված են կոպտորեն: Միջազգային հանրությունը պետք է դրան տա իր գնահատականը»,-ասաց Աղեկյանը, տեղեկացնում է NEWS.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 19:41
В Ереване в концертном зале им. Арама Хачатуряна 24 ноября пройдет концерт, посвященный 100-летию квартета им. Комитаса. С музыкальными приветствиями выступят государственный камерный оркестр Армении, джаз-трио Арега Арустамяна, Барсег Туманян, Грачуи Басенц, пианист и дирижер Ваагн Папян, пианистка Карин-Хелльман Геворкян, и, конечно, сам квартет им. Комитаса.
-
2024-11-22 19:38
Суд оправдал еще двоих арестованных сторонников «Священной борьбы». Об этом сообщил адвокат Ваге Еприкян.
-
2024-11-22 19:35
Популярный актер, народный артист Армении Грант Тохатян два месяца находился в медцентре Микаеляна, однако сейчас он уже дома. Об этом изданию Tert.am сообщила супруга Тохатяна, актриса Луиза Нерсисян.
-
2024-11-22 19:33
Бывший чиновник из Арцаха, обвиняемый в шпионаже, Саргис Галстян, переехавший в Армению после почти полугодового пребывания в Степанакерте (после его оккупации Азербайджаном – ред), признан виновным и приговорен к 18 годам лишения свободы. Об этом сообщает прокуратура.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-10-03 12:38
Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց: Նրանք պահանջում են հետ բերել համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանին, որի լիազորություններն ըստ իրենց, ապօրինի դադարեցվել են և ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտակ Հարությունյանը:
-
2019-09-26 13:45
Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի բնակիչները։
-
2019-09-19 13:02
Զոհված զինվորների մայրերը բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ` պահանջելով փոխհատուցում, ինչպես դա արվել է 2008 թ.-ի մարտի 1-2-ի իրադարձությունների զոհերի ընտանիքների դեպքում:
-
2019-09-17 12:17
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները եւ գործող իշխանության աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ։ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները պահանջում են դատարանից անհապաղ ի կատար ածել ՍԴ որոշումը եւ ազատ արձակել երկրորդ նախագահին, իսկ իշխանության աջակիցները պահանջում են Ռոբերտ Քոչարյանին ազատ չարձակել։