Последние новости

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները նոր դատավորին խնդրել են անհապաղ դատական նիստ հրավիրել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով հերթական դատական նիստը կգումարվի առաջիկա օրերին։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը` անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահի գործով նոր դատավորի նշանակմանը։

«Ակնկալում ենք, որ առաջիկայում կլինի դատական նիստ` նույն ընթացակարգով, ինչ տեղի ունեցավ դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում։ Այսինքն` դատարանը պետք է գնահատի առկա խափանման միջոցը։ Եթե պատճառաբանություն չբերվի, որ գործը հիմա չի կարող քննվել, ամեն դեպքում` դրա նախանշանները չկան, պետք է դատական քննության փուլ մտնի` օրենքով նախատեսված ընթացակարգով»,– ասաց փաստաբանը։

Իսկ օրենքով նախատեսված ընթացակարգը, փաստաբանի մեկնաբանությամբ, ենթադրում է 15–օրյա ժամկետ։

«Եթե այսօր մակագրվել է դատավորին, ապա այսօրվանից սկսած 15 օրվա ընթացքում պետք է դատական նիստ նշանակվի։ Իհարկե, մենք ակնկալում ենք, որ դա 15-րդ օրը չի լինելու։ Պետք է հաշվի առնել, որ նախկինում արհեստական պատճառաբանություններով ձգձգվել է խափանման միջոցի մասին մեր միջնորդությունների քննությունը, դատարանին խնդրել ենք անհապաղ դատական նիստ հրավիրել վարույթ ընդունելուց հետո, որպեսզի նախկինում թույլ տրված խախտումները դատարանի այս կազմը չշարունակի և ապահովի իրավունքների իրացում»,– ասաց Խուդոյանը։

Անդրադառնալով գործով նշանակված նոր դատավորի`Աննա Դանիբեկյանի անձին, Հովհաննես Խուդոյանը նշեց, որ ներկա պահին նրան անվստահություն հայտնելու, հետևաբար, նաև` դատական նիստում ինքնաբացարկի միջնորդության հիմքեր չկան։

«Այս պահին դժգոհության հիմքեր չունենք, որովհետև նույն դատավորի մոտ մենք մեկ այլ պրոցես ունեցել ենք, այն ժամանակ ուսումնասիրել ենք ինքնաբացարկի հիմքերի առկայությունը։ Որևէ փոփոխություն չի եղել, ուստի, մենք խնդիր չենք տեսնում»,– ասաց Խուդոյանը։

Նշենք, որ օգոստոսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը վարույթ է ընդունել Քոչարյանի և մյուսների գործը։

Նիստի օր դեռևս նշանակված չէ։

Հիշեցնենք`2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

ՀՔԾ-ն միջնորդություն ներկայացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոցը ընտրելու համար: Դատարանը բավարարեց միջնորդությունը և որոշեց Ռոբերտ Քոչարյանին կալանավորել։ Ավելի ուշ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչեց անձեռնմխելի և ազատեց կալանքից:

Դրանից հետո քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշեց ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

Սակայն 2018 թվականի դեկտեմբերի 8-ին նա կրկին կալանավորվեց։

2019թ–ի մայիսի 14-ին ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր ներկայացրին դատարան։ Մայիսի 18-ին դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց Քոչարյանին ազատ արձակել։

Հունիսի 25–ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց կրկին կալանավորել Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։

Միաժամանակ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն անցկացվեց, որից հետո ԲԴԽ միջնորդություն ներկայացվեց նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։

Հուլիսի 27-ին ԲԴԽ–ն բավարարեց միջնորդությունը։ Դավիթ Գրիգորյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվեցին, նրան մեղադրանք առաջադրվեց` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` պաշտոնատար անձի կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻՆ ԲԱՆՏ Է ՍՊԱՍՈՒՄ, ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻՆ՝ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ
      2021-03-30 09:39

      Ռոբերտ Քոչարյանը 537 օր անցկացրեց ճաղերի հետևում Մարտի 26-ը վերջակետ դրեց դարի դատավարությանը։ Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով երկրորդ նախագահի և մի խումբ անձանց քրեական հետապնդումը կկասեցվի իրավունքի ուժով։

    • ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ
      2020-09-29 20:08

      Սեպտեմբերի 27-ից մենք ապրում ենք նոր հարթությունում. խաղաղությունը փոխարկվել է պատերազմի։ Նման բան արդեն տեղի է ունեցել Երրորդ հանրապետության պատմության մեջ։ Հիշենք 90-ականների սկիզբը կամ 2016 թվականի Ապրիլյան պատերազմը։ Այդ տարիների փորձը ցույց է տալիս, որ պատերազմն իր օրենքներն ունի։ Այստեղ խոսքը ոչ միայն ռազմական դրության կանոնների, այլև չգրված այլ կանոնների ու օրենքների մասին է:

    • ՎԱՐՍԵՐՑԻ ՏԱՆԴԵՄՆ ԱՅԼԵՎՍ ԲԱՐԵՀԱՃՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՎԱՅԵԼՈՒՄ
      2020-09-24 19:44

      Ո՞ւմ քաղաքական շահերն է սպասարկում ՍԴ դատավոր Գրիգորյանը Գեղարքունիքի մարզում կա մի գեղեցիկ գյուղ՝ Վարսեր ռոմանտիկ անունով։ Տեղացիներն այդ անվանումը կապում են լեռնային մարգագետինների շատ բարձր խոտի հետ։

    • ԶՐՈՅԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԴԵՄԱՐՇԻՆ, կամ՝ ՆԻԿՈԼԸ ԴԱԴԱՐԵ՞Լ Է ՎՃԱՐԵԼ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ
      2020-09-11 21:29

      Մարգարիտա Խաչատրյանին լսեց ողջ Հայաստանը Մարտի 1-ի զոհերի հարազատները դատավարությունն անվանել են «անբովանդակ միջոցառում» և որոշել այլևս չայցելել նիստեր, որոնք բաց չէին թողնում երկու տարի շարունակ։ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիսը, որը ժամանակ առ ժամանակ իրեն չափազանց ագրեսիվ էր պահում երկրորդ նախագահի փաստաբանների նկատմամբ, դատավարությունն անվանել է ֆարս։