Հայկ Ալումյան. Զինված ուժերը կարող են օգտագործվել ներպետական կարևորագույն խնդիրներ լուծելու համար
Մարտի 1-ի իրադարձությունների շուրջ ձևավորվել են բազմաթիվ միֆեր, որոնցից մեկն այն է, որ մեր Սահմանադրությունը թույլ չի տալիս Զինված ուժերն օգտագործել ներպետական հարցերում, օրինակ՝ զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
«Սա միֆ է, և այսօր դատարանում քննվող քրեական գործը շատ մեծ չափով հիմնված է այս միֆի վրա։ Իրականում, մեր օրենսդրությունը միանշանակ թույլ է տալիս Զինված ուժերն օգտագործել ներպետական կարևորագույն խնդիրներ լուծելու համար, օրինակ, եթե առկա են զանգվածային անկարգություններ»,- ասաց փաստաբանը՝ միաժամանակ ներկայացնելով Չինաստանի, Նեպալի, Հարավաֆրիկյան Հանարապետության, Հնդկաստանի և մի շարք այլ երկրների միջազգային փորձը։
Հայկ Ալումյանը նաև հղում կատարեց ՀՀ Սահմանադրության 8.8-րդ հոդվածին, որտեղ նշված է, որ Զինած ուժերը ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային անվտանգությունը։
«Իսկ ի՞նչ է անվտանգությունը։ Այն ներքին և արտաքին վտանգներից պաշտպանվելու հնարավորություն է։ Անվտանգությունը կարող է խախտվել զանգվածային անկարգությունների հետևանքով», - նշեց փաստաբանը։
Ալումյանի խոսքով, Մարտի 1-ի իրադարձություններից հետո՝ 2012 թվականին, ընդունվել է արտակարգ դրության ռեժիմի մասին օրենք, որում արդեն ուղիղ գրված է Զինված ուժերը ներքին խնդիրների լուծմանը ներգրավելու իրավունքի մասին. այնպես որ, ՀՀ օրենսդրությունը, միանշանակ, թույլ է տալիս Զինված ուժերի օգտագործումը զանգվածային անկարգությունները դադարեցնելու համար։
«Մինչև 2008 թվականի Մարտի 1-ը մենք ունեցել ենք այդպիսի հարցերում բավականին մեծ փորձ։ Օրինակ՝ Արմավիրի մարզի Ջանֆիդա և Շատավան գյուղերում զինված խմբավորումների հրահրած հակահասարակական գործողությունները կանխելու նպատակով արտակարգ դրություն է հայտարարվել մեկ ամիս ժամանակով։ Սույն հրամանագրի պարտականությունը դրվել է ՀՀ ներքին զորքերի, ՊՆ-ի և ԱԱԾ-ի պետական վարչության վրա։ Հրամանագիրն արձակված է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից՝ 1993 թվականի փետրվարի 8-ին», - ասաց փաստաբանը։
Հյակ Ալումյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ՀՀ Զինված ուժերը հավաքված քաղաքացիների հետ ուղիղ կոնտակտի մեջ չեն եղել, այլ տեղակայվել են հավաքված բազմությունից հեռու տարածությունների վրա։
«Այսօրվա գլխավոր մեսիջը հետևյալն է. Զինված ուժերը կարող էին օգտագործվել անգամ ցույցերն անմիջապես ցրելու նպատակով, սակայն Զինված ուժերն ընդամենը տեղակայվել են բախումների կանխարգելման նպատակով։ Զինծառայողներին կրակելու հրաման տրված չի եղել», - շեշտեց Հայկ Ալումյանը, տեղեկացնում է aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 14:33
Бывший конгрессмен от штата Флорида Мэтт Гейц заявил, что не будет претендовать на назначение Генеральным прокурором США. На эту должность его выдвинул избранный президент Дональд Трамп, сообщает BBC.
-
2024-11-22 14:27
После того, как Международный уголовный суд (МУС) выдал ордера на арест высокопоставленных израильских чиновников, включая премьер-министра Биньямина Нетаньяху, премьер-министр Канады заявил, что страна подчинится решению суда.
-
2024-11-22 14:23
Решение Международного уголовного суда (МУС) выдать ордер на арест премьер-министра и экс-министра обороны Израиля свидетельствует о политической смерти израильского режима. Об этом, как передает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ, заявил командующий Корпусом стражей исламской революции (КСИР, элитные подразделения ВС Ирана) генерал-майор Хосейн Салами.
-
2024-11-22 14:21
Кандидатом в канцлеры от Социал-демократической партии Германии станет Олаф Шольц, несмотря на крайне низкий рейтинг, сообщает Bild.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-03-30 09:39
Ռոբերտ Քոչարյանը 537 օր անցկացրեց ճաղերի հետևում Մարտի 26-ը վերջակետ դրեց դարի դատավարությանը։ Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով երկրորդ նախագահի և մի խումբ անձանց քրեական հետապնդումը կկասեցվի իրավունքի ուժով։
-
2020-09-29 20:08
Սեպտեմբերի 27-ից մենք ապրում ենք նոր հարթությունում. խաղաղությունը փոխարկվել է պատերազմի։ Նման բան արդեն տեղի է ունեցել Երրորդ հանրապետության պատմության մեջ։ Հիշենք 90-ականների սկիզբը կամ 2016 թվականի Ապրիլյան պատերազմը։ Այդ տարիների փորձը ցույց է տալիս, որ պատերազմն իր օրենքներն ունի։ Այստեղ խոսքը ոչ միայն ռազմական դրության կանոնների, այլև չգրված այլ կանոնների ու օրենքների մասին է:
-
2020-09-24 19:44
Ո՞ւմ քաղաքական շահերն է սպասարկում ՍԴ դատավոր Գրիգորյանը Գեղարքունիքի մարզում կա մի գեղեցիկ գյուղ՝ Վարսեր ռոմանտիկ անունով։ Տեղացիներն այդ անվանումը կապում են լեռնային մարգագետինների շատ բարձր խոտի հետ։
-
2020-09-11 21:29
Մարգարիտա Խաչատրյանին լսեց ողջ Հայաստանը Մարտի 1-ի զոհերի հարազատները դատավարությունն անվանել են «անբովանդակ միջոցառում» և որոշել այլևս չայցելել նիստեր, որոնք բաց չէին թողնում երկու տարի շարունակ։ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիսը, որը ժամանակ առ ժամանակ իրեն չափազանց ագրեսիվ էր պահում երկրորդ նախագահի փաստաբանների նկատմամբ, դատավարությունն անվանել է ֆարս։