Последние новости

Դավիթ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. «ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ ԵՐԿԻՐԸ ԴՈՒՐՍ ԳԱ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐՈՎ»

Դիլետանտություն, թե՞ դիտավորություն

-Ստեփանակերտում հանրահավաքի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը բարձրահունչ հայտարարություն արեց այն մասին, որ հայկական հետախուզությունը լինելու է աշխարհում լավագույններից մեկը, և ընդ որում վկայակոչեց հայկական սփյուռքին։ Ռուսաստանյան վերլուծաբաններն արձագանքեցին այդ հայտարարությանը հղումներով, որ նման կերպով է ձևավորվել իսրայելական «Մոսսադը»։ Իսկ ինչպե՞ս դուք՝ ԱԱՊՎ նախկին պետն ու ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպանը, կմեկնաբանեք վարչապետի այս հայտարարությունը։ Եվ բացի այդ, մի՞թե ժամանակակից աշխարհում, որը ձգտում է բաց տեղեկատվության, որտեղ օրեցօր նվազում են գաղտնիքները, ոչ մեծ պետության համար այդչափ սկզբունքային հարց է համաշխարհային չափանիշների մակարդակի հետախուզություն ունենալը։ Չէ՞ որ դա չափազանց թանկ հաճույք է։

-Հենց ժամանակակից աշխարհում, որտեղ շատ է բաց տեղեկատվությունը, հետախուզությունը կարևոր դեր է խաղում։ Ասեմ ավելին. հատուկ ծառայությունների ողջ պատմության ընթացքում հետախուզության դերը երբեք այնքան կարևոր չի եղել, որքան այսօր։ Ի դեպ, ամենից արդյունավետ վերլուծական եզրահանգումներն արվում են հենց բաց տեղեկատվության հիման վրա, չանտեսելով գործակալական և էլեկտրոնային տվյալները։ Հատուկ ծառայությունների գործունեության և հատկապես հետախուզության մեջ ահռելի դեր են կատարում բարձր ինտելեկտուալ վերլուծաբանական կենտրոնները։ Իսկ ինչ վերաբերում է վարչապետի նշյալ հայտարարությանը, ապա դրանից հետո բոլոր այն երկրների հակահետախուզությունները, որտեղ կան հայ համայնքներ, կուժգնացնեն աշխատանքն այդ ուղղությամբ։

Հայ համայնքների ուղղությամբ իրենց հետախուզական ծառայությունների ակտիվությունը կուժգնացնեն նաև հայկական երկու պետությունների հակառակորդները։ Ոչ բարեկամական պետությունների հետախուզություններն արդեն վաղուց հատուկ ծառայությունների մեծաթիվ սպաներ ունեն դիվանագիտական քողի ներքո՝ իրենց օտարերկրյա դեսպանություններում ու հյուպատոսություններում։ Վաշինգտոն, Լոս Անջելես, Բրյուսել, Փարիզ, Մոսկվա, Թբիլիսի. այսպիսին է թուրքական և ադրբեջանական հատուկ ծառայությունների ակտիվության օջախների բնավ ոչ ամբողջական ցանկը։ Վարչապետի վերոնշյալ հայտարարությունից հետո այդ ուժերը կբազմապատկեն ակտիվությունը հայ համայնքների ուղղությամբ։ Այդ հայտարարության առնչությամբ ես միայն մեկ հարց ունեմ. դա հանցավոր դիլետանտություն է, թե՞ չար դիտավորություն։ Ցանկացած պատասխանի դեպքում վարչապետի այդ հայտարարությունը հարված է արտասահմանի հայերին և հայկական երկու պետությունների շահերին։

-Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը վերջերս պատմեց արտաքին հետախուզությունը որպես առանձին կառույց զատելու հեռանկարի մասին։ Ի՞նչ կասեք այս առնչությամբ։

-Կասեմ, որ հարցը դրվել է դեռևս 90-ական թվականներին, 1996-ին եղել է նախագահի հրամանը արտաքին հետախուզությունը որպես առանձին կառույց տարանջատելու մասին, սակայն այդ հրամանն այդպես էլ չի իրականացվել գործնականում։ Կասեմ նաև, որ այն ամենը, ինչ վերաբերում է հատուկ ծառայությունների աշխատանքին, ամենից քիչ կարիք ունի հրապարակման. այստեղ պետք է ավելի շատ գործել և հնարավորինս քիչ խոսել։ Եթե իշխանությունն իսկապես ձգտեր կատարելագործել հետախուզության ինստիտուտը, այլ ոչ թե զբաղվեր պոպուլիզմով, ապա դա կենթադրեր այդ կառույցի ֆինանսավորման համար ծախսերի էական ավելացում և այլ քայլեր, որոնք ես չեմ տեսնում։ Եթե այդ ուղղությամբ ինչ-որ բան արվեր, ապա ես այդ մասին կիմանայի։ Առհասարակ այն ամենի մասին, ինչը վերաբերում է հատուկ ծառայություններին, չեն աղաղակում։ Իսկ վարչապետը պետք է խորհրդակցեր պրոֆեսիոնալների հետ՝ մինչ այդօրինակ հայտարարություններ անելն ու մեր սփյուռքին հարվածի տակ դնելը։

Տվյալ համատեքստում տեղին եմ համարում հիշեցնել Փաշինյանի այն վերամբարձ հայտարարությունները, թե համաշխարհային վերլուծաբանական կենտրոններից ոչ մեկը չէր կանխատեսել Հայաստանում անցած տարի տեղի ունեցած իրադարձությունները։ Երբ XXI դարում որևէ երկրում երկու շաբաթվա ընթացքում տեղի է ունենում իշխանափոխություն՝ առանց նախանշանների առկայության, և այդ իշխանափոխությունը չեն կանխատեսում համաշխարհային վերլուծաբանական կառույցները, ապա պրոֆեսիոնալների լեզվով դա կարող է նշանակել միայն մեկ բան. խոսքը փայլուն կերպով նախապատրաստած հատուկ գործողության մասին է։ Այնպես որ պարծենալու բան այստեղ առանձնապես չկա։ Հատկապես ժողովրդավարության զարգացման համար փողեր բաժանող օտարերկրյա հայտնի հիմնադրամի երևանյան մասնաճյուղի ղեկավարի հայտարարությունից հետո՝ Նիկոլի հեղափոխությանը աջակցելու և օժանդակելու մասին։ Ցանկացած այլ երկրում նման հայտարարությունը կգնահատեին որպես միջամտություն պետության ներքին գործերին։

Տանկերը նրան չեն ենթարկվի

-Ներքաղաքական գործընթացները թեթևակի արգելակված են, իշխանության անձեռնհասության և կաթվածահարության վերաբերյալ բոլոր ախտորոշումներն արդեն հնչեցված են։ Ի՞նչ է լինելու հետո։

-Առայժմ չկա կազմակերպված ընդդիմություն և քաղաքական այլընտրանք, բայց ես հավատում եմ և վստահ եմ, որ տեսանելի հեռանկարում այդպիսի այլընտրանք ի հայտ կգա։

-Ո՞վ կարող է հավակնել նման այլընտրանքի դերին։

-Գլխավորը, որ հասարակությունն արդեն այն չէ, ինչպիսին էր մեկ տարի առաջ, նա փոխվում է օրեցօր՝ հույզերից անցնելով գիտակցված գնահատականների, բայց նախկին իշխանության հանդեպ ատելությունը դեռ զգացնել է տալիս իրեն։ Անուններ չեմ նշի, բայց խոսելով այլընտրանքի մասին՝ նկատի ունեմ լուրջ քաղաքական գործիչների, որոնք մասշտաբային մտածողություն ունեն և գիտակցում են Հայաստանի և Արցախի ճակատագրի համար ողջ պատասխանատվությունը, մինչդեռ ներկայիս իշխանությունը դրսևորում է ներքին և արտաքին մարտահրավերներին անհամարժեք պահվածք։ Անկախության տարիների ընթացքում մենք անցել ենք բազմաթիվ փորձությունների միջով, և այս իրավիճակից էլ կոփված դուրս կգանք. գլխավորը՝ անել դա առանց առանձնակի ցնցումների և նվազագույն կորուստներով։

-«Կոնսենսուս մինուս մեկը» իրատեսակա՞ն սցենար է։

-Իհարկե, ներքաղաքական իրավիճակը շարժվում է այդ ուղղությամբ, կարելի է նույնիսկ կանխագուշակել, որ «մեկի» դերում կլինի ոչ թե քաղաքական ուժ, այլ կոնկրետ անձ։

-Չնայած նոր կուսակցությունների և առաջնորդների ի հայտ գալուն, քաղաքական դաշտում բոլոր սքողված գործընթացները հասունացման որոշակի փուլում սկսում են ձգտել դեպի երկու բևեռներ. ՀՀԿ և երկրորդ նախագահ։ Տպավորություն է ստեղծվում, որ բոլոր թելերն արդյունքում ձգվում են նրանց կողմը, այլ բևեռներ չկան. ձեզ այդպես չի՞ թվում։

-Կրկնեմ, տեսանելի հեռանկարում ի հայտ կգա այլընտրանքային ուժ, իսկ ձեր հիշատակած բևեռներն ունեն կազմակերպչական և քաղաքական մեծ ռեսուրսներ։

-Ունի՞ արդյոք այդ այլընտրանքը անուն, ազգանուն, կուսակցական ծրագիր և այլ ատրիբուտներ, ի վերջո՝ վարո՞ւմ է միջկուսակցական խորհրդակցություններ. ոչ մեկի համար գաղտնիք չէ, լավ հայտնի է, թե ով, ում հետ և որտեղ է բանակցում։ Թե՞ խուսափում եք անուններ նշել այն պատճառով, որ դրանց մասնակիցները կարող են դառնալ քաղաքական բռնաճնշումների զոհեր։

-Իրավապահ մարմինները պատժիչ կառույցի վերածելու Փաշինյանի փորձը ձախողվեց, մեր աչքի առաջ ձախողվեց նաև սեփական կերպարի շուրջ անձի պաշտամունքի մթնոլորտ ստեղծելու փորձը։ Այդ առիթով ես ասել եմ, որ երևույթը չառաջացավ այն պատճառով, որ պաշտամունք կար, իսկ անձը այդպես էլ չհայտնվեց։ Փոխարենը ակներև է կլինիկան։ Դատեք ինքներդ. Փաշինյանը տառապում է սևեռուն գաղափարով. կալանքի տակ պահել Ռոբերտ Քոչարյանին։ Հանուն այդ գաղափարի նա փլուզում է պետական կառույցները. ի՞նչ է դա, եթե ոչ կլինիկա։ Իսկ ինչ վերաբերում է այլընտրանքին, ապա իմ բանաձևը հետևյալն է. բոլոր նրանք, ովքեր չեն սատարում Նիկոլին, իմ դաշնակիցներն են։ Նիկոլն իր շուրջը մշտապես ստեղծում է անկայունության օջախներ, ընդ որում նոր օջախները ծածկում են հներին, և այդպես անվերջ։

-Բայց չէ՞ որ ինչ-որ ժամանակ պերմանենտ և համատարած անկայունության օջախները կմիաձուլվեն մեկի… Եվ ի՞նչ է անելու Նիկոլը, երբ զանգվածները հեղեղեն փողոցները՝ իր հրաժարականի պահանջով. ճզմելու է մարդկանց տանկերո՞վ։

-Տանկերը նրան չեն ենթարկվի։ Այն արշավը, որ նա ծավալեց ընդդեմ բանակի, գեներալական կազմի և Արցախի, ոչ ոք չի մոռացել…

-Հետևաբար, երբ ժողովուրդը դուրս գա փողոց, ապա իշխանության հարցը լուծվա՞ծ կլինի։

-Ասեմ ևս մեկ անգամ. չափազանց կարևոր է, որ ստեղծված իրավիճակից երկիրը դուրս գա նվազագույն կորուստներով և առանց առանձնակի ցնցումների։

-Ո՞վ կապահովի նման ելքը։

-Քաղաքական այլընտրանքը։

-Հավաքական ո՞ւժը, առանձին մարդի՞կ։

-Ե՛վ մեկը, և՛ մյուսը։ Սրանից ավելին չեմ ասի…

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • КАЗНОКРАДЫ В ЗАКОНЕ
      2019-12-09 14:48
      743

      Все началось с елки 9 декабря 2018 г. состоялись досрочные парламентские выборы, исход которых был предрешен заранее. Они ратифицировали (узаконили) факт антиконституционного захвата власти командой Никола Пашиняна. Случайные люди с больших и малых улиц, оказавшиеся на высоких постах, поняли, что теперь им можно все, и запустили руки в казну государства.

    • ГЛАВНОЕ ТРЕБОВАНИЕ ЗАКОНА "О ПРОКУРАТУРЕ" УЖЕ НЕ ДЕЙСТВУЕТ?
      2019-12-09 12:20
      568

      Как уже сообщалось в предыдущих публикациях, 18 сентября Кассационный суд удовлетворил жалобу бывшего заместителя генпрокурора Гагика Джангиряна, отменив вынесенный ему 10 лет назад обвинительный приговор. После реабилитации Джангирян решил пойти дальше и опротестовал указ президента Роберта Кочаряна от 23 февраля 2008 г. об освобождении его от должности заместителя генпрокурора. Другим указом президента Джангирян был лишен звания госсоветника юстиции I степени.

    • ПАРЛАМЕНТ НЕ ОТРАЖАЕТ ИНТЕРЕСЫ ВСЕХ СЛОЕВ ОБЩЕСТВА
      2019-12-09 11:12
      586

      "Старый" парламент "новой Армении" Любой начинающий юрист подтвердит, что та филькина грамота, которую парламентское большинство направило в Конституционный суд, чтобы обосновать отставку его председателя Грайра Товмасяна, может служить основанием для дисквалификации парламента как профессиональной инстанции. Об этом документе мы своих читателей информировали во всех потешных деталях, а посему повторяться не будем. Скажем только, что парламент до сих пор так и не сумел обосновать, в чем конкретно заключается проявление кризиса в КС?

    • НЕ СООТВЕТСТВУЕТ ТРЕБОВАНИЯМ ПАРЛАМЕНТСКОЙ РЕСПУБЛИКИ!
      2019-12-07 10:00
      1468

      Кто форсировал сроки Никол Пашинян назначил дату  внеочередных парламентских выборов, нарушив устные  договоренности с парламентскими силами. Договоренности состояли в том, что выборы пройдут на основе нового избирательного законодательства и в условиях действия нового закона о партиях.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԸ ԱՐՑԱԽՈՒՄ ՊԵՏՔ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԼԻՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՄԲ, ՈՉ ԹԵ ՀԱԿԱՌԱԿԸ
      2019-12-11 12:46
      49

      Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը «Հրապարակ» օրաթերթին -Մարտի 1-ի գործի քննությունն ու դատավարությունն այլևս դուրս է եկել իրավական սահմաններից, անգամ՝ մեր երկրի սահմաններից, հարցը հասել է Սահմանադրականդատարան, Վենետիկ ու ՄԻԵԴ։ Ըստ Ձեզ ի՞նչ շարունակություն կարող է ունենալ այս գործը։ Ինչ սցենար եք կանխատեսում։

    • ԻՆՉԻ՞Ց Է ՎԱԽԵՆՈՒՄ «ԴՈՒԽՈՎ» ՍՈՒՊԵՐՆԱԽԱՐԱՐԸ
      2019-12-07 07:35
      631

      Ա.Հարությունյանը բողոքող ուսանողների դեմ ուղարկեց հատուկ նշանակության ջոկատայիններին Դեկտեմբերի 3-ը դարձավ սուպերնախարար Արայիկ Հարությունյանի խայտառակության օր։ Եվ նույնիսկ վարչապետի ուղիղ եթերները հեռավոր գյուղում ասֆալտապատ ճանապարհի հանձնման մասին՝ որպես պատանի Սամվելին տված խոստման կատարում, չշեղեցին հասարակայնության ուշադրությունը բողոքող երիտասասարդության ծանուցած հանդիպումից նախարարի հետ, ինչը կլիներ կառուցողական երկխոսության գրավական։

    • ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՒՆ
      2019-12-07 07:30
      298

      Կարապետյանը ստորագրեց ոչ միանգամից Մեկ շաբաթ առաջ երրորդ նախագահ և ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը ծանուցում ստացավ այն մասին, որ առնչվում է ինչ-որ քրեական գործի։ Դեկտեմբերի 4-ին նա հարցաքննության ենթարկվեց Հատուկ քննչական ծառայությունում, հարցաքննությունից հետո տեղի ունեցավ առերեսում, որն ավարտվեց 16։10-ին։ Երկու րոպե անց, այսինքն 16։12-ին երրորդ նախագահին ներկայացվեցին մեղադրանքներ, նրանից ստորագրություն վերցվեց չբացակայելու մասին։

    • ԱՄՆ-ՈՒՄ ԱՐԴԵՆ ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ «ՃԵՂՔՄԱՆԸ»
      2019-12-06 07:01
      323

      Թրեյսին՝ գործընկերների որոնումներում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հանդիպումը երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ լրջորեն մտահոգեց վարչապետի զինակիցներին։