Պաշտոնյա․ «Ոսկեհատ» գինու փառատոնը Հայաստանի ներուժը ցուցադրելու լավ հնարավորություն կդառնա
Աշտարակում «Ոսկեհատ» գինու փառատոնը Հայաստանի ներուժը ցուցադրելու լավ հնարավորություն կդառնա: Սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Տուրիզմի պետական կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ սա կդառնա Հայաստանում արդեն երրորդ խոշոր գինու փառատոնը՝ Արենիում փառատոնի եւ Երեւանում «Գինու օրվա» հետ: «Այսպիսի փառատոների կազմակերպումը լիովին տեղավորվում է գաստրոնոմիական տուրիզմի զարգացման ծրագրի մեջ, որն այցելուներին հնարավորություն է տալիս բացահայտել այս կամ այն մարզի խոհարարական առանձնահատկությունները»,- նշեց նա:
Հայաստանի Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը հավելեց, որ փառատոնը բաց երկնքի տակ կհավաքի գինու սիրահարներին եւ գինեգործներին: «Փառատոնի նպատակն է գինեգործության մշակույթի տարածումը, ինչպես նաեւ Արագածոտնի մարզում գինու տուրիզմի զարգացումը: «Ոսկեհատ» փառատոնը լավ հնարավորություն է մեզ եւ ամբողջ աշխարհին հիշեցնելու գինեգործության զարգացման մեջ հայերի դերի մասին»,- ասաց Մուրադյանը:
Նա հավաստիացրեց, որ միջոցառումը կուղեկցվի ընդարձակ մշակութային ծրագրով, նախատեսվում է կազմակերպել վարպետաց դասեր, անցկացնել տնային գինեգործների պարգեւատրման արարողություն: «Կկազմակերպվի Երեւանում Հանրապետության հրապարակից Աշտարակ եւ հետադարձ ուղղությամբ անվճար փոխադրում»,- հայտնեց Զարուհի Մուրադյանը՝ հույս հայտնելով, որ փառատոնը կանցկացվի նաեւ հետագայում:
Նշենք, որ սեպտեմբերի 7-ին 17:00-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարության, ՄԱԿ Զարգացման ծրագրի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID), Սմիթսոնի ինստիտուտի, «Իմ Հայաստան» ծրագրի եւ Հայաստանի Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի աջակցությամբ Աշտարակում առաջին անգամ տեղի կունենա «Ոսկեհատ» գինու փառատոնը, տեղեկացնում է NEWS.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2020-12-07 20:17
Նոյեմբերի 12-22-ին Հոլիվուդում անցկացված 23-րդ «Արփա» կինոփառատոնի ողջ հասույթը կուղղվի Արցախի օգնությանը, «Գոլոս Արմենիի» թերթին տրված հարցազրույցում հայտարարեց կինոփառատոնի տնօրեն Մարալ Կազազյանը։
-
2019-08-15 15:41
Աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է STARMUS փառատոնի կազմակերպիչների և խորհրդի անդամների հետ։
-
2019-05-02 16:08
Մայիսի 3-ին և 4-ին կսահմանափակվի մայրաքաղաքի Սարյան և Մոսկովյան փողոցի երթևեկությունը։