Դավիթ Պիպոյան․ Սննդամթերքի անվտանգության հետ կապված իրավիճակը շարունակում է վատանալ
Իրավիճակը սննդամթերքի անվտանգության հետ կապված ոչ միայն չի լավանում, այլև շարունակում է վատանալ։ Այս մասին սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Գիտությունների ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդային շղթաների ռիսկերի գնահատման դեպարտամենտի ղեկավար Դավիթ Պիպոյանը։
Նրա խոսքով՝ երկրում մեծ ուշադրություն է դարձվում սննդամթերքների ռիսկերի գնահատմանը, որոնք արտահանվում են, և շատ քիչ ուշադրություն է դարձվում այն մթերքներին, որոնք նախատեսված են ներքին սպառման համար։ «Այս մասին է վկայում և այն, թե ինչպես է ֆինանսավորվում այս կամ այն ուղղության մոնիթորինգը։ Օրինակ, ձկնաբուծությունը և մեղվաբուծությունն ավելի շատ են ֆինանսավորվում, քան այն արտադրանքի մոնիթորինգը, որն ավելի պահանջված է երկրում։ Ինչ վերաբերում է ձկան արտահանման խնդրին, ապա այն հիմնականում կապված է արգելված միջոցների օգտագործման հետ, ինչը հանգեցնում է նրան, որ այդ մթերքի վրա արգելք է դրվում»,- նշել է նա։
Պիպոյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է մտցնել սննդամթերքի ռիսկերի համակարգային գնահատում, այլապես Գյումրիում զանգվածային թունավորման դեպքը կարող է վերջինը չլինել։ «Անհրաժեշտ է մտցնել քրեական պատասխանատվություն մարդկանց թունավորման համար, ինչպես դա արվում է ամբողջ աշխարհում, այլ ոչ թե պարզապես տուգանքներ գրել»,- նկատել է փորձագետը։
Նա նաև հայտարարել է, որ քանի դեռ որոշումներն ընդունվելու են այս կամ այն անձանց նախասիրությունների հիման վրա, այլ ոչ թե համակարգային, գիտականորեն հիմնավորված մակարդակում, իրավիճակը չի փոխվի։ «Օրինակ, անհասկանալի է, թե ինչու է այդքան մոլի հակածխախոտային քաղաքականություն վարվում, իսկ համակարգային աշխատանք սննդամթերքի ռիսկերի գնահատում մտցնելու հարցում չի կատարվում։ Այս տարի գրանցվել են թունավորման բազմաթիվ դեպքեր, այն դեպքում, երբ ծխելու ռիսկերը կառավարելի են, և մարդը կարող է պարզապես չծխել այնտեղ, որտեղ դա չի կարելի։ Դա վկայում է այն մասին, որ ով ավելի լավ է կառավարությունում լոբբինգ իրականացնում, նրան էլ հաջողվում է առաջ տանել իր բարեփոխումները»,- նշել է մասնագետը՝ ավելացնելով, որ եթե մենք ասում ենք, որ հարկավոր է հետևել արտահանվող մթերքի որակին, քանի որ դա անդրադառնում է երկրի ամբողջ էկոնոմիկայի իմիջի վրա, ապա սննդամթերքի անվտանգությունը կարևոր է տուրիզմի զարգացման տեսակետից։
Նրա գնահատմամբ՝ համակարգային աշխատանքի բացակայությունը նպաստում է փողոցային առևտրի բարգավաճմանը, քանի որ եթե խանութներն ու հանրային սննդի կետերը չեն կարողանում որակի երաշխիքներ տալ, ուրեմն մարդիկ, բնականաբար, կնախընտրեն ձեռք բերել այն, ինչն ավելի մատչելի է։ «Իշխանությունները պետք է մտցնեն սննդամթերքների անվտանգության վերահսկողության սկզբունքներ, որպեսզի բաշխվեն լիազորությունները պետական մարմինների միջև։ Դա կնվազեցնի նաև կոռուպցիոն ռիսկերը»,- ընդգծել է Դավիթ Պիպոյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին Հայաստանի ԱԻՆ-ը տեղեկություն էր ստացել, որ Գյումրիի «Դվին» հանդիսությունների սրահում վատացել է այցելուների ինքնազգացողությունը։ 47 քաղաքացի թունավորման ախտանիշներով հասցվել է հիվանդանոցներ, տեղեկացնում է NEWS.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-23 06:11
Азербайджанский дипломат задержан у торгового центра в районе Сарыйер в Стамбуле. Об этом сообщают турецкие СМИ.
-
2024-11-23 06:08
Премьер-министр Армении Никол Пашинян в интервью ОТА заявил, что собирается назначить замгенпрокурора Артура Погосяна на пост главы Следственного комитета.
-
2024-11-23 06:04
В этом году по всему миру был убит 281 сотрудник гуманитарных организаций, что делает 2024 год самым смертоносным годом для гуманитариев, заявили в руководстве ООН, сообщает AFP.
-
2024-11-23 06:01
Президент России Владимир Путин объявил о начале серийного производства новейшей ракетной системы "Орешник".
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-01-15 21:54
Սոցիալական ցանցերի ադրբեջանական հատվածը լի է հայ երեխաներին սպանելու, խոշտանգելու, արյունը խմելու և այլ դաժան վերաբերմունքի արժանացնելու կոչերով, ասվում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարության մեջ, հաղորդում Է Sputnik Արմենիան: Իր ֆեյսբուքյան էջում նա հրապարակել է ադրբեջանցիների գրառումների լուսապատճենները։ Վերջիններս գրում են, թե պետք է սպանել հայ երեխաներին, խմել նրանց արյունը, խոշտանգել և այլն։ Ընդ որում տարածվում են հայ երեխաների լուսանկարներ, որոնց տակ ադրբեջանցիները հարցում են անցկացնում. կսպանեի՞ք նրանց։ Այս բոլոր փաստերը արտացոլված են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որը ներառում է այլատյացության և հայատյացության դրսևորումներն Ադրբեջանում՝ Արցախում պատերազմի ժամանակ։
-
2019-07-13 07:30
Ունենալով բարձր մակարդակի գիտական կենտրոն, Հայաստանը չի օգտագործում դրա հնարավորությունները ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնին կից գործող Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնը այսօր միակ կառույցն է Հայաստանում, որը կարող է միանգամայն հավաստի և գիտական հիմքի վրա գնահատել արտահանվող և երկրի բնակչության կողմից օգտագործվող սննդային արտադրանքը։
-
2019-05-16 12:23
Ռուսական կողմն օրեր առաջ հայտարարեց՝ Հայաստանից երկու ընկերությունների կողմից ներկրված ձկներում մկնդեղի ավելցուկ կա։ Թե ինչ է արվել ձկան այդ խմբաքանակի հետ ռուսական կողմը չի տեղեկացրել։
-
2019-04-16 11:53
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հրդեհից տուժած Աստվածամոր տաճարը վերականգնվելու է: