ՆՐԱՆՔ ԴԵՌ ԾԱՐԱՎԻ ԵՆ ԱՐՅԱՆ, ԻՍԿ ՄԵԶ ՈՒՐԱԽԱՑՆՈՒՄ Է ՖԱԼՍՏԱ՞ՐՏԸ
Սոցիալական ցանցերի ադրբեջանական հատվածը լի է հայ երեխաներին սպանելու, խոշտանգելու, արյունը խմելու և այլ դաժան վերաբերմունքի արժանացնելու կոչերով, ասվում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարության մեջ, հաղորդում Է Sputnik Արմենիան:
Իր ֆեյսբուքյան էջում նա հրապարակել է ադրբեջանցիների գրառումների լուսապատճենները։ Վերջիններս գրում են, թե պետք է սպանել հայ երեխաներին, խմել նրանց արյունը, խոշտանգել և այլն։
Ընդ որում տարածվում են հայ երեխաների լուսանկարներ, որոնց տակ ադրբեջանցիները հարցում են անցկացնում. կսպանեի՞ք նրանց։ Այս բոլոր փաստերը արտացոլված են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որը ներառում է այլատյացության և հայատյացության դրսևորումներն Ադրբեջանում՝ Արցախում պատերազմի ժամանակ։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. օմբուդսմենի զեկույցը, իհարկե, ճիշտ է։ Օրինակները, որ ներկայացնում է Մարդու իրավունքների հայ պաշտպանը, իհարկե, զազրելի են։ Ի դեպ, այստեղ նշենք, որ միակ ինստիտուտը, որն այսօր աշխատում է Հայաստանում և աշխատում է արդյունավետ, հենց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն է։ Սակայն տվյալ դեպքում առանձնակի ուշադրություն է գրավում մեկ այլ հանգամանք. նույն այդ այլատյացությունն ու հայատյացությունը, որոնց մասին խոսում է Թաթոյանը, այլ՝ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական գործընթացների համատեքստում։ Նկատենք. հիշատակված երևույթները պատերազմից հետո էլ ոչ մի տեղ չեն անհետացել, հետպատերազմյան հայատյացության աստիճանը ոչնչով չի զիջում թե՛ նախապատերազմյան և թե՛ պատերազմի շրջանում տիրող իրավիճակին, ինչն ունի ահռելի քանակությամբ փաստացի ապացույցներ։ «Հայ երեխաներին սպանելու, նրանց արյունը խմելու» կոչերը հնչում են այսօր, և որևէ հիմք չկա ենթադրելու, թե վաղը նման կոչեր այլևս չեն լինի։
Ահա ուրեմն, ադրբեջանցիների կողմից հայերի հանդեպ ատելության ու գազանաբարո դաժանության այս խորապատկերին՝ հունվարի 11-ին ծնվեց մի փաստաթուղթ, որն, ըստ էության, պաշտոնապես մեկնարկ է տալիս հայ-ադրբեջանական հաղորդակցական-տնտեսական համագործակցությանը ամենամոտ ապագայում: Պարզ է, որ դա «ֆալստարտ» է։ Պարզ է նույնիսկ այն մոլի «նիկոլապաշտներին», որոնք, ինչպեսև իրենց կուռքը, վերջին համատեղ հայտարարության մեջ ինչ-որ դրական բան են գտել հայկական կողմի համար։ Իբր, փոխարենը՝ հաղորդակցության ապաշրջափակումը մեզ հնարավորություն կտա տրանսպորտային կապեր հաստատել Ռուսաստանի և Իրանի հետ։
Առհասարակ «ապաշրջափակում» արտահայտությունն այս համատեքստում օգտագործելն ուղղակի անհեթեթ է, եթե հիշատակումներ չկան Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման պաշտոնական վերացման մասին։ Չէ՞ որ Ալիևը հայտարարում է, թե ղարաբաղյան հարցը լուծված է, գումարած ՝ ամբողջությամբ Ադրբեջանին են հանձնվել այն տարածքները, որոնք, ըստ ադրբեջանա-թուրքական վարկածի, «օկուպացված» էին Հայաստանի կողմից։ Ըստ էության, վերացվեց Երևանի դեմ Անկարայի ագրեսիայի ակտի հիմքում ընկած շարժառիթների ամբողջ համալիրը՝ 30 տարվա տրանսպորտային շրջափակման տեսքով։ Այլ կերպ ասած՝ բացարձակապես անհասկանալի է, թե ինչու է ներկայումս, երբ «վեճի» առարկան Բաքվի և Անկարայի տեսանկյունից սպառված է, Թուրքիան շարունակում Հայաստանի շրջափակումը։ Վարչապետի աթոռը զբաղեցնող անձնավորությունը պարզապես պարտավոր էր դնել այս հարցը նրանց առջև, ում հետ համատեղ հայտարարություն է ստորագրել։ Բայց... Կարելի է կռահել, թե ինչու հայկական կողմը չարեց դա։ Թուրք-ադրբեջանական տանդեմն ակնհայտորեն զիջումների նոր խմբաքանակ է սպասում պաշտոնական Երևանից և, ամենայն հավանականությամբ, Անկարան ակնկալում է Հայաստանի կապիտուլյացիա մեկ այլ՝ Ցեղասպանության ճանաչման հարցում։ Հավանաբար, Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակման համար տեսանելի հեռանկարում Անկարան կպահանջի միանգամայն կոնկրետ գին. Երևանի հրաժարումը Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից, համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծում և այլն:
Թեպետ, վերադառնանք այն փաստաթղթի էությանը, որն արդեն ստորագրվել է։ Օրերս հրապարակվեց քարտեզ՝ հաղորդակցության սխեմայով, որը նախատեսվում է կյանքի կոչել հիշյալ հայտարարության կետերին համապատասխան։ Այս սխեմային նայելիս՝ պետք է պարզապես անհամարժեք լինես, որպեսզի ակնկալես, թե տվյալ տրանսպորտային միջանցքը լիարժեք կաշխատի։ Ավելի ճիշտ՝ թե Հայաստանը հնարավորություն կունենա օգտվելու դրանից (միջանցքից)։ Առաջին հերթին՝ անվտանգության տեսանկյունից։
Եվ այստեղ վերադառնանք Մարդու իրավունքների պաշտպանի բարձրացրած թեմային։ Նկատեք, Երևանից մինչև ռուսական սահման տանող ճանապարհի մոտ 90 տոկոսը (ըստ վերոնշյալ սխեմայի) անցնելու է Ադրբեջանի տարածքով։ Այսինքն հայկական բեռները պետք է մի քանի օր շարունակ շարժվեն այն տարածքով, որտեղ մարդիկ պատրաստ են սպանել հայ երեխաներին, խմել նրանց արյունը և այլն: Շատ կուզենայինք, որ նշված երթուղով առաջինը երթևեկեին Հայաստանի կառավարության անդամները՝ ընտանիքներով, իրենց ղեկավարի գլխավորությամբ, և ընդհանրապես բոլոր նրանք (և նույնպես ընտանիքներով), ովքեր Փաշինյանի հետ միասին դրական բան են նկատել Մոսկվայում ստորագրված հայտարարության մեջ:
Բնականաբար, այստեղ կա նաև տնտեսական տեսանկյուն։ Նույնիսկ առանց հատուկ հաշվարկների՝ ակնհայտ է, որ կապը Հայաստանի և Ռուսաստանի միջև տվյալ, իր երկարությամբ ահռելի երթուղով, չի կարող չնչին իսկ հետաքրքրություն ներկայացնել բիզնեսի համար. դա կլինի մի քանի անգամ ավելի երկար, բազմապատիկ ավելի թանկ, շատ ավելի անհուսալի, քան հենց նույն ավտոերթուղին Վերին Լարսով։ Ըստ էության, պարզ է, որ լոգիստիկ նոր մոդելից հայկական կողմը պարզապես չի օգտվի դրա անշահավետության պատճառով։ Չենք խոսում արդեն անվտանգության խնդիրների և ընդհանրապես տվյալ երթուղու բոլոր հատվածներում դրա գործելու իրատեսականության մասին։ Կրկնեմ, դրանում համոզվելու համար բավական է պարզապես մի հայացք նետել սխեմայով քարտեզին։
Այն ամենը, ինչին առնչություն ունի Հայաստանում իշխանության ղեկին հայտնված այս թիմը, կեղծիքի մարմնավորում էր. կեղծ հեղափոխություն, տնտեսական կեղծ թռիչք, կեղծ պայքար կոռուպցիայի դեմ, կեղծ պատերազմ։ Ահավասիկ ներկայումս էլ գործ ունենք կեղծիքի հետ՝ տրանսպորտային-տնտեսական նոր հեռանկարների ֆալստարտի տեսքով։ Իրականում մենք շարունակում ենք շարժումը հակառակ ուղղությամբ, դեպի փակուղի, ճանապարհին վճարելով մեր պետական տարածքներով, ազգային շահերով ու գոնե գոյատևելու հնարավորությամբ…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-06-07 09:471006
Секретарь Совбеза Армении Армен Григорян в интервью ОТА затруднился ответить на вопрос о том, что дает Армении членство в ОДКБ, передает Новости-Армения. "Трудно будет привести какой-либо пример, начиная с 2020 года, потому что с этого времени имели место три полномасштабных нападения со стороны Азербайджана на Армению. И во время этих нападений ОДКБ не оказал Армении какой-либо помощи. Когда Армения искала и нашла альтернативу, такую как гражданская мониторинговая миссия ЕС, ОДКБ начала предлагать свою помощь. Так называемый военный союз после трех нападений на Армению предложил миссию по сбору фактов в Армении. Это несерьезно, как минимум", - сказал Григорян.
-
2023-06-05 15:291905
Армения не претендует на ведение переговоров о статусе Нагорного Карабаха, так как у нее нет мандата на это, сказал глава МИД Армении Арарат Мирзоян в ходе обсуждения выполнения бюджета за 2022 год, передает Sputnik Армения. "Да, мы не получили мандата от народа Нагорного Карабаха на ведение переговоров о его будущем. И в вопросе определения статуса мы не претендуем и не пытаемся этого делать", - сказал Мирзоян.
-
2023-06-05 10:521181
В Армении 16-летние граждане при получении паспортов отныне должны будут выплачивать пошлину в размере 1000 драмов. Соответствующее решение было принято на заседании правительства республики, передает АРКА.
-
2023-06-05 10:321942
В Анкаре на полях церемонии инаугурации президента Турции Реджепа Тайипа Эрдогана состоялась короткая беседа премьер-министр Армении Никола Пашиняна с турецким лидером, сообщают турецкие СМИ. Ранее сообщалось, что Пашинян и президент Азербайджана Ильхам Алиев провели короткую беседу «на ногах», в которой также принял участие бывший премьер-министр Турции.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-03-23 08:505555
Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին, պաշտոնական տեսանկյունից առանձնապես ոչինչ չի նշանակում։ Ընտրարշավի ժամանակացույցը կարգավորվում է ԿԸՀ որոշումներով։ Բուն ընտրությունները նշանակվում են նախագահի կողմից, խորհրդարանի լուծարումից հետո։ Իսկ խորհրդարանը լուծարվում է, եթե երկու անգամ չի կարողանում վարչապետ ընտրել, երբ պաշտոնը թափուր է։
-
2021-01-25 20:02632
Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Արցախում գերեվարված երկու լիբանանահայերի դեմ: Ինչպես հաղորդում են իրավապահ մարմիններում Trend-ի ունեցած աղբյուրները, Հակոբ Աբրահամի Թերզիյանը և Հակոբ Հաջիրյանը մեղադրվում են Ադրբեջանի Քր.օր.-ի 228.3 (նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից հրազենի և պայթուցիկ սարքերի ապօրինի կրում), 214.2.1 և 214.2.3 (նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կողմից իրականացված ահաբեկչություն), 279.2 (զինված կազմավորումների ստեղծում կրոնական թշնամանքի հողի վրա), 318.2 (Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում կազմակերպված խմբի կողմից) հոդվածներով:
-
2021-01-13 17:25944
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կգլխավորի տնտեսական կապերի և Լեռնային Ղարաբաղում ու տարածաշրջանում ենթակառուցվածքային նախագծերի զարգացման հարցերով աշխատանքային խումբը: Այդ մասին Aysor.am-ին հաղորդել է փոխվարչապետի գրասենյակը։ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ խումբը կզբաղվի Լեռնային Ղարաբաղում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով, ինչպես նաև սահմանների բացման թեմայով: Այս մասին երեկ հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքներով:
-
2021-01-09 10:31655
«ՀՀ վարչապետ Փաշինյանը բազմիցս ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նոյեմբերի 10-ի հայտարարությամբ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող միջանցքի մասին խոսք չկա: