Последние новости

Ծառուկյանը՝ Ամուլսարի հանքի շահագորման մասին

Ամուլսարի շահագործման հարցում պետք է հաշվի առնվի ժողովրդի կարծիքը, եթե կլինի ժողովրդի համաձայնությունը, կբացեն, եթե չի լինի, թող չբացեն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Ո՞նց կարելի է այնտեղ ապրող ժողովրդին հաշվի չառնել: Իշխանությունն էլ տեսնում է, որ արդեն խնդիրներ կան, քննարկում են, որ կարողանան ճիշտ որոշում կայացնել: Իշխանությունը կանգնած է լուրջ փաստի առաջ: Պետք է ժողովրդին ներկայացվի, ժողովուրդն էլ համաձայնության գա: Մեր պատգամավորները պետք է ժողովրդի կողքին լինեն նրան պաշտպանելու համար: Մնացածը պետք է ժողովրդին ներկայացվի, ժողովուրդը հասկանա՝ դա վտանգ է, թե վտանգ չի: Այտեղ իրենք ապրելու են»,-ասաց նա:

Հարցին, թե Հայաստանն ունի՞ շանս զարգանալու առանց հանքարդյունաբերույթյան, և եթե այո, ապա ինքը պատրա՞ստ է փակել իր հանքերը, Ծառուկյանը պատասխանեց. «Դուք դրանում չկասկածեք: Մենք ունենք երկու հանքարդյունաբերությունը, մեկը Արարատի ցեմենտի գործարանն է, մյուսը՝ Մղարթի ոսկու հանքն է: Եթե ժողովուրդը խնդիր բարձրացնի, դեմ լինի ու մենք ժողովրդի հետ հարցերը չկարգավորենք, ուրեմն չկասկածեք, որ չի աշխաատի: Եթե ես իմանամ, որ դա վնաս է իմ ժողովրդին, բնությանը, դա չի աշխատի:

Ասենք, Մղարթի ոսկու հանքը արդեն 7 տարի չի աշխատում, ուսումնասիրություն է կատարվում: Երկրորդ, մեզ մոտ ցիանիդ չի օգտագործվում, որը թունավոր, վտանգավոր նյութ է: Մեզ մոտ ընդամենը ջրով լվացման պրոցես է կատարվում: Բայց եթե ես իմանամ, որ դա վնաս է իմ ժողովրդին, բնությանը, չի աշխատի»:

Հարցին, թե այսինքն հանքարդյունաբերությունը վնաս չէ՞ բնակչությանը, բնությանը, Ծառուկյանն արձագանքեց, որ ողջ աշխարհում հանքարդյունաբերությունը տնտեսությունը զարգացնելու եղանակներից մեկն է, բայց ժողովուրդը դրանից պետք է օգտվի, ոչ թե տուժի:

Հարցին, թե Ամուլսարի մասով ինչ վտանգներ է տեսնում, Ծառուկյանն արձագանքեց. «Ժողովրդի բարձրացրած հարցերը պետք է լիարժեք պատասխան ունենան, ժողովուրդն էլ հանգիստ լինի: Այդ հարցերը կկարգավորվի, նոր որոշումը կկայացվի»:

Հարցին, թե եթե ժողովուրդ դեմ լինի հանքի շահագործմանը, ԲՀԿ դիրքորոշումն ինչպիսին է լինելու. «Ես ժողովրդի կողքին եմ: Այսօր այնտեղ մեր ժողովուրդն ապրում է: Եթե դա ժողովրդին վնաս չի, օգուտ է, ավելի կզարգացնի, ժողովրդի վիճակը կփոխի, ժողովուրդն էլ ամեն ինչ պատկերացնում է», տեղեկացնում է NEWS.am;

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՆԻԿՈԼԸ ՈՒԺ ԿԿԻՐԱՌԻ՞
      2019-09-17 21:45

      Հյուսիսային պողոտա, Իջևան, Ամուլսա՞ր Ամուլսարի մատույցներում տեղադրված բոլոր չորս պահակետերում փակցրած են շուրջօրյա հերթապահությունների գրաֆիկները։ Հերթապահում են ոչ միայն Ջերմուկի բնակիչները և բնապահպանները. ցուցակներում շատ են հասարակական գործիչների և քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվիստների ծանոթ ազգանունները։ Հերթապահությունը, հիշեցնեմ, ձգվում է մեկ տարուց ավելի. առավել քան մեկ տարի «Լիդիան» ընկերության աշխատակիցներին և շինարարական տեխնիկան թույլ չեն տալիս մտնել ենթադրվող հանքի տարածք, մարդիկ բազմիցս պառկել են էքսկավատորների առաջ։ Շատերը պահակետերից չեն հեռանում օրեր շարունակ։

    • Շիրակ Բունիաթյան. Ամուլսարը մեր հայրենիքն է, և վերջ
      2019-09-09 14:15

      Ամուլսարի մուտքերը կբացվի երկու դեպքում։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է բնապահպան Շիրակ Բունիաթյանը:

    • Փաշինյան. Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում չունենք
      2019-09-09 12:27

      Առնվազն այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում։ Բայց հասկանալի է նաև, որ մենք չենք կարող հաշվի չառնել մեր հանրության շրջանում առկա անհանգստությունները, ֆեյսբուքի ուղիղ եթերի քիչ առաջ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    • ՆԱԽԱԳԱՀԸ «ՈՒԺԻ ԲԵՎԵՌ» Է ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ՈՒԺԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԲԵՎԵՌՈ՞ՒՄ
      2019-09-06 16:58

      Ո՞վ բերեց արքայազն Չարլզին Ամուլսար Վերջին ժամանակներս ԶԼՄ-ները նախանձելի մշտակայությամբ տեղեկություններ են հրապարակում այն մասին, որ նախագահ Արմեն Սարգսյանը ժամանակին հանդես է եկել որպես Ամուլսարի հանքավայրի մշակում նախատեսող դարի գործարքի «կնքահայր»։