Последние новости

ՆԻԿՈԼԸ ՈՒԺ ԿԿԻՐԱՌԻ՞

Հյուսիսային պողոտա, Իջևան, Ամուլսա՞ր

Ամուլսարի մատույցներում տեղադրված բոլոր չորս պահակետերում փակցրած են շուրջօրյա հերթապահությունների գրաֆիկները։ Հերթապահում են ոչ միայն Ջերմուկի բնակիչները և բնապահպանները. ցուցակներում շատ են հասարակական գործիչների և քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվիստների ծանոթ ազգանունները։ Հերթապահությունը, հիշեցնեմ, ձգվում է մեկ տարուց ավելի. առավել քան մեկ տարի «Լիդիան» ընկերության աշխատակիցներին և շինարարական տեխնիկան թույլ չեն տալիս մտնել ենթադրվող հանքի տարածք, մարդիկ բազմիցս պառկել են էքսկավատորների առաջ։ Շատերը պահակետերից չեն հեռանում օրեր շարունակ։

Շաբաթ օրը Երևանում տեղի ունեցան բողոքի զանգվածային ակցիաներ ընդդեմ հանքավայրի շահագործման, Ջերմուկից մայրաքաղաք հասավ ավտոմեքենաների շարասյունը։ Ջերմուկի բնակիչները, բնապահպանները և մայրաքաղաքի բազմաթիվ բնակիչներ մասնակցեցին բողոքի ցույցին Ամուլսարը հանքի վերածելու դեմ և որպես համերաշխության նշան նրանց հետ, ովքեր հսկում են հանքավայրի մատույցները։ Մոտ օրերս ավարտվում է վերջնագրի ժամկետը. Ջերմուկի բնակիչները նախազգուշացրել են իշխանությանը, այսինքն Նիկոլին, որ հանքավայրի շահագործման վերաբերյալ վերջնական որոշում ընդունվելու դեպքում քաղաքում կսկսվեն քաղաքացիական անհնազանդության ակցիաներ, կհայտարարվեն գործադուլներ,կդադարեցվեն կոմունալ վճարումները և դպրոցական պարապմունքները։

Հենց որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հույս հայտնեց, թե «իրավիճակը չի հասնի այն կետին, որ ոստիկանությունը ստիպված լինի միջամտություն ցուցաբերել», հասարակության մեջ նորից սկսեցին խոսել այն մասին, որ վարչապետն անպայման կդիմի ուժի կիրառման։ Իշխանափոխությունից հետո ոստիկանությունը երկու անգամ ուժ է կիրառել. առաջին անգամ հուլիսի 10-ին Հյուսիսային պողոտայում, երբ երկրորդ նախագահին սատարող ցույցի մասնակիցները ԵՄ Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին գոռում էին այն մասին, որ Հայաստանում բռնատիրություն է, իսկ վարչապետը զբաղված է Ռոբերտ Քոչարյանի հետ քաղաքական հաշիվներ մաքրելով։ Ակցիայի մասնակիցներին ցրեցին «մորեգույն բերետները», ծեծկռտուք առաջացավ, ցուցարարների նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառեցին, մի քանի մարդ բերման ենթարկվեց ոստիկանություն։

Երկրորդ անգամ ուժի կիրառում տեղի ունեցավ Իջևանում. ոստիկանները գիշերով ներխուժեցին ապօրինի ծառահատման մեջ կասկածվողների տներ, մարդկանց ներքնաշորերով խցկեցին ավտոբուսները և տարան։ Իսկ կասկածվողների կանայք առավոտյան հեռուստախցիկների առջև պատմեցին ՆԳԺԿ-ի ոգով գիշերային գործողության մանրամասները և ցույց տվեցին երեխաներին, որոնք ողջ գիշեր լաց էին եղել, իսկ հաջորդ օրն էլ դեռ կակազում էին վախից։ Հյուսիսային պողոտայում ցուցարարներին ցրելը և հաշվեհարդարն Իջևանում դեռ չեն ջնջվել հիշողությունից, սակայն քաղաքագետները համակարծիք են, որ Փաշինյանը երրորդ անգամ էլ կգնա ուժի կիրառման ճանապարհով։

Մարդիկ, որոնք արդեն երկար ժամանակ գիշերում են սարերում, արգելափակելով Ամուլսարի հանքավայրի մատույցները, վճռականորեն են տրամադրված և մտադիր չեն զիջել դիրքերը։ Նրանք ոչ մի կերպ չարձագանքեցին վարչապետի այն խոսքերին, թե հանքավայրի մշակումը սկսվելու է միայն եկող տարվա գարնանը, իսկ մինչ այդ ենթադրվող հանքի տարածքում ընթանալու են շինարարական աշխատանքներ։ Հանքավայրի շահագործումը Ջերմուկի բնակիչներին կզրկի գոյության միջոցներից. չէ՞ որ առաողջարանային քաղաքն ապրում է հյուրանոցային համալիրների, առողջարանների և հանքային ջրի վաճառքի հաշվին։

Ջուրը ոսկուց թա՛նկ է

Ջերմուկը Հայաստանի ամենաբարեկեցիկ քաղաքներից մեկն է, այստեղ ցածր է գործազրկությունը, ինչպեսև աղքատության մակարդակը։Մարդիկ հասկանում են, որ հանկարծակի կարող են զրկվել ամեն ինչից։ Հանքավայրի մշակման սկիզբն արդեն կործանել է կաթի արտադրությունը ենթադրվող հանքի գոտում, որտեղ կովերն ուտում են ցիանիդով թունավորված խոտ, այդ իսկ պատճառով նրանց կաթը պիտանի չէ սննդի մեջ օգտագործման։ Այժմ փակվելու սպառնալիքի տակ են ոչ միայն կաթի արտադրության օբյեկտները, այլև հյուրանոցները, առողջարանները։ Ոչ ոք չի գա բուժվելու մի ջրով, որը թունավորված է ծանր մետաղներով և պարունակում է ուրանի խառնուրդներ, որոնք առկա են բոլոր ոսկեբեր հանքերում։

Բիզնեսի վերացումից հետո առողջարանային քաղաքը ռեկորդային ժամկետներում կամայանա, մարդիկ կլքեն նախկին խորհրդային բուժավայրը։ Բնապահպանները չեն կարողանում իրենց ձայնը հասցնել վարչապետին, որը չի հասկանում, կամ էլ չի ցանկանում հասկանալ, որ բուժիչ հանքային ջուրը, որի դեֆիցիտը կանխատեսվում է համամոլորակային մասշտաբով, կկերակրի Հայաստանը դարերով, իսկ «Լիդիանի» արդյունահանած ոսկին՝ ընդամենը մի քանի տարով։ XXI դարում ջուրը ոսկուց թանկ է արժենալու, բայց հանքավայրի մշակումը, մասնագետ հիդրոերկրաբանների կարծիքով, կկործանի բուժիչ աղբյուրներն առհավետ…

Ավաղ, տպավորություն է ստեղծվում, թե Փաշինյանն ամեն ինչի պատրաստ է, միայն թե ՀՆԱ-ի աճ ապահովի առողջարանային գոտին թունավորման գոտու վերածելու հաշվին։ Տնտեսական աճի հասնելու այլ միջոցներն անմատչելի են վարչապետին։ Բնապահպաններն արդեն հայտարարել են, որ հանքավայրի շահագործումը վերջնականապես կաղտոտի Արփա և Եղեգիս գետերը։ Դեռևս 2013 թվականին Սևանա լճի պահպանման գծով հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց հանքավայրի շահագործման կապակցությամբ։

«Վարչապետը կգնա ուժի կիրառման ճանապարհով՝ այն պարզ պատճառով, որ կտրված է իրականությունից, այդ իսկ պատճառով էլ հուսով է, թե ամեն ինչից հեշտ կպրծնի»,- հայտարարեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։ Նրա խոսքերով, Փաշինյանն ու իր թիմը խաղում են ժամանակի վրա, հուսալով, թե Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված լարվածությունը հասարակության մեջ վաղ թե ուշ կմարի, սակայն այդ հույսերին վիճակված չէ իրականանալ։ Եթե վարչապետը չնահանջի իր ծրագրից, ապա հետևանքները, ինչպես գտնում է քաղաքագետը, իրենց սպասել չեն տա։ Մարտիրոսյանը կարծիք արտահայտեց, որ այսոր Հայաստանին անհրաժեշտ է համազգային մոբիլիզացում։

Հիշեցնեմ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը արդեն պատրաստակամություն է հայտնել միանալ բնապահպաններին և տեղի բնակչությանը, որն արգելափակել է հանքավայրի մատույցները, իսկ ԲՀԿ խմբակցության պատգամավորները հայտնել են իրենց մտադրությունը՝ ճշգրիտ տեղեկություններ հայթայթելու «Լիդիանի» իրական ծախսերի մասին, որոնք, նրանց կարծիքով, բավական հեռու են հայտարարված 400 միլիոն դոլարից։ Ծառուկյանն ավելի վաղ կարծիք էր արտահայտել, որ ընկերությունը հանքի մշակման մեջ ներդրել է 20-30 միլիոնից ոչ ավելի։ Բոլոր կանխատեսումներով, Ամուլսարի շուրջ տիրող իրավիճակը ժամանակի հետ է՛լ ավելի կսրվի և դա կստիպի վարչապետին անցնել ուժի կիրառման։

Այս օրերին ԶԼՄ-ները հաճախ են մեջբերում Փաշինյանի խոսքերը, որ ասվեցին հուլիսին, «Ազատություն» TV-ին տված հարցազրույցում. «Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, նշանակում է ասում են, որ ես այսօր իրավունք ունեմ ՀՀ զինված ուժերը, տանկերը մտցնել Երևան ու ցանկացած ընդդիմադիր դրսևորում, ցանկացած շարժում տանկերի թրթուրների տակ ճզմել»։ Քաղաքագետները վիճում են՝ կանցնե՞ն արդյոք այդ տանկերը լեռնային տեղանքով դեպի հանքավայր, թե՞ իշխանությունն ըստ ավանդույթի կդիմի «մորեգույն բերետների» օգնությանը։ Ողջ Հայաստանից տաք հագուստ և ուտելիք են ուղարկում նրանց, ովքեր գիշերում են սարերում, արգելափակելով հանքավայրի մատույցները։

Այդ մարդիկ արհամարհում են Նիկոլի կոչերը՝ ազատել տարածքն ու հնարավորություն տալ սկսելու շինարարական աշխատանքները։ Նրանց մասին այսօր խոսում են որպես իրենց հողի իսկական պաշտպանների, իսկ Նիկոլի մասին արդեն սկսել են խոսել հանքավայրի մշակման մեջ անձնական շահագրգռվածության համատեքստում։ Այն մասին, որ այդ գործարքը կոռուպցիոն ենթատեքստ ունի, բաց տեքստով հայտարարում են ինչպես արտախորհրդարանական ուժերի առաջնորդները, այնպես էլ շարքային քաղաքացիները։ Ինչ-որ չափից ավելի եռանդագին է Նիկոլը պաշտպանում «Լիդիանի» շահերը։

Եվ շարքային քաղաքացիները նաև հարց են տալիս. եթե նախորդ՝ «հանցավոր քրեաօլիգարխական» ռեժիմը գնացել է այդ գործարքին, ապա ինչո՞ւ Նիկոլը չի չեղարկում այն։ Ինչո՞ւ չի հրաժարվում վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, որը ստորագրել էր երրորդ նախագահը։ Եվ վերջապես, ինչո՞ւ Նիկոլը, որն իշխանության եկավ «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» կարգախոսով, այդպես նպատակաուղղված առաջ է տանում Սերժ Սարգսյանի քաղաքականությունը։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПАШИНЯН НА НИЗКОМ СТАРТЕ И ГОТОВ НА ЛЮБЫЕ ПРЕСТУПЛЕНИЯ, ЕГО ЦЕЛЬ – ОСТАТЬСЯ У ВЛАСТИ ЛЮБОЙ ЦЕНОЙ
      2024-11-21 10:09

      19-20 ноября 2018 г. город Мартуни отмечал 190-летний юбилей. Выступая с трибуны одного из торжественных мероприятий, Пашинян заявил: "Организовавшая революцию политическая команда выполнила все обязательства перед народом. Мы говорили: выразите свою волю на улицах и площадях, и мы превратим эту волю в реальность. Мы это сделали! Сказали, что будем вести непримиримую борьбу с коррупцией, сегодня это обязательство в полной мере выполнено!"

    • ЧТО ПОДРАЗУМЕВАЕТ ПАШИНЯН ПОД "СТРАТЕГИЧЕСКОЙ СДЕЛКОЙ С АЗЕРБАЙДЖАНОМ"?
      2024-11-19 09:23

      Главный инструмент массового оболванивания – это подмена основополагающих понятий. С первого дня травли командира легендарной 5-й бригады генерала Манвела Григоряна (19 ноября исполнится 4-я годовщина его смерти) по надуманному обвинению в краже солдатского пайка "Голос" предупреждал о том, что первыми врагами Пашиняна являются генералы Победы.

    • КОНСЕНСУС НАРУШЕН: ВОСПРОИЗВОДСТВО ПАШИНЯНА У ВЛАСТИ НУЖНО ТОЛЬКО ЗАПАДУ…
      2024-11-18 09:11

      Позиция РФ на предстоящих (внеочередных или очередных) парламентских выборах в РА будет отличаться от позиции 2018 г. и 2021 г. К такому выводу военного эксперта Давида Джамаляна привело недавнее заявление Службы внешней разведки РФ, которое, по его словам, было адресовано не властям, а армянскому обществу. Заявление, напомню, содержало предупреждение о том, что США ведут армянский народ к самоубийству. Если Кремль снова пойдет по пути сохранения марионеточного режима в РА, то, по оценке эксперта, это станет наивысшим проявлением недальновидности российской политики!

    • ПРЕСТУПЛЕНИЯ БЕЗ НАКАЗАНИЯ
      2024-11-16 09:47

      Спустя считанные дни после жестокого подавления последней акции движения "Сопротивление" (3 июня 2022 г. на улице Прошяна), по личному распоряжению Пашиняна, полицейские, применившие неправомочное насилие по отношению к участникам уличных протестов, были представлены к наградам. Им вручили медали и денежные премии, а еще поощрили повышением по службе. На видеокадрах многие видели сцену удушения малиновым беретом участника акции.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ