Последние новости

Դավիթ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՎԿԱՅՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ ՏԻՐՈՂ ԽԱՌՆԱՇՓՈԹԻ ՄԱՍԻՆ

Արթուր Վանեցյանի հրաժարականը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկման արդյունքում, և այդ հանգամանքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ իշխանության ներսում տիրում է խառնաշփոթ։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ համահիմնադիր, ԱԱԾ (ԱԱՊՎ)նախկին ղեկավար, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը։

«Երեկ մենք տեսանք դրա մեկ դրսևորումը։ Իշխանության ներսում անկառավարելի վիճակ է։ Այս իշխանության հետհաշվարկի ժամացույցն արդեն միացած է, և Վանեցյանի հրաժարականը դրա հերթական ապացույցն է։ Իշխանությունը հսկայական խնդիր ունի, որը ինքն է իր համար ստեղծել թե ներքին, թե արտաքին քաղաքականությունում։ Ըստ էության երկիրը չի կառավարվում, կառավարման լրջագույն ճգնաժամ է։ Հիմա արդեն նոր խնդիրներ ավելացան։ Մինչև ԱՄՆ մեկնելը Փաշինյանը պարտավոր է ԱԱԾ նոր տնօրեն նշանակել։ Ոչ մի խելամիտ մարդ, ով չի ցանկանում կամուրջներ այրել իր ապագայի հետ, այս կառավարության հետ կաշխատի գործ չունենալ։ Ընտրությունը նրա շատ մեծ չէ, հավանաբար մի կարկառուն հեղափոխականի կնշանակի, կամ էլ համակարգի ներսում կգտնվեն նման կամիկաձեներ»,– ասաց Շահնազարյանը։

Միաժամանակ, Շահնազարանը զերծ մնաց Վանեցյանի հրաժարականի տեքստի բովանդակությանը գնահատականներ տալուց։ «Հիմա բուռն կրքեր են այդ հարցի շուրջ, ես ժամանակավորապես զերծ կմնամ գնահատականներ տալուց. մի մասը համարում է իրեն դավաճան, մի մասը՝ հերոս։ Եկեք պահի օրվա շահերից չելնենք։ Խոստանում եմ անդրադառնալ այդ թեմային, երբ կրքերը կհանդարտվեն։ Միայն մեկ բան ասեմ, Արթուր Վանեցյանն ամբողջապես կրում է այս կառավարության գործունեության համար պատարսխանատվություն անցած տարվա մայիսից 10-ից մինչև երեկվա օրը»։

Նրա կարծիքով՝ հրաժարականների գործընթացը շարունակվելու է և վարչապետը կազատվի նաև ուժային կառույցների ղեկավարներից. «Տրամաբանությունը հուշում է, որ նաև այլ ուժայիններից նա պետք է ազատվի։ Ինչու չէ Վալերի Օսիպյանից կազատվի, ով ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին, չի կարողանում պաշտպանել ոստիկանական համազգեստի արժանապատվությունը, ՀՔԾ–ի պետը ընդհանրապես թյուրիմացություն է։ Դավիթ Տոնոյանի գործունեությունից, մեղմ ասած, հրճված չեմ։ Իրեն ես համարել եմ արդյունավետ գործող փոխնախարար, բայց նախարարի աթոռում՝ նա ընկավ պոպուլիզմի գիրկը։ Մի քանի ագրեսիվ հայտարարություններ արեց Ադրբեջանի հետ կապված, դրանով մեծ վնաս հասցրեց, թե Հայաստանի իմիջին, թե բանակցային գործընթացին։ Փաշինյանը շատ փաստարկներ է տվել Ադրբեջանին, և ղարաբաղի հարցի կարգավորումն արդեն վաղուց ադրբեջանական սցենարով է գնում։ Ադրբեջանն արդեն լուրջ փաստարկներ ունի միջազգային հանրության առաջ հիմնավորելու իր հարձակվողական գործողությունները։ Տեսեք՝ ինչ է անում Փաշինյանը, երեկ անիմաստ հարձակումներ սկսեց Սերժ Սարգսյանի ընտանիքի դեմ, Միքայել Մինասյանի դեմ։ Նման անհեթեթ հայտարարություններով հանդես է գալիս, հետ պահանջներ դնում մարդկանց, ովքեր ընդհանրապես այդ համակարգում պատահական մարդիկ են, և, ցանկության դեպքում, չեն կարող իրականացնել Փաշինյանի պահանջները։ Ընդհանուր տենդենցն այն, որ իշխանության ներսում քաոսային վիճակ է, երկիրը չի կառավարվում։ Այդ, և շատ ուրիշ կադրային փոփոխությունների դեռ կսպասնեք։ և, ոչ թե առնետներն են լքում նավը, այլ առնետներին են նավից դուրս շպրտում, բայց դրանից ոչինչ չի փոխվում»։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2022-03-31 17:36

      Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

    • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
      2022-02-22 21:00

      Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։