10 տարի հիմնանորոգված Վեհարանը շատերին կզարմացնի
Շուրջ 10 տարվա հիմնանորոգման աշխատանքներից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր կվերաբացվի Վեհարանը` Ամենայն Հայոց Կաթողիկոսների նստավայրը։ Վեհարանում` արդեն իսկ վերանորոգված սրահներում այցելուները կարող են տեսնել հազվագյուտ ձեռագրեր, սրահների պատերին արված յուրահատուկ փորագրություններ, Այվազովսկու, Մինասի բացառիկ նկարները, առաստաղին արված ձեռագիր քարտեզ, կրոնական արժեքավոր ու եզակի նմուշներ։ Լրագրողների հետ զրույցում Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն նշեց, որ Էջմիածինը համայն հայության նվիրական սրբավայրն է, և դարերի ընթացքում մշտապես վերակառուցվել է։
«Շնորհիվ ազգային բարերար Սամվել Կարապետյանի, հնարավորություն ունեցանք հիմնանորոգել Վեհարանը։ Այն գրեթե մեկ դար առաջ է կառուցվել` Ալեքսանդր Մանթաշյանի նվիրատվությամբ։ Սակայն երկար ժամանակ Վեհարանը գործածվել է որպես զինվորական հոսպիտալ, և միայն 1962թ–ին Վազգեն Վեհափառի ջանքերով հնարավոր եղավ շինությունը Էջմիածնին վերադարձնել»,–ասաց նա։
Գարեգին Բ–ն հայտնեց, որ Վեհարանի դռները բաց են լինելու և յուրաքանչյուրն ազատ ելումուտ է ունենալու ինչպես այնտեղ, այնպես էլ Հայոց Հայրապետի մոտ։ Նա հույս հայտնեց, որ առաջիկայում այն եկեղեցիները, որոնք նորոգության կարիք ունեն, կվերականգնվեն ու կհիմնանորոգվեն։
Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանի խոսքով` հիմնանորոգվել ու կահավորվել են Վեհարանի բոլոր սրահները, կառուցվել է 650 և ավելի տեղ ունեցող հանդիսությունների սրահ։ Սրահում, ըստ նրա, կլինեն սիմֆոնիկ համերգներ, համաժողովներ։
«Վեհարանի գրադարանում 1000 ձեռագիր մատյաններ են պահվում, իսկ գրադարանի առաստաղը զարդարված է յուրօրինակ քարտեզով։ Քարտեզի բնօրինակն այժմ պահվում է Իտալիայի Բոլոնյա քաղաքի գրադարանում։ Քարտեզը մեզ համար յուրահատուկ է, քանի որ այն ներկայացնում է 17-18–րդ դարերում Հայկական լեռնաշխարհում առկա հայոց վանքերն ու կալվածքները»,–ասաց նա։
Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն էլ հայտնեց, որ սրահներում ներկայացված է օրինակ` Մինասի` հրդեհված արվեստանոցից պահպանված եզակի նկար, որը նա նվիրել էր Վազգեն Առաջինին։ Բացի այդ, կա Այվազովսկու առաջին նկարը, որը նկարիչը հայերենով` «Այվազյան» է մակագրել։
«Վեհարանում է նաև թանգարանը, որտեղ ցուցադրված են բացառիկ նմուշներ, օրինակ` Ստեփան Ներսիսյանի նկարած Մեսրոպ Մաշտոցի պատկերը, որը բոլորին հայտնի է «Այբբենարաններից»։ Այստեղ է նաև ոսկեձույլ հայոց այբուբենը, ոսկեձույլ ծաղկած խաչը»,–ասաց նա։
Ի դեպ, Վեհարանի հիմնանորոգման ճարտարապետը` Աշոտ Արշակյանն է, տեղեկացնում է armeniasputnik.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 19:39
В инициативе мэрии Еревана признать 4-ю секцию Кольцевого парка приоритетным общественным интересом и заменить теннисные корты на кафе руководитель программ «Антикоррупционного центра Transparency International» Варужан Октанян видит коррупционные риски. «Есть коррупционные риски. Если одна компания арендовала, все нормально, работает с прибылью, то почему ее хотят забрать? Просто так не забирают», – заявил «ФактИнфо» Варужан Октанян.
-
2025-07-07 19:37
Следственный комитет не стал комментировать Armenia Today сообщение СМИ о планах силовиков снова вторгнуться в Первопрестольный Святой Эчмиадзин. «У меня нет комментариев», — сказала представитель ведомства.
-
2025-07-07 19:35
Карабахского мальчика - 14-летнего Арена Назаряна, 40 часов проведшего за рулем во время исхода из Нагорного Карабаха, наградят в Москве международной премией "Горячее сердце" Всероссийской общественно-государственной инициативы.
-
2025-07-07 19:34
Апелляционный суд оставил в силе решение об оправдании экс-премьера Армении Гранта Багратяна, сообщил в соцсети его адвокат Ованнес Кочарян.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-07-04 14:16
Պոլսո Հայոց պատրիարքարանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում տեղապահ է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:
-
2019-05-09 14:15
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձ է հղել Հաղթանակի ու խաղաղության տոնի, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի հիմնադրման օրերի առիթով:
-
2019-04-16 12:23
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորապես ցավում է Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհի կապակցությամբ, որը հանգեցրեց տաճարում զգալի վնասների:
-
2019-04-16 11:05
Կարծես սրբերը գիտեին.... Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: