Կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձ է հղել Հաղթանակի ու խաղաղության տոնի, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի հիմնադրման օրերի առիթով:
«Մայիսի 9-ի խորհուրդը աշխարհասփյուռ մեր ժողովրդի համար նվիրական է։ Այսօր մենք տոնում ենք Երկրորդ աշխարհամարտում և Արցախին պարտադրված պատերազմում մեր հերոս հայրերի ու նրանց քաջարի որդիների սխրագործությունների հաղթանակը։ Հպարտ և երախտագետ հոգով մեր խոնարհումն ենք բերում ռազմի դաշտում հանուն խաղաղության հերոսացածների հիշատակին, նաև հաղթանակի համար իրենց ջանքերը ներդրած նվիրյալներին:
Երկրորդ աշխարհամարտից շուրջ կես դար հետո մենք կրկին հարկադրված եղանք պաշտպանելու մեր ժողովրդի ազատ և անվտանգ կյանքի իրավունքը՝ միայնակ դիմակայելով Արցախում մեր գոյությանը սպառնացող հակառակորդին։
Արցախյան ազատամարտը, Շուշիի ազատագրումը հաջորդ սերունդներին փոխանցելու է մեր ազգի արիության, արժանապատվության և սեփական ուժերին ապավինելու պատմությունը, հանուն խաղաղության հեղված արյան արժևորման բարձր գիտակցությունը։
Շուշիի ազատագրման հաղթական օրը հռչակվեց նաև տոն Պաշտպանության բանակի հիմնադրման, որը իր հայրենասեր և խիզախ զորահրամանատարներով, սպաներով ու զինվորներով երաշխավորն է Արցախ աշխարհում մեր ազգային իղձերի ու երազների իրականացման։
Ի խորոց սրտի Մեր աղոթքն է, որ Բարձրյալն Աստված Իր Ամենազոր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղության մեջ անվտանգ պահի Հայաստանն ու Արցախը, զորացնի և օգնական լինի հայրենյաց պաշտպաններին, և երկնառաք օրհնությամբ բարգավաճի հայրենի մեր երկիրը և համայն ժողովուրդը համերաշխ, երջանիկ ու բարօր կյանքով»,-ասված է Կաթողիկոսի ուղերձում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-05-17 23:31149
Акции гражданского неповиновения стартуют в среду с 08։00, сообщил один из лидеров оппозиционного движения "Сопротивление" Ишхан Сагателян на площади Франции в Ереване.
-
2022-05-17 19:25256
У здания Генеральной прокуратуры Армении продолжается акция протеста родственников погибших в 44-дневной войне военнослужащих, требующих присвоения премьер-министру Николу Пашиняну статуса обвиняемого в связи с его высказываниями о войне.
-
2022-05-17 19:20230
Теплые отношения между Ираном и ОАЭ разочаровывают врагов. Об этом в Твиттере написал глава МИД ИРИ Хоссейн Амир-Абдоллахиан после визита в ОАЭ.
-
2022-05-17 19:16332
Движение сопротивления на площади Франции в Ереване 17 мая проводит очередной митинг.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-09-19 11:01439
Շուրջ 10 տարվա հիմնանորոգման աշխատանքներից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր կվերաբացվի Վեհարանը` Ամենայն Հայոց Կաթողիկոսների նստավայրը։ Վեհարանում` արդեն իսկ վերանորոգված սրահներում այցելուները կարող են տեսնել հազվագյուտ ձեռագրեր, սրահների պատերին արված յուրահատուկ փորագրություններ, Այվազովսկու, Մինասի բացառիկ նկարները, առաստաղին արված ձեռագիր քարտեզ, կրոնական արժեքավոր ու եզակի նմուշներ։ Լրագրողների հետ զրույցում Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն նշեց, որ Էջմիածինը համայն հայության նվիրական սրբավայրն է, և դարերի ընթացքում մշտապես վերակառուցվել է։
-
2019-05-09 17:23411
ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր, մայիսի 9-ին, շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին Հաղթանակի տոնի, ԼՂՀ Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ։
-
2019-05-09 16:17455
Երևանում մեկնարկել է «Անմահ գունդ» քայլերթը։ Մասնակիցներն իրենց ձեռքում ունեն ոչ միայն Հայրենական պատերազմում զոհված իրենց հարազատների լուսանկարները, այլև Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների նկարները՝ Ադամ Սահակյանինը, Ռոբերտ Աբաջյանինը։
-
2019-05-09 14:24494
Հայաստանում այսօր՝ մայիսի 9-ին նշում են Հաղթանակի և խաղաղության տոնը։ Նշենք, որ մայիսի 9-ն արդեն 27 տարի է` եռակի խորհուրդ ունի հայերի համար. այդ օրը նշվում է Մեծ հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման տոնը: