Последние новости

ՏԵՆԴ՝ «ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ»

Ինչե՞ր իմացանք մենք փառապանծ Լոս Անջելես քաղաք վարչապետի կատարած ուղևորությունից։ Հասկանում էինք, իհարկե, որ շոուն վեհաշուք կլինի։ Բուն շոուի ժամանակ Փաշինյանը պատշաճ պահվածք էր ցուցաբերում, հռետորական արվեստով թղթից կարդալով գրած տեքստը։ Կարդում էր զգացմունքներով համակված, նույնքան հուզառատ խոսում Հայաստանի գալիք հզորության մասին, մեջընդմեջ արտասանելով Սևակի և Փաշինյանի բանաստեղծությունները։ Կամ հակառակը՝ Փաշինյանի ոտանավորները՝ Սևակի հետ փոխառփոխ։

Բայց այ մինչ այդ… Մինչ գլխավոր շոուն Փաշինյանը պատասխանում էր լրագրողների հարցերին։ Պատասխանում էր առանց հուշաթերթիկի, այդ պատճառով էլ լեզուն բացվեց ու գնա՜ց։ Նրա պատասխաններից մենք բազմաթիվ հետաքրքիր բաներ իմացանք։ Օրինակ՝ այն մասին, որ կան որոշ եկեղեցականներ, որոնք նոր իշխանության «ոտերի տակը քանդում են», կարծելով, թե այն թույլ է, եթե չի միջամտում եկեղեցու գործերին։ «Նրանք շատ ուժեղ հակահարված կստանան,- ասաց վարչապետը՝ սիրալիր ժպիտով։- Մենք նրանց ծնկի կբերենք թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի իմաստով», հավելեց նա՝ արդեն գրեթե առանց ժպիտի։ Ըստ երևույթին՝ պատկերացնելով, թե ինչպես է հպարտորեն անցնում ծնկաչոք հոգևորականների շարքերի միջով

Ուրիշ է՞լ ով է քանդում իշխանության ոտերի տակը։ Դատարաններն են քանդում, ասաց վարչապետը, քանի որ իշխանությունը չի ճնշում նրանց։ Այսինքն Փաշինյանի իշխանությունը ճնշում չի գործադրում դատավորների վրա։ Ինչպես ասում են, լինում է սուտ, լինում է մեծ սուտ և լինում է… Դե, ինքներդ էլ հասկացաք։

Ամեն ինչ ճիշտ է։ Դատարանների վրա ճնշում չի գործադրում իշխանությունը, որը սկսեց փորփրել նախագահական անձեռնմխելիության մասին Սահմանադրության հոդվածի համաձայն Ռ.Քոչարյանին կալանքից ազատել հանդգնած դատավորի դիսերտացիայի մանրամասները։ Դատարանների վրա ճնշում չի գործադրում իշխանությունը, որը քրեական գործ է հարուցում Արցախի նախկին և ներկայիս նախագահների միջնորդությամբ Ռ.Քոչարյանին կալանքից ազատել համարձակված դատավորի դեմ։ Իշխանությունը ճնշում չի գործադրում դատավորների վրա, դա պարզապես պատահական թյուրիմացություն է, որ ինտերնետում շրջում է վարչապետի հետ ԱԱԾ արդեն նախկին ղեկավարի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որի ընթացքում վերջինս համոզում է առաջինին, որ Խաչատուրովին նստեցնել միգուցե չարժե, այնուամենայնիվ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն է…

Իհարկե, իշխանությունը ճնշում չի գործադրում դատավորների վրա, պարզապես գործադիր իշխանության ղեկավարը որոշեց թեթևակի կատակել, երբ Քոչարյանին երաշխավորությամբ կալանքից ազատելու որոշումից անմիջապես հետո կոչ արեց իր կողմնակիցներին շրջափակել Հայաստանի բոլոր դատական ատյանների շենքերը և անձամբ մասնակցեց այդ ակցիային։ Իհարկե, իշխանությունը ճնշում չի գործադրում դատավորների վրա, պարզապես պարապությունից մտադիր է ցանկացած միջոցով փոխել Սահմանադրական դատարանի անդամներին, հասնելով այն աստիճանի, որ նրանց առաջարկում է աշխատավարձի և բոլոր արտոնությունների ցմահ պահպանում՝ հոժարակամ հեռանալու դիմաց։

Դե, և իհարկե, ոչ մի ճնշում չկա նրանում, որ գործադիր իշխանության ղեկավարն ապօրինի է անվանում Սահմանադրական դատարանի՝ երկրի բարձրագույն դատական ատյանի որոշումը. մեկ օր առաջ այն բանից, երբ դատավոր Աննա Դանիբեկյանը պետք է կայացներ Ռ.Քոչարյանի գործով հերթական դատավճիռը՝ ՍԴ որոշման հիման վրա։ Դե, մի՞թե դա ճնշում է։ Պարզապես դատավորը չգիտես ինչու խղճալի տեսք ուներ։

Բնականաբար, կառավարությունը այլ թշնամիներ էլ ունի։ Օրինակ, մամուլը, որն ուզում է կոտրել նոր իշխանության ողնաշարը։ Այսինքն արդեն ոչ թե պարզապես քանդում է ոտերի տակը, ինչպես եկեղեցականները, այլ հենց ուզում է վերցնել ու ջարդել ողնաշարը։ Դե, և իհարկե՝ Վանեցյանը։ Սա քեզ համար արդեն սուսուփուս քանդող եկեղեցականներ ու դատարաններ չէ, և ոչ էլ նույնիսկ ողնաշարներ կոտրող մամուլ։ Սա ԱԱԾ-ի ամբողջ նախկին տնօրեն է. դե, հենց նա, որ համոզում էր դատարանների վրա ճնշում չգործադրող վարչապետին՝ չնստեցնել Խաչատուրովին, հարվածի տակ չդնել երկիրը։ Ուստիև Փաշինյանը նրա հետ նույնիսկ ավելի դաժան է վարվում, քան արդեն հավանականորեն ծնկի իջած եկեղեցականների։

 «Ինքը, դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, հայտարարություն է անում, ըստ էության, իր գերագույն հրամանատարի դեմ, և լինելով վարչապետին ենթակա մարմնի ղեկավար՝ հայտարարություն է անում իր գերագույն հրամանատարի դեմ. դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին չկա։ Սպան այդպիսի բան անի՞, դա գիտե՞ք՝ ինչ է, դա նշանակում է՝ ուսադիրները գցել աղբամանը, որովհետև նման բան վերջին անգամ արել են 1991 թվականի պուտչիստները»,- վրդովվում է վարչապետը՝ մեկնաբանելով Վանեցյանի հայտարարությունը։

Հիշեցնենք մեկ շաբաթ առաջ հրաժարական տված ԱԱԾ ղեկավարի տեքստը. « Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կա՛նգ առ»-ի սթափեցնող քայլ»։

Վարչապետը չանսաց «Կա՛նգ առ» խորհրդին, և շատ իզուր։ «Հրեշտակների քաղաքում» իր մտքի թռիչքով նա Վանեցյանին դրդեց պատասխանել։ Եվ պատասխանը, կարծում ենք, է՛լ ավելի տհաճ է վարչապետին, քան հայտարարությունը հրաժարականի մասին։ Արթուր Վանեցյանը նշել է, որ Փաշինյանը կրկին խոսում է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում։ Նա հաղորդել է նաև, որ հրաժարականից հետո էլ վարչապետը շարունակում է մարդիկ ուղարկել իր մոտ` որոշ ժամանակ լռելու խնդրանքով, որպեսզի իրավիճակը հանդարտվի, բայց հերթական անգամ խախտում է պայմանավորվածությունները և հանդես գալիս պոպուլիստական հայտարարություններով։ Կառավարության ղեկավարը կրկին չի մտածում իր խոսքերի հետևանքների մասին, ընդգծել է ԱԱԾ նախկին տնօրենը, ուստիև հռետորական հարց տվել. պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ինքն էլ սկսի նույն կերպ վարվել։

«Լավ, որքա՞ն կարելի է մոլորեցնել հանրությանը՝ առաջ տանելով այն թեզը, թե «ով մեզ հետ չի ազգի դավաճան է»,- ասում է Արթուր Վանեցյանը և ամփոփում,- ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում»։

Հ.Գ.- Անկախության օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձում Ռոբերտ Քոչարյանը նշել է.«Հեղափոխական» տենդով քանդվում են պետության ինստիտուցիոնալ հիմքերը, ոչնչացվում ավանդական ազգային արժեքները, անհանդուրժողականություն և փոխադարձ ատելություն է սերմանվում: Ուզում եմ հավատալ, որ երկիրն իր մեջ ուժ կգտնի դիմակայելու վերահաս վտանգին: Որ հասարակությունը պատվով հաղթահարելու է նաև ա՛յս փորձությունը՝ դառնալով ավելի ուժեղ և խոհեմ, ձեռք բերելով սևը՝ սպիտակից, ստախոսին՝ ճշմարտախոսից, անամոթ պոպուլիզմը՝ պատասխանատու քաղաքականությունից տարբերելու այնքան կարևոր փորձառություն»։

Իրոք որ, արդեն վաղուց ժամանակն է։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • СТАВКИ НА ТОТАЛИЗАТОРЕ
      2024-11-22 09:08

      Действующему президенту США Джозефу Байдену сегодня исполнилось 82. Редкий пример политического долголетия как свидетельство общего повышения уровня жизни и ее продолжительности. Однако запомнится Байден, некогда тоже любитель велопрогулок, не столько этим, сколько своим вкладом в противостояние Запада и России.

    • БЕДНЫЙ ОВИК
      2024-11-20 12:53

      Хокку Овик складывает мандат. Плакала ипотека Овика, роняю и я скупую мужскую слезу…

    • ИМБЕЦИЛЫ ПРОТИВ ТРАМПА
      2024-11-18 12:45

      Две новости взбудоражили армянскую общественность в последние часы минувшего уикенда. Одна новость - про парад отставок, уже состоявшихся и еще грядущих, в команде чиновников Пашиняна. Другая новость - про то, что уходящая администрация Байдена дала Зеленскому отмашку на удары американскими дальнобойными ракетами ATACMS вглубь российской территории. Позже добавилась информация, что Франция и Британия также «дали зеленый свет» на нанесение ударов вглубь РФ ракетами SCALP/Storm Shadow. Первую новость, про отставки в команде Пашиняна, пока оставим в покое, как менее существенную, тем более, что процесс отставок еще продолжается.

    • ПОКА ТРАМП ДУМАЕТ ШОЛЬЦ УЖЕ ПОЗВОНИЛ
      2024-11-16 13:53

      Сергей Лавров говорит, что Москва ждет предложений Дональда Трампа. Последний пока Путину не позвонил, это понятно: избранный президент Америки еще не вступил в должность, находится на стадии формирования своего правительства. Но вот круги от его заявлений о намерении побыстрее завершить войну на Украине расходятся достаточно быстро: Владимиру Путину уже позвонил Олаф Шольц.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2022-03-31 17:36

      Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

    • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
      2022-02-22 21:00

      Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։