ԱՅԴ Ո՞ՒՄ ՏԵՂՆ ԵՆ ԴՐԵԼ ՄԵԶ
ԱՄՆ-ի սենատը ծրագրում է Հայաստանին հատկացնել 3,1 մլն դոլար, ի հավելումն արդեն հաստատված 17,6 միլիոնի, հաղորդում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։ Լրացուցիչ օգնություն հատկացնելու նախաձեռնությունը պատկանում է սենատորներ Լինդսի Գրեհեմին և Քրիս վան Հոլենին և հաստատվել է սենատի դրամահատկացման կոմիտեի կողմից։ «Դրամահատկացումները նախատեսվում են ի լրումն Տնտեսական աջակցության և զարգացման հիմնադրամից տրվող երաշխավորված գումարի՝ 17,6 ԱՄՆ դոլարի։ 1,5 միլիոն դոլար՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, 600.000 դոլար՝ միջազգային ռազմական կրթության և պրոֆեսիոնալ նախապատրաստության և 1 միլիոն՝ ԶՈՒ-ի ֆինանսավորման համար», ասվում է հաղորդագրության մեջ։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ։ Իհարկե, շնորհակալություն ամերիկյան սենատորներին, բայց նրանք, ըստ երևույթին, լավ չեն պատկերացնում, թե ինչպիսի երկիր է Հայաստանը բարեկեցության առումով։ Նրանք, ամենայն հավանականությամբ, կարծում են, թե երկիրը, որի բնակչության մեկ երրորդը պաշտոնապես համարվում է աղքատ, ֆինանսական աջակցության շատ մեծ կարիք ունի։ Սակայն մոլորության մեջ են ամերիկացիները, այն 3,1 միլիոնը, որ ԱՄՆ-ի սենատը ծրագրում է լրացուցիչ հատկացնել Հայաստանին, մեզ համար կոպեկներ են, առավելևս եթե խոսքը պետական օգնության մասին է։ Մեզ մոտ կառավարության ղեկավարի մեկ այցի վրա ծախսվում է համարյա այնքան փող, որքան ամերիկյան սենատորները պատրաստվում են հատկացնել, ասենք, միջազգային ռազմական կրթության և պրոֆեսիոնալ նախապատրաստության համար։ Մեզ մոտ Փաշինյանի մեկ այցը ԱՄՆ նստում է համարյա կես միլիոն դոլար, իսկ այդ նույն ԱՄՆ-ի սենատը կարծում է, թե 3,1 միլիոնը էական ֆինանսական աջակցություն է Հայաստանի համար։ Իհարկե, շնորհակալ ենք, իհարկե, եկած հավին «քշա» չեն ասում, բայց միևնույնն է, վիրավորական է։ Այդ ո՞ւմ տեղն են մեզ դրել։ Աղքատների՞։
Առհասարակ արտասահմանյան գործընկերներն ակնհայտորեն թերագնահատում են Հայաստանը, երբ գրանտներ են հատկացնում կամ ֆինանսական աջակցություն ցուցաբերում։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ մենք այն աստիճան հզոր ենք, որ մեր վարչապետը գրեթե կես միլիոն է ծախսում արտասահման կատարած հերթական այցի վրա։ Մենք հզոր ենք նաև այլ պատճառներով, որոնց մասին վերջերս խոսում էր կառավարության ղեկավարը։ Այսպես, օրերս Փաշինյանը հաղորդեց, որ ընթացիկ տարվա օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշը անցած տարվա օգոստոսի համեմատ կազմել է 7,6%, ինչը, իր կարծիքով, նշանակում է, թե Հայաստանը շարունակում է մնալ տնտեսական բարձր աճի դիապազոնում։ Վարչապետը ներկայացրեց նաև այլ ցուցանիշներ. արդյունաբերության ոլորտում աճը կազմել է 9,5%, շինարարության ոլորտում՝ 4,4%, ապրանքաշրջանառության աճը՝ 9%, ծառայությունների ոլորտում՝ 15,5%, ամսական միջին աշխատավարձի աճը՝ 5,7%, արտահանման աճը՝ 4,6%։ Իսկ բացի այդ, Նիկոլ Փաշինյանը հաղորդեց, որ 2019 թվականին Հայաստանը եվրոբոնդեր է թողարկել աննախադեպ ցածր տոկոսներով. 4,20%, ինչը երկրի տնտեսության նկատմամբ ահռելի վստահության դրսևորում է օտարերկրյա գործընկերների կողմից։
Եվ ահա հաշվի առնելով մեր տնտեսության նկատմամբ այդչափ ահռելի վստահությունը, հաշվի առնելով տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, կառավարության ղեկավարի վարկածով, առավել քան նշանակալի դրական միտումները, հաշվի առնելով այն, որ Փաշինյանը կարող է իրեն թույլ տալ գրեթե կես միլիոն ծախսել միայն մեկ արտասահմանյան այցի վրա, կարելի է արձանագրել, որ Հայաստանը ոչ թե պարզապես հաջող զարգացող, այլև առհասարակ հարուստ երկիր է։ Ուստի փոքր-ինչ տարօրինակ են թվում պարբերական ֆինանսական աջակցությունները այլ պետությունների կողմից։
Փաշինյանի ամերիկյան այցի գինը հասարակական մեծ արձագանք հարուցեց, ինչը միանգամայն բնական է։ Բուրժույական վարքուբարքը դժվար է արդարացնել փոքրիշատե համոզիչ փաստարկներով։ Թեև գործող իշխանության կողմնակիցները, ինքնամոռաց պաշտպանելով նրան, մշտապես վկայակոչում են նախկին իշխանության պահվածքը։ Իբր՝ իսկ դուք հիշեք, թե ինչեր էին իրենց թույլ տալիս նախկինները։ Բայց այն, որ նախկիններն արժանի են կշտամբանքի և դատապարտման, դեռ չի նշանակում, թե նորերը պետք է գերազանցեն իրենց նախորդներին։ Շռայլություն անել հարկատուների փողերի հաշվին, ժողովրդի փողերի հաշվին, որի մեկ երրորդը համարվում է աղքատ, շվայտություն թույլ տալ երկրի բյուջեի հաշվին, որին մշտապես ֆինանսական օգնություն են ցուցաբերում օտարերկրյա գործընկերները. սա չի կարող արդարացվել ո՛չ հին, ո՛չ էլ առավելևս նոր Հայաստանի պայմաններում…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-08 10:00
Соединенные Штаты не будут заключать соглашение о таможенных пошлинах с КНР, пока не будет устранена проблема торгового дефицита США по отношению к Китаю. Об этом заявил президент США Дональд Трамп во время общения с журналистами пресс-пула Белого дома. «Нам необходимо разобраться с торговым дефицитом с Китаем, - сказал он. - Мы теряем в пользу Китая сотни миллиардов долларов. Пока мы не разрешим данную проблему, я не собираюсь заключать сделку». Трамп не стал давать прогнозов относительно будущей динамики на рынках, однако заявил, что США «гораздо сильнее» других стран в экономическом плане. «Я не хочу никаких обвалов [на рынках]. Однако иногда приходится прибегать к лекарству, чтобы что-то исправить», - добавил он.
-
2025-04-07 10:04
Азиатский банк развития предоставит Армении кредит в размере 45,3 млн. евро на улучшение качества системы здравоохранения. Кредитное соглашение «Программа улучшения качества здравоохранения» одобрено на заседании Правительства Армении 3 апреля, передает News.am. Целью кредитной программы является содействие реформам в следующих направлениях: строительство и благоустройство медицинских учреждений, строительство и модернизация медицинских учреждений, оцифровка и институционализация оценки и подотчетности качества медицинских услуг, лицензирование медицинских учреждений, развитие человеческого капитала в сфере здравоохранения, реализация пилотной программы телемедицины, улучшение использования инструментов электронного здравоохранения. Кредит будет предоставлен сроком на 18 лет. При этом 7 лет – это льготный период. Срок погашения кредита составит 11 лет.
-
2025-04-07 09:30
Армения без предусловий в одностороннем порядке передала Азербайджану 972 карты минных полей 12 июня, 3 июля, 19 октября, 1 ноября и 29 ноября 2021 года, заявила пресс-секретарь МИД РА Ани Бадалян, передает Новости-Армения. "Более того, придерживаясь принципов сотрудничества в гуманитарных вопросах, Армения посредством опросов разработала новые карты минных полей и в начале 2024 года передала их Азербайджану", - сказала Бадалян Factor-TV. Она отметила, что Азербайджан постоянно подвергал сомнению точность этих карт, несмотря на многократные заявления армянской стороны о том, что нет "лучших или более точных" карт. "Армения, как и раньше, готова к проверке точности этих карт с привлечением международных экспертов. Добавим, что Международный суд однозначно отклонил требование о применении временной меры против Армении с обвинением Азербайджаном Армении в установке мин", - заявила Бадалян.
-
2025-04-05 10:03
Комитет государственных доходов (КГД) Армении в первом квартале 2025 года обеспечил 566,5 млрд драмов налоговых доходов и государственных пошлин, сообщает пресс-служба ведомства, передает АрмИнфо. Это на 3,4 млрд драмов или 0,6% больше показателя в 563,1 млрд драмов, запланированного на первый квартал в поквартальном разрезе государственного бюджета 2025 года, и на 3,1 млрд драмов или 0,5% больше пересмотренного показателя в 563,4 млрд драмов. По данным Комитета, за первый квартал 2024 года в государственный бюджет поступило 500,6 млрд драмов налоговых поступлений и государственных пошлин. Таким образом, по сравнению с аналогичным периодом прошлого года, налоговые поступления увеличились на 65,9 млрд драмов или на 13,2%.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-09-28 21:53
Նիկոլը 110 հազար դոլար է վճարել դրոնների համար Հիշո՞ւմ եք նախորդ գումարման խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի սրտահույզ ռեպլիկը՝ ապառիկով կենցաղային տեխնիկա գնելու մասին: Ռեպլիկն ընդգրկվել էր երկրի ամենաբարձր ամբիոնից Փաշինյանի հնչեցրած ելույթում։ Կրկնակի գործակալի մասին Միքայել Մինասյանի բացահայտումն ավելի ուշ եղավ, իսկ մինչ այդ հեղափոխական հանրությունը բառացիորեն արտասվում էր Արարատի խոստովանությունից, թե իբր՝ նա ցանկացել է ապառիկով ինչ-որ բան գնել տան համար, բայց թույլ չեն տվել…
-
2020-08-29 09:49
Հեռավար ուսուցումը հասանելի է ոչ բոլորին Ինչպե՞ս է անդրադարձել կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը անապահով ընտանիքների երեխաների վրա: Ի՞նչ խնդիրների են բախվել նրանք սոցիալական առումով և ուսումնական գործընթացի կազմակերպման տեսանկյունից։ «Ուորլդ Վիժըն Հայաստան» միջազգային կազմակերպությունը Ալավերդիում, Գյումրիում, Ամասիայում, Իջևանում, Նոյեմբերյանում, Ապարանում, Թալինում, Վարդենիսում, Գավառում, Ճամբարակում, Կապանում, Սիսիանում և Երևանում հետազոտություն է անցկացրել է կազմակերպության շահառու 1175 ընտանիքների շրջանում (6333 մարդ): Նրանք պատկանում են բնակչության աղքատ և ծայրահեղ աղքատ խավերին։
-
2019-03-16 09:43
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է «Ինտերֆաքս» լրատվական գործակալության այն հարցին, թե ինչպե՞ս են մեկնաբանում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի գիտակ, Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Ասկերովի՝ ազգային պատկանելիության հողի վրա Հայաստան այցելելու անհնարինության հետ կապված հայտարարությունը։