Արտակ Բեգլարյանը Ստրասբուրգում քննարկել է արցախցիների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 1-2-ին Ստրասբուրգում մի շարք հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ նրանց ներկայացնելով Արցախում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը և հակամարտությամբ ու չճանաչվածությամբ պայմանավորված հիմնախնդիրներն ու մարտահրավերները:
Ինչպես «Արմենպես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Ա.Բեգլարյանը հանդիպել է, մասնավորապես, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի նախագահ Շտեֆան Շենախի հետ: Նա ներկայացրել է Արցախում մարդու իրավունքների պաշտպանության վիճակն, արկա խնդիրները, եվրոպական կառույցների հետ իր գրասենյակի ընթացիկ շփումները և հնարավոր համագործակցության հեռանկարները։
Հաշվի առնելով, որ Շենախը նաև Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողն է, պաշտպանն անդրադարձել է այդ երկրի կատարած իրավախախտումներին և հարուցած սպառնալիքներին: Նա հատուկ ուշադրություն է հրավիրել Ադրբեջանում հայատյացության պետական քաղաքականության դրսևորումների վրա՝ համազեկուցողին տրամադրելով հայատյացության և Ապրիլյան պատերազմի իրավախախտումների թեմաներով ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները: Նա ընդգծել է, որ հայատյացությունն ընկած է Ադրբեջանի կողմից հայերի իրավունքների համակարգային խախտումների հիմքում, որը, միևնույն ժամանակ, լրջագույն սպառնալիք է ողջ տարածաշրջանի անվտանգության և մարդու իրավունքների միջավայրի համար:
Ա.Բեգլարյանը հանդիպել է նաև ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և ներքին տեղահանվածների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, ներքին տեղահանված անձանց իրավունքների վերաբերյալ զեկուցող Կիլլիոն Մունյամայի հետ: Նա ներկայացրել է Արցախում ապրող ներքին տեղահանված և փախստական անձանց հիմնախնդիրները՝ անընդունելի համարելով նրանց բացարձակապես անտեսումը միջազգային կառույցների կողմից:
Մարդու իրավունքների պաշտպանը մի շարք այլ հանդիպումներ է ունեցել և՛ ԵԽԽՎ պատգամավորների, և՛ ԵԽ անկախ մարմինների որոշ պաշտոնյաների հետ:
Բոլոր հանդիպումներում ԵԽ պաշտոնյաները հետաքրքրություն են ցուցաբերել Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանության ընթացիկ վիճակի ու հիմնախնդիրների վերաբերյալ՝ ընդունելով չճանաչված պետությունների միջազգային ընդգրկվածության ապահովման հրատապ անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 30-ին, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության նախաձեռնությամբ և աջակցությամբ, Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կազմակերպված՝ չճանաչված պետություններում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջոցառմանը՝ ելույթ ունենալով Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության գործում առկա խոչընդոտների մասին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-08 19:42
Депутаты Госдумы России на пленарном заседании единогласно приняли закон о ратификации Договора о всеобъемлющем стратегическом партнерстве между Российской Федерацией и Исламской Республикой Иран.
-
2025-04-08 19:39
Вещание иностранных телеканалов и программ в рамках общественного мультиплекса – угроза для Армении. Об этом на заседании постоянной парламентской Комиссии по образованию, науке, культуре, диаспоре, молодежи и спорту во время представления отчета Комиссии по телевидению и радио о деятельности и состоянии свободы информации в аудиовизуальных медиа за 2024 год заявил 8 апреля председатель комиссии Тигран Акопян.
-
2025-04-08 19:34
Второй раунд российско-американских консультаций, посвященных работе дипмиссий, состоится в ближайшие дни в Стамбуле. Об этом сообщили РИА Новости в МИД РФ.
-
2025-04-08 18:28
Министерство внутренних дел Армении выступило с разъяснениями по вопросу о том, почему в паспортах карабахских армян в качестве места рождения указан Азербайджан.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-03-14 18:06
«Ստրկացված ժողովուրդները» կենսաբանական ստորին տեսա՞կ են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների պահանջով՝ նախագահ Ելցինը 1991թ. դեկտեմբերի 8-ին ստորագրեց Բելովեժյան համաձայնագրերը՝ ԽՍՀՄ փլուզմանն օրինականություն հաղորդելու համար: Այդ փաստաթղթերը ԱՄՆ-ին ժամանակավորապես դարձրեցին համաշխարհային հեգեմոն։
-
2021-12-10 18:31
Ըստ Սահմանադրական դատարանի որոշման, «Հայաստան» դաշինքի կալանավորված պատգամավորներ Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը պետք է ազատ արձակվեն: Նիկոլ Փաշինյանի հերթական պատվերը տապալվեց։ Նա կրկին ապտակ ստացավ իր իսկ նորացրած ՍԴ կազմից։ Բայց Նիկոլը սովոր է դրան։
-
2019-08-14 07:12
Վարչապետը մեկ ամիս անց կսուրա Լոս Անջելես։ Հերթական բուռն ծափահարությունները նվաճելու իր հերթական բենեֆիսում։ Հոգին երգում ու մեծ հանրահավաք է փափագում։ Երևանում արդեն մի տեսակ բոլորովին չի հրապուրում, իսկ Լոսում, հասկանալի է, մի այնպիսի՜ հանրահավաք կլինի։ Չէ՞ որ ժամանում է ամերիկահայերի ազատարարը Քոչարյան-Սարգսյանի «հանցավոր ռեժիմներից»…
-
2019-07-11 07:11
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի հիման վրա ՍԴ–ի որոշումից հետո գործը վարույթ ընդունած առաջին ատյանի դատավորը պետք է անհապաղ դատական նիստ հրավիրի և անդրադառնա Ռոբերտ Քոչարյանի անազատության հարցին, ապա կրկին որոշում կայացնի գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ։ Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՍԴ–ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը։