Последние новости

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

«Ստրկացված ժողովուրդները» կենսաբանական ստորին տեսա՞կ են

ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների պահանջով՝ նախագահ Ելցինը 1991թ. դեկտեմբերի 8-ին ստորագրեց Բելովեժյան համաձայնագրերը՝ ԽՍՀՄ փլուզմանն օրինականություն հաղորդելու համար: Այդ փաստաթղթերը ԱՄՆ-ին ժամանակավորապես դարձրեցին համաշխարհային հեգեմոն։

ԱՅՍՕՐ ԱՄՆ-Ը ԱՐԴԵՆ ՀԵՌԱՑՈՂ (ԾԵՐԱՑՈՂ) ՀԵԳԵՄՈՆ Է։ Ամերիկան այլևս չի ընկալվում որպես ազատության և մարդու իրավունքների պաշտպանության խորհրդանիշ, 20-րդ դարավերջի և 21-րդ դարասկզբի ռազմական գործողություններն այնքան էլ արդյունավետ չգտնվեցին, փոխարենը՝ քարոզչությունն ամենազոր է, բայց նույնիսկ դա չի կարող հակառակվել պարզ ճշմարտություններին. այն է՝ ոչ ոք չի կիրառել հրթիռների այնպիսի քանակ, որքան կիրառել էԱՄՆ-ը։ Ամերիկյան ներխուժումները կործանում են բերել ժողովուրդներին և ավերմունք՝ երկրներին։

1999-ին Հարավսլավիայի վրա ՆԱՏՕ-ի հարձակումն ԱՄՆ-ը պատճառաբանեց այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարմամբ։ Ժողովրդավարության ցուցանակի տակ իրականացվող ռմբակոծությունները դարձան համաշխարհային հեգեմոնի և նրա վարած գլոբալացման ուղեգծի այցեքարտը։ 2003թ. մարտի 19-ին սկսվեց ամերիկա-բրիտանական «ժողովրդավարական արժեքների» առաջմղումը Իրաքում։ Զանգվածային ոչնչացման զենք Սադամ Հուսեյնի մոտ չգտան, փոխարենը՝ բռնազավթումը վերածեց Իրաքը ահաբեկիչների հավաքագրման ահռելի կենտրոնի։ 2006 թվականի մարտին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը հայտարարեց. «Իրաքում թույլ են տրվում անփութություններ, բայց ընդհանուր առմամբ պատերազմն արդարացված է»։ «Անփութություններ» ասելով՝ ենթադրվում էր տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների մահը։

Պատերազմի 3 տարիների ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 36 հազար խաղաղ իրաքցի։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ մինչև 100 հազար։ Ինքնիշխան պետության զավթման նպատակը իրաքյան նավթի փոխադրումն էր Արևմուտք: Դրա համար հորինեցին փորձանոթի ցուցադրումը Ք.Փաուելի կողմից, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին նարկայացրեց ինչ-որ խորդանոցների «արբանյակային լուսանկարներ»,անվանելով դրանք քիմիական զենքի պահեստներ: Ո՛չ Ք.Փաուելը, ո՛չ Ջ.Բուշ կրտսերը, ո՛չ Դ.Ռամսֆելդը, ո՛չ Թ.Բլերը Հաագայի դատարանի առջև չկանգնեցին այն ստի համար, որը տասնյակ հազարավոր մարդկանց կյանք խլեց։ Եվ դա բացատրություն ունի. ամերիկյան և անգլիական ֆաշիստների համար իրաքցիները ստորին ռասա են, թերմարդ... Այսօր արդեն հայտնի է, որ փորձանոթում ոչ թե քիմիական զենք էր, այլ ամենասովորական տալկ։ Ամերիկացիներն ու անգլիացիները հաջողությամբ օգտագործում էին քարոզչական հնարքները, ի տարբերություն Ռուսաստանի, որը պատմականորեն հայտնի է ռազմական հաղթանակներով։

Հենց 2003-ին սկսվեցին նաև առաջին ելույթները ողջ աշխարհում՝ ընդդեմ ամերիկա-բրիտանական ներխուժման։ Հակապատերազմական ակցիաների ընթացքում Ջ.Բուշ կրտսերին բազմիցս համեմատել են Հիտլերի հետ։ ՆԱՏՕ-ի «ժողովրդավարական» ռմբակոծությունները, ԿՀՎ-ի հատուկ գործողությունները՝ գունավոր հեղափոխությունների ցուցանակի տակ, «Ազատության» երթը համամոլորակային մասշտաբով. գլոբալ քաղաքականության բոլոր այս դրսևորումները բացահայտեցին ամերիկյան և բրիտանական իշխող էլիտաների վերաբերմունքը «ստրկացված ժողովուրդների» նկատմամբ: Այդ ժողովուրդներն ընկալվում էին որպես կենսաբանական ստորին տեսակ։ ԱՄՆ-ի փախուստն Աֆղանստանից ու Քաբուլի օդանավակայանի իրադարձությունները ցույց տվեցին դա միանգամայն ակներևաբար։ Դիվանագետները ուղևորատար ինքնաթիռներով տեղափոխում էին իրենց շներին՝ անխուսափելի մահվան դատապարտելով աֆղանացի կանանց ու երեխաներին: Աշխարհը տեսնում էր դա ուղիղ հեռարձակմամբ։

Հայերի, ուկրաինացիների և ռուսների կյանքը նշանակություն չունի՞

Ուկրաինայում նացիստական ռեժիմի ապառազմականացման նպատակով ՌԴ-ի ռազմական գործողության օրերին ռասայական անտեսման քաղաքականությունը Բայդենի կողմից դրսևորվեց Զելենսկու վրա գործադրվող բացահայտ ճնշումով, որպեսզի վերջինս երկարաձգի ռուսական զորքերին ցուցաբերվող դիմադրությունը: Ուկրաինացիների և ռուսների կյանքը Բայդենի ու Ջոնսոնի համար նշանակություն չունի: Նրանց աշխատակազմերին անհրաժեշտ է հնարավորինս մեծ թվով «պատերազմական հանցագործություններ» ներկայացնել ՄԱԿ-ի առաջիկա նստաշրջանում։ «Քնատ Ջոն» ու «կովիդային երեկույթների» սիրահար վարչապետը արդարացման են ձգտում իրենց քաղաքացիների աչքում՝ ռուսների և ուկրաինացիների արյան հաշվին։

Հենց ԱՄՆ պետդեպարտամենտն է գաղտնի կապուղիներով խորհուրդ տվել Փաշինյանին մերժել պատերազմը դադարեցնելու Պուտինի առաջարկը 2020 թվականի հոկտեմբերի 19-ին, խոստանալով ավելի շահավետ պայմաններ: Պետդեպարտամենտը թքած ուներ, թե քանի հայ կզոհվի ռազմական գործողությունների ձգձգման արդյունքում, Վաշինգտոնը ծրագրել էր Արցախի Հանրապետության վերջնական զավթում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, որպեսզի բացառեր ռուս խաղաղապահների մուտքը:

Այսօր ռազմական գործողություններ են ընթանում մի պետության տարածքում, որտեղ միջուկային 9 ռեակտոր կա։ ԱՄՆ-ը արդեն շրջանառության մեջ է դրել փչոցներն այն մասին, թե ռուս զինվորականները ռմբակոծել են ռեակտորները։ Իրականում ռուսական զինուժը միանգամից վերահսկողության տակ է վերցրել Չեռնոբիլի և Զապորոժյեի ԱԷԿ-ները՝ տեղեկություններ ունենալով այն մասին, որ հենց այնտեղ էին վերամշակում օգտագործված միջուկային վառելիքը՝ պլուտոնիումի հիման վրա «կեղտոտ» միջուկային ռումբ ստանալու համար։ Վարկած կա, որ պլուտոնիումի մի մասը մատակարարվել է ԱՄՆ-ից։ Մարտի 7-ին արևմտյան ԶԼՄ-ները տեղեկություն էին շրջանառում այն մասին, թե Խարկովում ականապատել են միջուկային կայանքը։ Այդ ԶԼՄ-ները փորձում էին տիեզերացունց աղմուկով խուճապ հարուցել, ինչպիսին ժամանակին առաջացրեց Չեռնոբիլի վթարը, սակայն նույն գետը երկու անգամ մտնել չհաջողվեց։

Միայն Մարիուպոլում ՈՒԶՈՒ-ն միջազգային փաստաթղթերով արգելված 10 հազար հակահետևակային ական է տեղադրել, որոնց վրա ոտք դնողի ներբանը պոկվում է, ճանապարհներին պայթում են ֆուգասային ռումբեր, «Գրադ» հրետանային կայանքները տեղադրված են բնակելի շենքերի հարևանությամբ: Այդ ամենը Արցախի հայերը զգացել են սեփական մաշկի վրա։ 1991թ. նոյեմբերից մինչև 1992թ. մայիսի սկիզբ Ստեփանակերտը 11 անգամ գնդակոծվել է Շուշիից «Գրադ» հրթիռահրետանային կայանքներով, դա անհրաժեշտ դարձրեց բերդաքաղաքի ազատագրման գործողությունը: Քաղաքակիրթ աշխարհը չարձագանքեց «ֆոսֆորային անձրևին», որը 2020-ին 44 օր շարունակ տեղում էր հայ զինվորների գլխին։ Այսօր աշխարհը չի արձագանքում Արցախի հայկական գյուղերի գնդակոծմանը խոշոր տրամաչափի ականանետերից։ Ստացվում է, որ հայերը նույնպես երկրորդ կարգի մարդիկ են հավաքական Արևմուտքի համար…

Ուկրաինայի վերածումը նացիստական պետության սկսվեց 2005-ի դեկտեմբերից՝ նախագահի պաշտոնում Յուշչենկոյին ընտրելով։ Այդ ժամանակ ՈՒԱԾ-ն արդեն ամբողջությամբ վերահսկվում էր ամերիկյան ԿՀՎ-ի ղեկավարության կողմից։ Այսօր նեոնացիստների գումարտակները վերահսկվում են ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից։ Արցախի Հանրապետության տարածքում ադրբեջանական էլիտար ստորաբաժանումների և սիրիական Իդլիբից բերված վարձկանների վայրագություններից հետո արժե՞ արդյոք զարմանալ, որ Ուկրաինայի բնակիչները զոհվում են թուրքական «բայրաքթարների» հարվածներից՝ ճիշտ այնպես, ինչպես 2020թ. աշնանը զոհվում էին Արցախի բնակիչները։ Ռուսական հեռուստաալիքներում արդեն տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ թուրքերը սիրիացի վարձկաններ են մատակարարում Ուկրաինային, իսկ ադրբեջանցի վարձկանները կռվում են ռուսական բանակի դեմ «Ազով» նացիստական գումարտակի կազմում։

Կենսաբանական գաղտնի լաբորատորիաներ

Արցախում թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական ոճրագործություններից հետո, Հայաստանի բռնազավթման ընթացքում հայ զինվորների սպանությունից հետո, ինչը շարունակվում է առ այսօր (մարտի 7-ին սպանվել է սերժանտ Հրաչ Մանասարյանը), շատ է խոսվում հայկական Նյուրնբերգի և այն մասին, որ մեղադրյալի աթոռին Ալիևի և Էրդողանի հետ մեկտեղ պետք է նստի նաև դավաճան Փաշինյանը։

Այս երեքը ծրագրեցին եվ իրականացրեցին հայ ժողովրդի ցեղասպանությունը 21-րդ դարում, ինչը շարունակվում է մինչ օրս: Ադրբեջանն ու Թուրքիան վարում են հայ ժողովրդի ֆիզիկական ոչնչացմանն ուղղված քաղաքականություն, իսկ վարչապետի աթոռին բազմած դավաճանը խոսում է տևական խաղաղության փաստաթղթերի ստորագրման մասին։ Մի՞թե հնարավոր է տևական խաղաղություն կնքել ցեղասպան պետությունների հետ։

Ռուսաստանում վերլուծաբանական հանրության մակարդակով արդեն սկսել են խոսել, որ Հաագայի դատարանը հավաքական Արևմուտքի ազդեցության տակ է, ուստի անարդյունավետ է։ Նեոնացիստներին և նրանց արևմտյան տերերին պետք է դատի նոր ատյանը՝ Մարդու իրավունքների եվրասիական դատարանը։ Գաղափարի նախաձեռնողներն ասում են, որ դրա նիստերը պետք է տեղի ունենան Դոնբասում, որպեսզի Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների բնակիչները կարողանան ցուցմունքներ տալ այն մասին, թե ինչպես են 8 տարի շարունակ ցեղասպանության ենթարկվել պաշտոնական Կիևի կողմից: Կարծում եմ, նույնպիսի նիստեր պետք է անցկացնել նաև Արցախում և Հայաստանի բռնազավթված տարածքներում, որտեղ շատ են ցեղասպանության քաղաքականության զոհերն ու վկաները։

Եթե Եվրասիական դատարանը քաղաքացիության իրավունք ստանա եվրասիական միասնական քաղաքական տարածքում, ապա Հայաստանի ղեկավարությունը, որը փոխարինելու կգա Փաշինյանի խամաճիկային ռեժիմին, անպայման կներկայացնի ոճրագործ պետությունների՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի ցեղասպանության ապացույցները։ Հայկական Նյուրնբերգը անպայման տեղի կունենա։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի գլխավորած խումբը նյութեր է հավաքում այդ դատավարության համար։

Առանձին դատավարություն կանցկացվի Խարկովի, Լվովի և Պոլտավայի մերձակայքում ԱՄՆ-ի կենսաբանական գաղտնի լաբորատորիաների գործով, որտեղ ապառազմականացման ռուսական հատուկ գործողության ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել են ժանտախտի, սիբիրախտի և խոլերայի հարուցիչների վտանգավոր նմուշներ: Հայտնի է ԱՄՆ-ի 336 գաղտնի լաբորատորիաների մասին՝ աշխարհի 30 երկրներում, ներառյալ Ուկրաինան և Վրաստանը, ԶԼՄ-ներում բազմիցս հրապարակումներ են եղել, որ նման լաբորատորիաներ կան նաև Հայաստանում…

Ակնհայտ է, որ հավաքական Արևմուտքը խախտել է միջազգային իրավունքի նորմերը, փոխել միջազգային հարաբերությունների միջավայրը։ ԱՄՆ-ը այլևս չի կարող աշխարհին պարտադրել խաղի իր կանոնները։ Եվրասիական դատարանի գաղափարը կյանքի իրավունք ունի։ Կան բաներ, որոնք անխուսափելի են. պատերազմական հանցագործները վաղ թե ուշ պետք է կանգնեն դատարանի առջև։ Պատահական չէ, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների զանգվածային սպանություններին մասնակից նացիստների հայտնաբերումը շարունակվում է նույնիսկ 21-րդ դարում։ Ոչ ոք չպետք է խուսափի մարդկության դեմ հանցագործությունների համար պատասխանատվությունից, այլապես միշտ կգտնվի ձեռք, որը կգրի մահաբեր արկի վրա. «Ամեն լավագույնը՝ երեխաների՛ն»…

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПАШИНЯН НА НИЗКОМ СТАРТЕ И ГОТОВ НА ЛЮБЫЕ ПРЕСТУПЛЕНИЯ, ЕГО ЦЕЛЬ – ОСТАТЬСЯ У ВЛАСТИ ЛЮБОЙ ЦЕНОЙ
      2024-11-21 10:09

      19-20 ноября 2018 г. город Мартуни отмечал 190-летний юбилей. Выступая с трибуны одного из торжественных мероприятий, Пашинян заявил: "Организовавшая революцию политическая команда выполнила все обязательства перед народом. Мы говорили: выразите свою волю на улицах и площадях, и мы превратим эту волю в реальность. Мы это сделали! Сказали, что будем вести непримиримую борьбу с коррупцией, сегодня это обязательство в полной мере выполнено!"

    • ЧТО ПОДРАЗУМЕВАЕТ ПАШИНЯН ПОД "СТРАТЕГИЧЕСКОЙ СДЕЛКОЙ С АЗЕРБАЙДЖАНОМ"?
      2024-11-19 09:23

      Главный инструмент массового оболванивания – это подмена основополагающих понятий. С первого дня травли командира легендарной 5-й бригады генерала Манвела Григоряна (19 ноября исполнится 4-я годовщина его смерти) по надуманному обвинению в краже солдатского пайка "Голос" предупреждал о том, что первыми врагами Пашиняна являются генералы Победы.

    • КОНСЕНСУС НАРУШЕН: ВОСПРОИЗВОДСТВО ПАШИНЯНА У ВЛАСТИ НУЖНО ТОЛЬКО ЗАПАДУ…
      2024-11-18 09:11

      Позиция РФ на предстоящих (внеочередных или очередных) парламентских выборах в РА будет отличаться от позиции 2018 г. и 2021 г. К такому выводу военного эксперта Давида Джамаляна привело недавнее заявление Службы внешней разведки РФ, которое, по его словам, было адресовано не властям, а армянскому обществу. Заявление, напомню, содержало предупреждение о том, что США ведут армянский народ к самоубийству. Если Кремль снова пойдет по пути сохранения марионеточного режима в РА, то, по оценке эксперта, это станет наивысшим проявлением недальновидности российской политики!

    • ПРЕСТУПЛЕНИЯ БЕЗ НАКАЗАНИЯ
      2024-11-16 09:47

      Спустя считанные дни после жестокого подавления последней акции движения "Сопротивление" (3 июня 2022 г. на улице Прошяна), по личному распоряжению Пашиняна, полицейские, применившие неправомочное насилие по отношению к участникам уличных протестов, были представлены к наградам. Им вручили медали и денежные премии, а еще поощрили повышением по службе. На видеокадрах многие видели сцену удушения малиновым беретом участника акции.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՄԻՆՈՒՍ ԵՐԵՔ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ. ՍԱ ԱՐԴԵՆ ՊԼՅՈՒՍ Է
      2021-12-10 18:31

      Ըստ Սահմանադրական դատարանի որոշման, «Հայաստան» դաշինքի կալանավորված պատգամավորներ Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը պետք է ազատ արձակվեն: Նիկոլ Փաշինյանի հերթական պատվերը տապալվեց։ Նա կրկին ապտակ ստացավ իր իսկ նորացրած ՍԴ կազմից։ Բայց Նիկոլը սովոր է դրան։

    • Արտակ Բեգլարյանը Ստրասբուրգում քննարկել է արցախցիների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր
      2019-10-03 16:06

      Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 1-2-ին Ստրասբուրգում մի շարք հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ նրանց ներկայացնելով Արցախում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը և հակամարտությամբ ու չճանաչվածությամբ պայմանավորված հիմնախնդիրներն ու մարտահրավերները:

    • ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ՏՈՆԸ, ԲԱՐԵԿԱՄՆԵՐ
      2019-09-21 10:00

      Տարեց մարդիկ հիշում են 70, 80-ական թվականների նախատոնական օրերի անհոգ մթնոլորտը, երբ հաստատություններում աշխատանքն ավարտվում էր սահմանվածից երկու ժամ առաջ, իսկ մինչ այդ ընդմիջմանը անպայման զրնգում էին գավաթները և գործընկերները միմյանց պատմում էին իրենց տոնական ծրագրերի մասին։ Այսօր մենք ապրում ենք բոլորովին այլ՝ «սիրո և համերաշխության» հռչակված մթնոլորտում, որն իր դրոշմն է թողնում ինչպես առօրյայի, այնպես էլ տոների վրա։ Սակայն այդ մասին՝ քիչ ավելի ուշ։ Եկեք սկզբում հիշենք, որ սեպտեմբերի 21-ը Հայաստանի Անկախության օրն է։

    • ՓԱՇԻՆՅԱՆԻ ՊԱՐԱԳԱՅՈՎ ՄԻԱՎՈՐՎԱԾՆԵՐԸ
      2019-08-14 07:12

      Վարչապետը մեկ ամիս անց կսուրա Լոս Անջելես։ Հերթական բուռն ծափահարությունները նվաճելու իր հերթական բենեֆիսում։ Հոգին երգում ու մեծ հանրահավաք է փափագում։ Երևանում արդեն մի տեսակ բոլորովին չի հրապուրում, իսկ Լոսում, հասկանալի է, մի այնպիսի՜ հանրահավաք կլինի։ Չէ՞ որ ժամանում է ամերիկահայերի ազատարարը Քոչարյան-Սարգսյանի «հանցավոր ռեժիմներից»…