ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ՏՈՆԸ, ԲԱՐԵԿԱՄՆԵՐ
Տարեց մարդիկ հիշում են 70, 80-ական թվականների նախատոնական օրերի անհոգ մթնոլորտը, երբ հաստատություններում աշխատանքն ավարտվում էր սահմանվածից երկու ժամ առաջ, իսկ մինչ այդ ընդմիջմանը անպայման զրնգում էին գավաթները և գործընկերները միմյանց պատմում էին իրենց տոնական ծրագրերի մասին։ Այսօր մենք ապրում ենք բոլորովին այլ՝ «սիրո և համերաշխության» հռչակված մթնոլորտում, որն իր դրոշմն է թողնում ինչպես առօրյայի, այնպես էլ տոների վրա։ Սակայն այդ մասին՝ քիչ ավելի ուշ։ Եկեք սկզբում հիշենք, որ սեպտեմբերի 21-ը Հայաստանի Անկախության օրն է։
Ես պատկանում եմ Հայաստանի այն քաղաքացիների թվին, ովքեր 1991 թվականի հանրաքվեին կողմ քվեարկեցին հանրապետության անկախությանը՝ ԽՍՀՄ կազմից ելքով։ Հիշեցնեմ, որ «այո» ասողների թիվը կազմում էր քվեարկության մասնակիցների 99,31% կամ ընտրական իրավունք ունեցող բնակչության 94,39%-ը։ Տարիների հետ շատերը զղջացին իրենց ընտրության համար, հեռացան երկրից, հուսախաբվեցին… Բայց, բարեբախտաբար, ոչ բոլորը։ Ի դեպ, անկախ Հայաստանի առաջին քաղաքացին դարձավ սեպտեմբերի 22-ին ժամը 00.01 րոպեին Հանրապետական կլինիկական հիվանդանոցում ծնված տղան։ Ծնողներն էին Բորիս Արշալույսի Նազարյանը և Հասմիկ Հայկի Խալաֆյանը։ Հետաքրքիր է, ինչպե՞ս կոչեցին նրան և որտե՞ղ է հիմա այդ ընտանիքը։
Ամեն դեպքում ցանկանում եմ շնորհավորել նրանց և Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին Անկախության օրվա առթիվ և արտահայտել իմ երախտագիտությունն ու հիացմունքը 28 տարի առաջ իրենց կատարած քայլին հավատարիմ մնալու համար։
Այդ ժամանակահատվածում այնքան շատ իրադարձություններ տեղի ունեցան, որ միայն դրանց թվարկումը բազմաթիվ էջեր կզբաղեցնի։ Երկրի նոր կարգավիճակը բազմաթիվ բարդագույն խնդիրներ դրեց նրա քաղաքացիների առջև։ Գլխավորը, անշուշտ, Արցախյան պատերազմն էր։ Այդ խնդիրը մեր ժողովուրդը կարողացավ հաղթահարել համայն հայության օգնությամբ։ 1994 թվականի հրադադարը նշեց այն նվազագույն աշխարհագրական սահմանագծերը, առանց որոնց հայերի համար ավելի անվտանգ կլիներ ևս մեկ անգամ խնդրել ընկեր Ստալինին անվճար «ուղեգիր» հատկացնել իրենց դեպի Ալթայի երկրամաս։ Նա, ով դա չի հասկանում, այդ նույն առաջնորդի արտահայտությամբ՝ «ժողովրդի թշնամի» է։ Տվյալ դեպքում՝ հայ ժողովրդի։
Բացի սեփական հողը պաշտպանելուց, անկախության տարիներին ստիպված եղանք վերակառուցել տնտեսությունը, կապիտալիզմ կառուցել, ամոթխածորեն անվանելով դա «շուկայական հարաբերություններ»։ Այստեղ մեր նվաճումները, մեղմ ասած, շատ ավելի համեստ են։ Կասկածից վեր է, որ նախկին խորհրդային հանրապետություններից ոչ մեկի համար այնքան ծանր չի եղել, որքան Հայաստանի։ 88-ի դեկտեմբերին ճայթեց Սպիտակի աղետալի երկրաշարժը, տանիքից զրկելով հարյուր հազարավոր մարդկանց, իսկ ավելի վաղ, մարտից սկսած, Ադրբեջանից սկսեցին հանրապետություն գալ փախստականներ, որոնց հոսքը տարեցտարի սկսեց չափվել հարյուր հազարավոր տարաբախտ մարդկանցով։ Այս ամենին գումարեք տրանսպորտային շրջափակումը, ինչի պատճառով Հայաստանը զրկվեց երկաթուղային ճանապարհներից, ինչպես նաև էներգետիկ ճգնաժամը։ Եվ էլի շատուշատ այլ բաներ…
Բնականաբար, ծագած ահռելի խնդիրները հաջորդող տարիներին արտագաղթի առիթ դարձան բազմաթիվ ընտանիքների համար։ Իսկ «ընտրյալ» ճարպիկ գործարարները, որոնք հարստություն դիզեցին պետական սեփականության թալանչիական սեփականաշնորհման արդյունքում, ձեռնամուխ եղան «վայրի կապիտալիզմ» կառուցելուն։ Հասկանալի է, որ դա անխուսափելի փուլ էր շուկայական հարաբերությունների անցնելու ճանապարհին։ Փողերը պետք է սկզբում կուտակվեին մարդկանց մի մասի մոտ, որպեսզի հետո նրանց խելքին հասներ, որ կիսվել է պետք բյուջեի հետ։ Հակառակ դեպքում բոլորը կմեկնեն և մարդ չի մնա, որոնց հրամայես։ Որոնց հետ նշես Անկախության օրը։
Այս ճշմարտությունը մեծ դժվարությամբ էր ճանապարհ հարթում դեպի իշխանավորների ուղեղներ։ Եվ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման երկրորդ ժամկետի վերջում տեղ հասավ։ Իշխողները սկսեցին աստիճանաբար ծավալել բարեփոխումները ոչ թե խոսքով, այլ գործով։ Բայց անում էին դա ծայրաստիճան դանդաղ։ Արդյունքում անցած տարվա Անկախության օրը նրանք խորհրդարանական Հայաստանում ունեին միայն անկայուն խորհրդարանական մեծամասնություն։ Բայց այդ ամբիոնն էլ 2018 թվականի վերջին պարզապես բռնազավթվեց «հեղափոխական» ամբոխների կողմից՝ նորաթուխ վարչապետ Ն.Փաշինյանի կոչով։ «Սիրո և համերաշխության» մթնոլորտի հեղինակի, հայերին «սևերի» և «սպիտակների» բաժանողի, ամեն տեսակի «հականերին» ասֆալտին փռողի, պատերին ծեփողի, որը համարում է, թե իշխանությունն իր ձեռքում է հայտնվել լրջորեն ու երկար ժամանակով։
Ընդունված չէ տոնական օրով խոսել լուրջ խնդիրների մասին։ Բայց այսօր երկրում կատարվող ամենը չի տրամադրում ուրախության։ Անկախության օր… Խորամուխ լինենք այդ բառի բուն իմաստի մեջ. չէ՞ որ այն վերաբերում է ոչ միայն երկրին։ Այլև, օրինակ, իշխանության բոլոր երեք ճյուղերի անկախությանը։ Եվ ուրեմն ինչի՞ հիման վրա է գործադիր իշխանությունը՝ ի դեմս «ժողովրդական վարչապետի», սպառնում դատական իշխանությանը, պնդելով, թե երկրում չկա դատավոր, որը կկարողանա «ոչ» ասել իրեն։ Ո՞ր երկրում է վարչապետն առավոտյան «հեղափոխականների» ուժերով փակում բոլոր դատարանների դռները, իսկ երկոյան՝ զայրույթը փոխելով ողորմածության, մեծահոգաբար բացում։ Ուրիշ ո՞ր երկրում են վարչապետն ու խորհրդարանի նախագահը ոտնատակ տալիս Սահմանադրությունը, անօրինական հայտարարելով Սահմանադրական դատարանի որոշումը։
Չթվարկելով «հեղափոխականների» բոլոր ստեղծարարությունները, հիշեցնեմ միայն մեկ զառանցալի արտահայտություն։ Դա այն էր, երբ առաջնորդը հայտարարեց, թե իր «հեղափոխությունը» ավելի կարևոր է, քան հաղթանակն Արցախում։ Եվ ուրեմն անցած տարվա ապրիլին ՀՀ ազգաբնակչության մի մասի ուղեղի մթագնումը պետք է ավելի բա՞րձր դասել, քան 1991 թվականի սեպտեմբերի 21-ը։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Չէ՞ որ Գյումրիից Երևան քայլարշավի մասնակիցները (ներառյալ Չալո շունը) և ծծկեր երեխաներին մանկասայլակներով Հանրապետության հրապարակ բերած հիմարավուն մայրիկները չեն քվեարկել անկախության օգտին…
…Նախորդ տարիներին էլ բազմիցս ստիպված ենք եղել գրել, որ Անկախության օրը դեռ այդպես էլ չի դարձել իսկական տոն բոլորի համար։ Այսօրվանը նույնպես շատ-շատերը դիմավորում են խառը հույզերով։ Քանզի «սիրո և համերաշխության» մթնոլորտի ներքաղաքական ջերմաստիճանը մոտենում է կրիտիկականի։
Ինչ է լինելու հետո՝ դժվար է կանխագուշակել։ Ուստի եկեք մի կողմ թողնենք քաղաքականությունը, հիշենք բոլորին, ովքեր կառուցեցին անկախությունը, ովքեր կյանք տվեցին նրա համար։ Նրանք հավատում էին երկրի ապագային։ Եվ մենք միասին անպայման կանենք ամեն ինչ, որպեսզի նրանց երազանքներն ու հույսերը իրականանան։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-05 09:54
Начинается она с середины XIX века, когда братья из семейства Абдулла (Абдулян) открыли в Османской Турции фотостудию. Вскоре они были назначены придворными фотографами султана, с 1867 года о трех братьях заговорила европейская публика. А как было в Ереване?
-
2024-11-04 09:52
Когда примитивный провинциальный политический пустозвон пришел в мае 2018-го на волне, поднятой большей частью соблазненной популистскими обещаниями молодежью, к вожделенной власти, люди постарше полагали, что эйфория продлится недолго. Ведь встав у руля страны, ты должен каждым своим шагом реально доказывать, что правишь лучше прежних. И доказательства эти начинаются с безопасности страны, доходя до кошелька поверивших обещаниям граждан. За 30 предыдущих лет (1988-2018) мы пережили огромное количество катаклизмов, надорвались, устали от побед и поражений, властной правды и кривды, обессилели в своем практически политическом одиночестве. Поэтому часть поверила в посулы "всенародного" премьера и ждала результатов. Дождалась?
-
2024-10-31 10:19
Различные армянские школы, функционирующие в Стамбуле, берут свое начало с конца XIX века. Одной из них является школа "Арамян-Ункуян". Поблизости от церкви Сурб Такавор еще в 1858 году открылась школа "Хамазаспян-Мурадян". В ее двух частях раздельно обучались мальчики и девочки. Число учеников росло, поэтому решили расширить территорию.
-
2024-10-21 09:48
В первой половине XX века многие ключевые здания Еревана были созданы Александром Таманяном и Николаем Буниатяном. Постройки Буниатяна отличались от таманяновских, в которых было больше неоклассицизма и конструктивизма. Стиль Буниатяна восходил к классическим образцам эстетики. Одним из таких примеров является гостиница "Интурист" на ул. Абовяна, позже названная "Ереван".
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-03-14 18:06
«Ստրկացված ժողովուրդները» կենսաբանական ստորին տեսա՞կ են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների պահանջով՝ նախագահ Ելցինը 1991թ. դեկտեմբերի 8-ին ստորագրեց Բելովեժյան համաձայնագրերը՝ ԽՍՀՄ փլուզմանն օրինականություն հաղորդելու համար: Այդ փաստաթղթերը ԱՄՆ-ին ժամանակավորապես դարձրեցին համաշխարհային հեգեմոն։
-
2021-09-21 18:07
30 տարի առաջ Հայաստանի ժողովուրդը հանրաքվեում քվեարկեց հանրապետության անկախության օգտին։ Սակայն իրավաբանորեն Հայաստանն անկախացավ միայն այն բանից հետո, երբ 1991-ի տարեվերջին Ելցինը, Կրավչուկը և Շուշկևիչը ստորագրեցին պայմանագիր, որը դադարեցրեց Խորհրդային Միություն անվանումով պետության գոյությունը։ Բայց, ինչն առավել կարևոր է. հասկանում ենք, որ մեր անկախ պետության կառուցումը փաստացի սկսվել է 1988-ին՝ Հայաստանի և Արցախի վերամիավորման շարժումով։
-
2019-09-21 16:22
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին Անկախության տոնի առթիվ: Այս մասին տեղեկացնում է երկրորդ նախագահի գրասենյակից: Ռոբերտ Քոչարյանի ուղերձում ասվում է.
-
2019-09-21 16:13
ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը շնորհավորել է ՀՀ անկախության 28-րդ տարեդարձը։