Последние новости

ԻՆՉՊԵՍ ՓԱՇԻՆՅԱՆԸ «ՎԵՐԱԴԱՐՁՐԵՑ» ԱՐՑԱԽԸ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ…

Նախորդ նյութում մենք շոշափեցինք հարցերի լուծման նկատմամբ միայն գալիք ընտրությունների մասին մտածող քաղաքական գործիչների մոտեցումների տարբերությունը գալիք սերունդների մասին մտածող պետական գործիչների մոտեցումներից: Արտաքին քաղաքականության ոլորտում դիտարկենք դա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի օրինակով։

Ծանրագույն գործընթաց։ Ռոբերտ Քոչարյանի նախագահության վերջին տարիներին հաջողվեց հասնել նրան, որ կարգավորման առաջարկվող տարբերակներում ամրագրվի այն կետը, համաձայն որի՝ Արցախի վերջնական կարգավիճակը որոշվում է հանրաքվեի միջոցով։ Այսինքն հաջողվեց հասնել մի բանաձևի, որն Ադրբեջանից անկախ կարգավիճակ է ապահովում արցախցիների ոչ միայն ներկա, այլև ապագա սերնդի համար։

Սերժ Սարգսյանի նախագահության վերջին տարիներին հաջողվեց հասնել նրան, որ բանակցությունների ժամանակ քննարկվեն շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման լրացուցիչ միջոցները՝ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ուժգնացման, հսկող տեսախցիկների տեղադրման, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման ճանապարհով... Այսինքն՝ հասնել մի բանաձևի, որն անվտանգության լրացուցիչ երաշխիքներ է տալիս արցախցիների ապագա սերնդին։

Ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, անկախ այն բանից՝ գիտակցում է դա, թե ոչ, նա մտածում է միայն գալիք ընտրությունների, այսինքն՝ այն մասին, որ տպավորիչ ու շահեկան տեսք ունենա ընտրողի աչքում՝ իր հավանական հակառակորդների համեմատ։ Եվ ահավասիկ հայտարարում է, թե այն ամենը, ինչ արել են նախկին իշխանությունները, վատ է։ Նա սկսում է բանակցային գործընթացը մաքուր էջից, նա ունի հակամարտության լուծման իր մեթոդաբանությունը, գրո՛ղը տանի (այստեղ պետք է այլ բառ լինի)։ Նա հայտարարեց, թե բանակցային գործընթացում պետք է լինեն մինի-հեղափոխություններ, իսկ սկզբի համար կհասնի այն բանին, որ Արցախի ներկայացուցիչներն անմիջականորեն մասնակցեն բանակցային գործընթացին։

Իբր՝ տարրական բան է, Վաթսոն։ Ինքը կգնա միջնորդների մոտ ու կասի. «Քոչարյանն ու Սարգսյանը կարող էին ներկայացնել Արցախը, քանի որ այնտեղից էին սերում, իսկ ես՝ ոչ։ Արցախցիները Հայաստանի ընտրություններին չեն մասնակցում, հետևաբար ես նրանց շահերը ներկայացնելու մանդատ չունեմ։ Ալիևը կարող է ներկայացնել ադրբեջանցի փախստականների շահերը, քանի որ նրանք քվեարկում են Ադրբեջանի ընտրություններում, իսկ ես արցախցիների շահերը ներկայացնել չեմ կարող, նրանք իրենք պետք է անեն դա բանակցություններում»։ Այնքա՜ն տպավորիչ պատմեց Փաշինյանն այս ամենը Արցախի և Հայաստանի քաղաքացիներին ու կայտառ գնաց բանակցելու…

Ի՞նչ ունենք։ Պարզվում է, Փաշինյանի հանճարեղ գաղափարը ոչ ոք չի գնահատել։ Ունենք այն, որ միջնորդներն ու միջազգային մյուս կառույցները, հատկապես վերջիններս, գնալով ավելի հազվադեպ են մտաբերում, որ Արցախի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով, և ավելի հաճախ են խոսում այն մասին, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքն ամենից կարևորն է։ Նույնիսկ Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցողն է դա ասում... Մշտադիտարկման առաքելության գործառույթների ուժգնացումն իսպառ մոռացության է տրված, ինչպեսև սահմանամերձ միջադեպերի հետաքննության մեխանիզմները։ Անմիջականորեն բանակցային սեղանի շուրջ Արցախի վերադարձի մասին խոսք անգամ չկա։ Փոխարենը կա մեծ կասկած, որ Փաշինյանին՝ մինի-հեղափոխությունների մասին իր գաղափարներով, առհասարակ հեգնանքով են նայում։ Ինչի վկայությունն է այն, որ, այսպես կոչված՝ Արցախի ադրբեջանական համայնքի ներկայացուցչին հերթով ընդունում են համանախագահ երկրների ներկայացուցիչները, և ոչ միայն, ու ինչ-որ բանակցություններ վարում նրա հետ։ Նրա հետ, այլ ոչ թե Արցախի իշխանությունների…

Փոխարենը՝ Փաշինյանը գեղեցիկ կեցվածքով է. ինքը, աղավնյակը, բանակցությունները վարում է նոր կետից, քամահրելով նախկին իշխանությունների ջանքերը…

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • НОВЫЕ ПОСЫЛЫ ПАШИНЯНА
      2024-12-06 09:17

      Примеривший на себе костюм Мессии, призванного спасти если не мир, то Армению, премьер-министр Армении Никол Пашинян вещал в парламенте Армении очередную проповедь. Явно путает трибуну парламента с Поклонной горой. 

    • ИЗГНАНИЕ ПРИБЛУДНОГО СЫНА
      2024-12-05 10:48

      Хокку Овик наказан, посажен в угол подальше. Зато там нет сквозняков.

    • БЕГУЩИЕ
      2024-12-03 09:20

      Некоторые удивляются, что консул Армении в Алеппо, получив информацию о грядущем наступлении протурецких формирований, бежал из города, не потрудившись даже поставить в известность местную армянскую общину. Ту самую, ради интересов которой он собственно и «консульствовал» в Алеппо, получая немаленькую зарплату.

    • ГОЛОВА ДЕПУТАТА АГАЗАРЯНА
      2024-11-30 16:03

      Хокку Ведь хочется дожить до декабря Мандату депутата: скоро начислят зарплату. Кому как, а мне нравится, как работает голова депутата Агазаряна. Особенно в последнее время. Потому как, вся эта история с оформленным в виде просьбы требованием Никола Пашиняна сдать мандаты депутатам Нареку Зейналяну и Овику Агазаряну выглядит очень позорно.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ