ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԵՌԱՎԱՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՆԻ ԳՅՈՒՄՐԻԻ ՏՏ ԿԵՆՏՐՈՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Ամերիաբանկը, կարևորելով մարզերում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը, ինչպես նաև երիտասարդների կրթությանն ու զբաղվածությանն ուղղված ծրագրերի իրականացումը, համագործակցում է Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ՝ հնարավորություն ընձեռելով ուսանողներին բանկում անցնել հեռավար գործնական ուսուցում։ Այս մասին հայտնում է բակի մամուլի ծառայությունը։
Ծրագրի առաջին փուլում ընդգրկվել են Տավուշի, Վայոց ձորի, Լոռու և Շիրակի մարզերի երիտասարդները, ովքեր ուսանում են ԳՏՏ կենտրոնում։
Ամերիաբանկի մասնագետները ուսանողներին կծանոթացնեն բանկային համակարգում գործող թվային նոր ու ժամանակակից գործիքների կիրառությանն ու տեղեկատվական տեխնոլոգիաների արդի հնարավորություններին։
Արդեն իսկ տեղի է ունեցել առաջին հեռավար հանդիպումը ուսանողների և Ամերիաբանկի ծրագրավորման և ավտոմատացման կենտրոնի ղեկավար Արմեն Մաթևոսյանի հետ, որի ընթացքում երիտասարդները տեղեկացել են վեբ ծրագրավորման ժամանակ կիրառվող նոր մոտեցումներին և մեթոդներին։ Ուսանողներին տրվել են առաջադրանքներ՝ իրենց մասնագիտական ներուժը և հետաքրքրությունները բացահայտելու նպատակով։
Հետագա հանդիպումների ընթացքում ուսանողներին կտրվի բացառիկ հնարավորություն՝ մասնակիցը դառնալու բանկի ընթացիկ ծրագրերին, ներկայացնելու դրանց հետ կապված իրենց գաղափարներն ու մտահղացումները, ինքնադրսևորվելու և գործնականում ամրապնդելու ստացած գիտելիքները։
«Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը մեզ համար առաջնահերթ նշանակություն ունի։ Որպես թվային բանկային գործառնությունների ոլորտում անընդհատ զարգացող ֆինանսական խոշոր կառույց, մենք աջակցում ենք, որ ՏՏ ոլորտում կրթություն ստացող երիտասարդները աշխատաշուկայում լինեն մրցունակ
Ու պահանջված մասնագետներ։ Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությունը հետապնդում է հենց այս նպատակը։ Մեր համատեղ ծրագիրը կնպաստի ինչպես մարզերի երիտասարդների աշխատանքի, ինքնազարգացման ու կայացման խնդրի լուծմանը, այնպես էլ մարզերի տեխնոլոգիական առաջընթացին ընդհանրապես»,-նշել է Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը։
ԳՏՏԿ տնօրեն Ամալյա Եղոյանն էլ նշել է․ «Ուսանողների և մարզաբնակ երիտասարդների համար ԳՏՏԿ-ի կողմից բոլոր մարզերում առաջարկվող դասընթացները բավականին մեծ խթան են, որպեսզի ուսանողները զարգացնեն իրենց տարածաշրջանները՝ ունենալով կայուն աշխատանք և անհրաժեշտ կենսական պայմաններ։ Ամերիաբանկի պատրաստակամությունն ու աջակցությունը կարևոր քայլ է այս գործում։ Վստահ եմ, որ համատեղ նախաձեռնությունը կտա ցանկալի պտուղները»:
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամբողջական տեղեկատվության համար այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը (ԳՏՏԿ) հիմնադրվել է 2005 թ.-ին Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի և Հայ Օգնության Ֆոնդի կողմից` նպատակ ունենալով ապակենտրոնացնել տեխնոլոգիական ոլորտի հնարավորությունները մայրաքաղաքից դեպի մարզեր, խթանել ոլորտի ընկերությունների հիմնումն ու գործունեությունը մարզերում՝ վերջիններիս պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստամբ, նվազեցնել ուղեղների արտահոսքը մարզերից և նպատակային ծրագրերի միջոցով նպաստել աշխատատեղերի ստեղծմանը: Տարիներ շարունակ բազմաթիվ երիտասարդներ ավարտում են ԳՏՏԿ-ի կողմից առաջարկվող դասընթացները, որը նրանց հնարավորություն է տալիս ձեռք բերել հիմնարար գիտելիքներ և գտնել աշխատանք սեփական բնակավայրում, համագործակցել ոլորտում հայտնի ընկերությունների հետ։
Ավելին՝ www.gitc.am կայքում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-05-26 14:34556
Странно, что из всего нелицеприятного, что сказал за последние недели про американский визит министра ИД Арарата Мирзояна американист Сурен Саркисян, МИД РА опроверг только сообщение о том, что Мирзоян опоздал на встречу с американскими сенаторами. Впрочем, это, пожалуй, не странно, а вполне даже оправданно.
-
2022-05-25 15:311563
Global Finance объявил результаты второго ежегодного конкурса «Устойчивое финансирование», на котором Америабанку была присуждена награда «Лучший банк 2022 года в Армении в области устойчивого финансирования». Америабанк является первым банком, удостоившимся данной награды в регионе, сообщает пресс-служба банка.
-
2022-05-25 11:001020
"Вчера в ходе программы "Большая игра" ведущий, известный российский государственный и политический деятель, историк по образованию Вячеслав Никонов сделал неудачное и неверное заявление о том, что "старославянский язык был одним из трех языков христианской цивилизации вместе с латынью и греческим", - пишет на своей странице в Facebook историк Армен АЙВАЗЯН.
-
2022-05-24 13:081149
В Москве с 3 по 6 июня 2022 года пройдет традиционный VIII Книжный фестиваль "Красная площадь", на котором представят свои книги издательства от Калининграда до Владивостока, а также стран СНГ.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-25 15:3494
Global Finance ամսագիրը հայտարարել է կայուն ֆինանսավորման ոլորտում արդեն երկրորդ անգամ անցկացվող մրցանակաբաշխության հաղթողներին, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը: Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանում «Կայուն ֆինանսավորման գծով 2022 թ-ի լավագույն բանկ»` դառնալով տարածաշրջանի առաջին բանկը, որն արժանանում է այս մրցանակին:
-
2022-05-17 17:42461
Ամերիաբանկի և իտալական Banca Popolare di Sondrio բանկի համատեղ նախագիծը, որն ուղղված է ջրային և էներգետիկ ռեսուրսների պահպանմանը, արժանացել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) «Տարվա գործարք 2021. Կանաչ առևտուր» մրցանակին:
-
2022-05-06 20:07903
Ամերիաբանկն իր հաճախորդների համար առաջինը Հայաստանում ներկայացնում է տան վարկավորման ամբողջական օնլայն հարթակը: Հարթակի միջոցով կարելի է ընտրել նոր բնակարան` ըստ ամսական վճարման չափի, գույքի տարածքի կամ այլ չափանիշների, և անցնել վարկավորման ողջ գործընթացն օնլայն` առանց բանկ գալու, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը:
-
2022-04-29 17:571179
Ամերիաբանկը ներկայանում է վճարային քարտերի նոր դիզայնով, որոնք ստեղծվել են բանկի հաճախորդների «ձեռագրով»: Քարտերի դիզայնի նոր կոնցեպտի ամենավառ տարրը հայկական թագավորությունների, իշխանական տոհմերի զինանշաններն են: