ՄԵՐ ԻՆՉԻ՞Ն է ՊԵՏՔ ԱՅԴ ԴԱՇԻՆՔԸ. ԱՂԱՆԴՆԵՐ ԲՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱ՞Ր
Հունիսի 13-ին Հայաստանը դարձավ 29 երկրներից մեկը, որոնք միացել են 2020թ.փետրվարին ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ձևավորված Կրոնական ազատության միջազգային դաշինքին: Մեր ինչի՞ն էր պետք, մի հարցնող լինի, միանալ այդ կազմակերպությանը, որը կրոնական ազատության պաշտպանության, խղճի ազատության, հանդուրժողականության և այլ հերթական բարձրագոչ կարգախոսների ներքո առաջ է տանում բավական կասկածելի նպատակներ։
Մասնավորապես, բազմաթիվ վերլուծաբաններ նորաստեղծ դաշինքը համարում են Չինաստանի վրա քաղաքական ճնշման մեխանիզմներ ձեռք բերելու ամերիկացիների անթաքույց փորձ, որոնք այս անգամ կառչում են նրանից, թե չինացիներն իրենց երկրում բավարար հանդուրժողականություն չեն ցուցաբերում կրոնական ազատությունների նկատմամբ: Բայց այդ մասին՝ ավելի ուշ…
Մեկնաբանելով վերոնշյալ կառույցին Հայաստանի անդամակցումը՝ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց, թե դաշինքը գործնական որոշումներ չի կայացնում։ Իբր՝ քվեարկության մեխանիզմներ նախատեսված չեն, յուրաքանչյուր պետություն առաջադրում է սեփական նախաձեռնությունները՝ առաջարկելով դրանց իրականացման ուղիները։ Իսկապե՞ս։
Եթե բաց թողնենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, խտրականության անթույլատրելիության մասին դատարկախոսությունը և այլ գեղասքանչ մակդիրները, ապա չոր նստվածքում մնում է միայն զուտ քաղաքականություն։ Դաշինքի անդամ երկրները պարտավորվում են, մասնավորապես.
- դատապարտել անհատների և կրոնական օբյեկտների նկատմամբ բռնությունը (և բռնության հրահրումը) ինչպես պետության, այնպես էլ ոչ պետական սուբյեկտների կողմից,
- պատասխանատվության ենթարկել մեղավորներին, ներառյալ պատժամիջոցների կիրառումն ընդդեմ երրորդ պետությունների, ընկերությունների և ֆիզիկական անձանց,
- ձգտել վիճարկել մշտական խախտումներն ու չարաշահումները եկեղեցիների կողմից, կրոնական կամ ոչ կրոնական խմբերի գրանցման մերժումը և այլն…
Կարիք չկա հրապարակելու ողջ ցուցակը, վերը նշված կետերից երկուսն արդեն իսկ հաստատուն համոզմունք են ստեղծում, որ խոսքը արտաքին քաղաքական ազդեցության հզոր գործիքի մասին է՝ ինչ-որ հոգևոր զավթախուժման միջոցով ։ «Պատասխանատվության ենթարկել մեղավորներին, ներառյալ պատժամիջոցների կիրառումն ընդդեմ երրորդ պետությունների, ընկերությունների և ֆիզիկական անձանց». սա, ըստ ձեզ, գործնական որոշում չէ՞, պրն Մնացականյան:
Իսկ ի՞նչ է նշանակում «վիճարկել կրոնական կամ ոչ կրոնական խմբերի գրանցման մերժումը»: Ստացվում է, որ վաղը ստիպված ենք լինելու գրանցել ցանկացած աղա՞նդ, ներառյալ՝ ապակառուցողական ու ծայրահեղական պաշտամունքները՝ անկախ նրանց կողմից տարածվող գաղափարներից։ Ենթադրենք, թե ԱՄՆ-ի՝ անասելի քանակությամբ աղանդներ ունեցող երկրի համար, որտեղ փաստացի ցանկացած քաղաքացի կարող է ստեղծել իր կրոնը, դա ոչ ավելին է, քան ժողովրդավարական «հավաստանիշ»։ Բայց Հայաստանի համար՝ իր աշխարհաքաղաքական շրջապատով, էկզիստենցիալ երկու թշնամիների և արտաքին մարտահրավերների առկայությամբ, նման հոգևոր զավթախուժումն անմիջական սպառնալիք է ազգային և պետական անվտանգությանը։
«Որպես մարդու իրավունքների ջատագով, Հայաստանը մեծապես կարևորում է կրոնի ազատությունը՝ որպես մարդու անօտարելի իրավունք։ Միանալով այս դաշինքին, Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ կրոնական խմբերի հանդեպ հանդուրժողականության ամրապնդման և կրոնական հիմքով պայմանավորված ոտնձգությունների կանխարգելման ուղղությամբ գործադրվող համատեղ ջանքերին»,- հայտարարեցին մեր ԱԳՆ-ում՝ Կրոնական ազատության միջազգային դաշինքին Հայաստանի միանալու համատեքստում ։
Հիանալի է։ Բայց Հայաստանի պարագայում. մի երկրի, որտեղ ոչ ոք ոչ մեկին չի հետապնդում կրոնական հատկանիշով, որտեղ նման խնդրի նշույլ անգամ չկա, անհասկանալի է, թե որ «տեղում» պետք է ամրապնդել հանդուրժողականությունը և «կանխարգելել կրոնական հիմքով պայմանավորված ոտնձգությունները»։ Թե՞ ոմանց հանգիստ չի տալիս հայ հասարակության հոգևոր միաձուլությունը, որը, չնայած այն սասանելու պերմանենտ փորձերին (հիշենք «թավշե» հեղափոխությունից հետո տեղի ունեցած բազմաթիվ «գրոհները» Հայ Առաքելական Եկեղեցու և անձամբ Գարեգին Բ Կաթողիկոսի դեմ), մնում է անխախտ։ Եվ ինչպես Ստամբուլյան կամ Լանցարոտեի կարգի բազմապիսի կոնվենցիաների առաջմղման դեպքում՝ հասարակական գիտակցության ձևաչափը վերափոխելու իրենց նպատակադրույթով, այս անգամ էլ խոսքը հոգևոր վերաձևաչափման մասին է։ Այլապես ինչո՞վ բացատրել մեր «թավշե» իշխանությունների այդ հապճեպ ցատկն այնտեղ, ուր մտնել մեզ ամենևին պետք չէ։
Դաշինքի համատեքստում, որին, ի դեպ, չեն միացել բազմաթիվ երկրներ, այդ թվում ՝ Չինաստանը, Իրանը, Ռուսաստանը, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Ռումինիան, Մոլդովան և այլն, բազմաթիվ վերլուծաբաններ բնավ ոչ անհիմն պնդում են, որ ԱՄՆ-ի այս ծրագիրը մեծացնում է իրենց հասարակությունների վրա տոտալիտար ճնշման և բռնաճնշումների ռիսկերը քաղաքական մեյնսթրիմի կողմից՝ ի դեմս դաշինքի անդամ երկրների գործադիր և օրենսդիր մարմինների: Հաշվի առնելով, թե ինչ տեմպերով են հետհեղափոխական թորվածքի հայ հասարակությանը վարժեցնում «տոտալիտար ճնշումներ» և «բռնաճնշումներ» հասկացություններին, զարմանալու հարկ չկա։
Վերադառնանք Չինաստանին. ժամանակին, մեկնաբանելով Կրոնական ազատության միջազգային դաշինքի ստեղծումն ու ԱՄՆ-ի հարձակումները Չինաստանի վարած կրոնական քաղաքականության առնչությամբ, ՉԺՀ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը հայտարարեց, որ վերոնշյալ դաշինքը ոչ այլ ինչ է, քան գործիք, որի միջոցով ԱՄՆ-ը դավանանքի ազատության պատրվակով առաջ է մղում արժեքների մասին սեփական պատկերացումները և միջամտություն իրականացնում այլ երկրների ներքին գործերին, նշելով նաև, որ դա անխուսափելիորեն դիմադրության կբախվի աշխարհի երկրների մեծամասնության կողմից։
«Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին դադարեցնել կրոնական հարցերի քաղաքականացումը և միջամտությունն այլ երկրների ներքին գործերին»,- ասաց Գեն Շուանը:
Սակայն, ինչպես տեսնում ենք, Հայաստանի կողմից առարկություններ ոչ միայն չհաջորդեցին, այլև մեր «թավշյա» իշխանությունը նետվեց ընդգրկվելու դաշինքում (որը շատերն արդեն անվանում են հոգևոր ՆԱՏՕ)՝ ավելի լավ կիրառման արժանի աճապարանքով։ Ընդ որում իսպառ անտեսելով հասարակական կարծիքը, առանց որևէ հանրային դիսկուրսի։ Հայաստանը աղանդներով հեղեղելու, բարեկամ Չինաստանի հետ հարաբերությունները փչացնելու հեռանկարով, հերթական անգամ դառնալով անդրօվկիանոսյան վերահսկիչների շահերի հլու-հնազանդ իրականացնողը։ Մեկը լիներ՝ նրանց օգներ գլուխ հանելու «ռասիզմի» հետ կապված իրենց խառնաշփոթից. մի խնդրից, որն այն աստիճան հրեշավոր ու անհեթեթ շեղվածքներ է ստացել, որ տեղին է արդեն խոսել զանգվածային պսիխոզի մասին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 09:50
Комментируя последние внутриполитические события в Армении, глава МИД РФ Сергей Лавров заявил что Церковь всегда была одной из основных опор армянского общества, и Россия не хотела бы, чтобы она подвергалась нападкам. "Понятно, что это внутреннее дело наших соседей, но, безусловно, нападки на каноническую тысячелетнюю Армянскую Апостольскую церковь вызывают серьезнейшую озабоченность", - сказал Лавров.
-
2025-07-01 09:25
В Екатеринбурге прошли полицейские рейды, в ходе которых были задержаны участники азербайджанской банды, подозреваемой в убийствах 10-летней давности. На фоне этого Азербайджан отменил все культурные мероприятия по линии России, а еще парламентская делегация Баку отменила визит в Москву. Ненависть к России на страницах азербайджанских СМИ просто захлестывает через край. Первая реакция – недоумение. Казалось бы, власти Азербайджана должны быть благодарны российским правоохранительным органам за поимку преступников. С чего вдруг такая истерика?
-
2025-06-27 09:36
Не собираюсь комментировать публичное предложение премьера Пашиняна «показать главе Армянской церкви свой пенис» – не позволяет природная брезгливость. Достаточно уже, что «новость» облетела мировые СМИ, и это вселенский стыд и позор. Между тем определенная параллельность событий, происходящих в Армении, Азербайджане и Турции, заслуживает того, чтобы хотя бы обратить на эти параллели внимание. Алиев в Баку судит бизнесмена, миллиардера, благотворителя Рубена Варданяна, Пашинян арестовывает бизнесмена, миллиардера, благотворителя Самвела Карапетяна в Ереване.
-
2025-06-23 18:44
Пока премьер Пашинян занят «войной» против Армянской Апостольской Церкви и репрессиями против соотечественников, поддерживающих Церковь, а армянская общественность и экспертное сообщество активно обсуждают происходящее внутри Армении и, конечно, израильско-иранский конфликт, чреватый большой войной в регионе, происходят события, не удостаивающиеся особого внимания, хоть и следовало.