Последние новости

ՎԻՎԱ-ՄՏՍ-Ը ԵՎ «ՖՈՒԼԵՐ ՏՆԱՇԻՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Վայոց ձորի մարզի Գոմք գյուղում, մինչև տարեվերջ կլուծվի 15 տարվա վաղեմության խնդիր:

Կկառուցվի գյուղի կիսակառույցներից մեկը՝ տանտերերին ազատելով խոնավ, մութ ու անհրապույր նկուղում ապրելու հիշողություններից: Այստեղ ծնված ու մեծացած 5 զավակներից ավագը տասնհինգ տարեկան է, կրտսերը՝ երկու: Շինության կաթացող կտուրը ժամանակին տանիքով է փոխարինվել, իսկ ավելի ուշ՝ սկսվել են կիսակառույցի աշխատանքները, բայց դրանք կիսատ են մնացել: Մի քանի ամիս անց, ընտանիքը կապրի արևի լույսով լցված սենյակներում, որտեղ կոմունալ հարմարություններ ունենալը կլինի ոչ թե շքեղություն, այլ օրինաչափություն:

Տարիների ձգտումն իրականացնելու հարցում տանտիրոջը՝ Արտաշ Ղազարյանին, աջակցում են Վիվա-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Գործընկերները շինարարական աշխատանքներին միանալ առայժմ չեն կարողանում, սակայն տիրապետում են իրավիճակին. հեռավար՝ անակնկալ տեսազանգով ոգևորում են բնակարանաշինության ծրագրում ընդգրկված ընտանիքներին՝ սպասելով համատեղ աշխատելու հնարավորության ստեղծմանը:

«Ձեզ հետ խոսում եմ հեռավար, որովհետև ֆիզիկապես չեմ կարող լինել Ձեր կողքին ու ձեռք-ձեռքի՝ օգնել ընտանիքին: Հոգեպես ու մտքով այդտեղ եմ: Հուսով եմ, որ մեր ժամանակավոր բացակայությունը չի թուլացնի ձեզ և աշխատանքները կավարտեք նախատեսված ժամկետներում: Ամուր մնացեք և ձգտեք իրականություն դարձնել տարիների՝ ձեր երազանքը»,- տեսազանգով ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ղազարյանների ընտանիքն իր ուժերով արդեն սկսել և բավականաչափ առաջ է տարել շինարարական աշխատանքները: Մանկության ու պատանեկության 15 տարին խունացած պատերով սենյակներում անցկացրած տղան, հրաշալի գիտակցում է՝ օր առաջ շինարարությունն ավարտին հասցնելու անհրաժեշտությունը: Համլետը դարձել է հոր ավագ օգնականը: Ձգտում է ինքն էլ թիկունք լինել քույրերի և մոր համար: Աշխատում են՝ մտածելով, հետագա անելիքների, սենյակների կահավորման ու հոգսերից ազատված կյանքի մասին:

«Գոմքը հոյակապ գյուղ է: Կարող էի հեռանալ այստեղից ու փորձել ինչ-որ ճանապարհ փնտրել, սակայն չարեցի դա: Եթե մարդիկ այդպես մտածեն՝ գյուղում մարդ չի մնա: Հիմա իմ ձեռքերով կառուցում եմ տունս: Չէի պատկերացնի, որ անակնկալ հեռախոսազանգով կոգևորեն ինձ: «Ֆուլեր տնաշինականն» ու Վիվա-ՄՏՍ-ը նույնիսկ հեռվից են աջակցում: Այս զանգից հետո ոգևորվեցի և պարտավորված եմ զգում՝ նախատեսված ժամկետներում շինարարությունն ավարտելու հարցում», - ասել է տանտերը՝ Արտաշ Ղազարյանը:

Վիվա-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնը», բնակարանաշինության ծրագրով լուծում են ոչ միայն սոցիալական կարևոր խնդիր, այլև ձգտում են հիմնովին փոխել մարդկանց կյանքը:

Галерея (4 фото)

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • АРТАК ЗАКАРЯН: ИНТЕРЕСЫ ТУРЕЦКО-АЗЕРБАЙДЖАНСКОГО ТАНДЕМА – В ИСПОЛНЕНИИ ЗАГОВОРЩИКА-ПРЕМЬЕР-МИНИСТРА РА
    2025-07-17 17:38

    Армянская Церковь и ее верующие адепты должны сохранить автономию церкви так же, как Серж Саргсян сохранял армянскую идентичность Арцаха и жизненные интересы Армении, написал на своей странице в ФБ член Исполнительного органа РПА Артак Закарян. Публикацию полностью приводим ниже.

  • САМВЕЛ ФАРМАНЯН: НИКОЛ, НЕ ТЫ ОТСТРАНИЛ СЕРЖА САРГСЯНА!
    2025-07-17 17:00

    «Ты, Никол, не можешь изменить двух вещей: ты впечатаешься в память армянского народа как исключительный предатель, и вывести тебя из игры поспешат твои же собственные хозяева, когда ты станешь бесполезным и просроченным инструментом», - написал на своей странице в Фейсбук бывший депутат Национального собрания Самвел Фарманян. Публикацию полностью приводим ниже.

  • ТУРЕЦКО-АЗЕРБАЙДЖАНСКИЙ ТАНДЕМ. КОМУ НА САМОМ ДЕЛЕ ВЫГОДНО ВЗАИМОДЕЙСТВИЕ?
    2025-07-17 10:11

    Отношения между Турцией и Азербайджаном основываются не только на стратегических интересах, но и на глубокой историко-культурной и этнической близости. Девиз "Одна нация - два государства" (Bir millet - iki devlet), часто повторяемый лидерами обеих стран, отражает эту особую связь. Однако действителен ли он? Или это просто фикция? Для ответа на этот вопрос рассмотрим историческую хронологию. В начале XX века Османская империя продолжала волноваться ситуацией в Закавказье. В 1918 году, в период краткосрочной независимости Азербайджанской Демократической Республики (АДР), турецкие войска под командованием Нури-паши Киллигиля (да, да, того самого сводного братца небезызвестного Энвера паши) вошли в Баку. Хотя АДР просуществовала всего до апреля 1920 года, этот эпизод стал первым значительным моментом военного и политического сотрудничества между турками и азербайджанцами (кавказскими татарами). С установлением советской власти связи были прерваны, но после распада СССР начался новый виток сближения, так как у последователей Османской империи сохранились империалистские настроения в плане восстановления своей мощи в регионе.

  • АРТАК ЗАКАРЯН: ВОПРОСЫ СМИ КАК ОТРАЖЕНИЕ 7 ЛЕТ ПРАВЛЕНИЯ НИКОЛА
    2025-07-17 10:00

    Никакой конструктивной мысли, никакого позитивного посыла, никакой понятной идеи, никакого реалистичного решения, никакой здоровой среды, никаких хороших ожиданий, никакого обнадеживающего видения, так на своей странице в ФБ охарактеризовал вчерашнюю пресс-конференцию Никола Пашинян член Исполнительного органа РПА Артак Закарян. Публикацию полностью приводим ниже.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ