MOODY'S ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ Է ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻՆ ՇՆՈՐՀԱԾ BA3 ՎԱՐԿԱՆԻՇԸ ԿԱՅՈՒՆ ՀԵՌԱՆԿԱՐՈՎ
Հեղինակավոր Moody's միջազգային վարկանշային գործակալությունը վերահաստատել է Ամերիաբանկին շնորհած ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը կայուն հեռանկարով: Ամերիաբանկը կարևորում է վարկանիշի վերահաստատումը կայուն հեռանկարով, հատկապես COVID-19-ի հետևանքով ստեղծված իրավիճակում: Այս մասին տեղեկացնում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն:
«Վարկանիշը տրամադրելիս` Moody's-ը հիմք է ընդունել մի շարք կարևոր ցուցանիշներ, այդ թվում` Ամերիաբանկի դիվերսիֆիկացված վարկային պորտֆելի առկայությունը: Մասնավորապես նշվում է, որ 2020թ հունվարի 1-ի դրությամբ ՓՄՁ վարկերի ծավալը բանկի ընդհանուր վարկային պորտֆելում կազմել է 17,4 %, իսկ ֆիզիկական անձանց տրամադրած վարկերը կազմել են ընդհանուր վարկային պորտֆելի 25%-ը, ընդ որում, այն գրեթե հավասարաչափ է բաշխված հիփոթեքային և սպառողական վարկերի մեջ:
Նշենք, որ ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների վարկանիշն արտացոլում է.
• բանկի դիվերսիֆիկացված բիզնես ուղղությունները և ամուր դիրքերը տեղական շուկայում
• ակտիվների բարելավված որակը և հնարավոր կորուստների կլանման կարողությունը` շնորհիվ կապիտալի պատշաճ բուֆերների, բարձր շահութաբերության և խնդրահարույց վարկերի բավարար ծածկույթի
• իրացվելիության բավարար մակարդակը և միջոցների ներգրավման դիվերսիֆիկացված աղբյուրները:
Չնայած կորոնավիրուսի հետևանքով ստեղծված դժվարին իրավիճակին` Moody's վարկանշային գործակալությունն ակնկալում է, որ Բանկի կողմից ֆինանսական միջոցների ներգրավման ցուցանիշները և իրացվելիության մակարդակը կմնան կայուն:
«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով»,-նշված է հաղորդագրությունում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-05-25 11:0040
"Вчера в ходе программы "Большая игра" ведущий, известный российский государственный и политический деятель, историк по образованию Вячеслав Никонов сделал неудачное и неверное заявление о том, что "старославянский язык был одним из трех языков христианской цивилизации вместе с латынью и греческим", - пишет на своей странице в Facebook историк Армен АЙВАЗЯН.
-
2022-05-24 13:08487
В Москве с 3 по 6 июня 2022 года пройдет традиционный VIII Книжный фестиваль "Красная площадь", на котором представят свои книги издательства от Калининграда до Владивостока, а также стран СНГ.
-
2022-05-23 12:431054
"По пунктам объясню, о чем ночью в Брюсселе фактически договорились Пашинян и Алиев, - пишет на своей странице в Facebook тюрколог Варужан Гегамян.
-
2022-05-23 09:22798
В условиях беспрецедентной турбулентности системы региональной и международной безопасности и развитий, угрожающих безопасности Республики Армения и Республики Арцах, воссоздание в Армении структуры, предоставляющей стратегические консультации военно-политическому руководству государства, имеет жизненно важное значение, убежден руководитель Центра политических и экономических стратегических исследований политолог Бениамин ПОГОСЯН. Эту тему он развивает в написанной для «ГА» статье «Важность восстановления системы стратегического консультирования государства в контексте геополитического кризиса». Материал полностью приводим ниже.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-17 17:42393
Ամերիաբանկի և իտալական Banca Popolare di Sondrio բանկի համատեղ նախագիծը, որն ուղղված է ջրային և էներգետիկ ռեսուրսների պահպանմանը, արժանացել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) «Տարվա գործարք 2021. Կանաչ առևտուր» մրցանակին:
-
2022-05-06 20:07837
Ամերիաբանկն իր հաճախորդների համար առաջինը Հայաստանում ներկայացնում է տան վարկավորման ամբողջական օնլայն հարթակը: Հարթակի միջոցով կարելի է ընտրել նոր բնակարան` ըստ ամսական վճարման չափի, գույքի տարածքի կամ այլ չափանիշների, և անցնել վարկավորման ողջ գործընթացն օնլայն` առանց բանկ գալու, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը:
-
2022-04-29 17:571166
Ամերիաբանկը ներկայանում է վճարային քարտերի նոր դիզայնով, որոնք ստեղծվել են բանկի հաճախորդների «ձեռագրով»: Քարտերի դիզայնի նոր կոնցեպտի ամենավառ տարրը հայկական թագավորությունների, իշխանական տոհմերի զինանշաններն են:
-
2022-04-14 09:531073
Կայացել է Ամերիաբանկի հայտարարած «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթի եզրափակիչ փուլը: Նախագծերի ներկայացումից և ժյուրիի խորհրդակցությունից հետո հայտարարվել են հաղթող թիմերի անունները: