“ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ” ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԻՐ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻՆ
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խումբը 25 տոննա հումանիտար օգնություն է տրամադրել իր ներկայության մարզերին։
Ընկերության որոշմամբ, օգնություն կստանան ազդակիր համայքների 1600 ընտանիքներ (ք․Վարդենիս, ք․Արարատ, Արարատ և Գեղամասար համայնքներից), որոնք ապրում են սոցիալապես դժվար պայմաններում և ունեն չգրանցված աշխատողներ։ Մասնավորապես, դրանք միայնակ ծերերն են (առանց խնամակալների), բազմազավակ ընտանիքները և հաշմանդամություն ունեցող քաղաքացիները: Օգնություն ստացողների ցուցակը կազմվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական աջակցության վարչության («Փարոս» ծրագրի) տվյալների բազայի հիման վրա։
Ընկերությունը նախագիծն իրականցնում է տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ։ Կամավորներից կազմված աշխատանքային խմբերը կազմակերպում են օգնության բաժանումը կարիքավորներին։
«Հումանիտար օգնությունը կարիքավորներին ընկերության ձեռնարկած միջոցառումներից մեկն է արտակարգ իրավիճակի պայմաններում՝ ճգնաժամային պայքարի և կանխարգելիչ միջոցառումների շարքում։ Այս դժվարին ժամանակներում բիզնեսի և հասարակության միջև փոխօգնությունը, ինչպես նաև կառավարության կողմից սահմանված արտակարգ դրության կանոնների պահպանումը պետք է հիմք հանդիսանան դժվար իրավիճակի հաղթահարման համար: Այս համատեքստում, «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իր կողմից շնորհակալություն է հայտնում հումանիտար նախագծի բոլոր կամավորներին՝ այդ թվում Երևան Սիթի սուպերմարկետների ցանցին, տեղական ինքնակառավարման մարմիններին և լրացուցիչ պատասխանատվություն ստանձնած՝ ընկերության աշխատողներին։ Միասին մենք կհաղթահարենք այս մարտահրավերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Լեռնահանքային ընկերությունների դիվերսիֆիկացված միջազգային խմբի՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Հայաստանյան ակտիվներն են «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը և «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը»։ «ԳեոՊրոմայնինգ ընկերության ներդրումները գերազանցում են 540 մլն․ ԱՄՆ դոլարը։ Ընկերության աշխատողների թիվը կազմում է մոտավորապես 2500 մարդ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-25 11:58
"Нет турецко-азербайджанскому фашизму! – пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, историк Армен Айвазян.
-
2024-04-25 11:12
Открытое письмо В связи с необходимостью оказания экстренной медицинской помощи Рубену Варданяну руководители ряда общественных организаций Арцаха и Армении обратились с открытым письмом к президенту Международного Комитета Красного Креста госпоже Мирьяне Сполярич-Эггер.
-
2024-04-24 15:39
Кавказ - не место слабых людей, здесь невозможно демонстрировать слабость и при этом выживать. Об этом заявил Sputnik Армения духовный пастырь Берда Арам Мирзоян.
-
2024-04-24 10:21
Научно-образовательная общественная организация "Армянский проект", основанная группой армянских ученых и экспертов, распространила заявление, в котором призывает ответственные за судьбу Армении политические силы взглянуть в лицо реальности нависшей над нашей тысячелетней государственностью угрозы, разработать механизмы для урегулирования разногласий между собой и обеспечения реальной политической консолидации, со своей стороны обещая внести свою лепту в вопрос предложения таких механизмов, возможности их применения и реализации.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2023-12-19 11:42
Այս տարի մենք առաջինը Հայաստանի արդյունաբերությունում ֆինանսական տեղեկության բացահայտման հետազոտություն ենք կատարել՝ կապված կլիմայի փոփոխության հետ, մենք միացել ենք աշխարհի առաջատար ընկերություններին, որոնք մտադիր են ամեն տարի չափել և կրճատել ածխաջրային հետքը։ Այս մասին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) զարգացման թեմային նվիրված համաժողովում դեկտեմբերի 19-ին ասել է կոմբինատի գլխավոր տնօրեն, «GeoProMining» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյը։
-
2023-07-14 19:03
ԳեոՊրոՄայնինգ-ի նախագահի շնորհավորական ուղերձը ԶՊՄԿ հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ և հանքարդյունաբերության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ Հարգելի գործընկերներ, ընկերներ, կոմբինատի աշխատակիցներ և այս հիասքանչ տարածաշրջանի բնակիչներ, 70 տարի առաջ՝ հեռավոր 1952 թվականին Հայաստանի Խորհրդային Հանրապետության տնտեսության զարգացման համար հուսալի հիմք դրվեց։ Ձեր հայրենակիցները կառուցեցին արդյունաբերական հսկան՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը երկար տարիներ դարձավ երկրի արդյունաբերության ու տնտեսության հիմքը և դրական ազդեցություն ունեցավ երկրի զարգացման ու բազմաթիվ սերունդների կյանքի վրա։
-
ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՄՐՑԱՇԱՐԻՆ ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐ2022-12-23 15:56
2022 թվականի դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը՝ օլիմպիական չեմպիոն Գենադի Շատկովի մրցանակի համար, որին մասնակցեցին նաև Հայաստանի բռնցքամարտիկները։
-
2022-12-20 15:48
Դեկտեմբերի 16-ը Արարատի՝ Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտացված դպրոցի համար պատմական էր: ԳեոՊրոմայնինգ Գոլդ ընկերության հովանավորությամբ այսուհետ համագործակցություն է ծավալվելու դպրոցի և Երևանի՝ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի միջև: Քոլեջի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Վարազդատ Խաչումյանի գլխավորությամբ Արարատ այցելած պատվիրակության կազմում էին երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը, կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր Գևորգ Մանասյանը, իրենց երկարամյա աշխատանքային վաստակով քոլեջի պատմությունը հարստացրած արվեստագետ-մանկարավարժներ: