«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԿԱԿԱՆ» ԱԿՏԻՎՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ՝ ՁԵՌՆԱՐԿԵԼՈՎ ՍԱՆԻՏԱՐԱ-ՀԻԳԻԵՆԻԿ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը, որի հայկական ակտիվներում աշխատում է մոտ 2500 մարդ, լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում սանիտարա-հիգիենիկ կանխարգելիչ միջոցառումների անցկացման և COVID-19 վիրուսի տարածմանը հակազդելու համար։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն, սանիտարա-համաճարակային անվտանգության նպատակով ընկերության արտադրամասերում անցկացվում է համապատասխան իրավիճակների շուրջօրյա մոնիտորինգ, մեկ միացյալ կենտրոնից կոորդինացվում է վարակի կանխարգելման և վաղ հայտնաբերման հարցերով ծառայություններ, բուժաշխատողները հաճախակի են դարձրել ստուգումները։ Ձեռնարկությունները ապահովված են ախտահանիչ միջոցներով, ոչ կոնտակտային ջերմաչափերով և անհատական պաշտպանիչ միջոցներով։ Կատարվում են աշխատատեղերի և տրանսպորտի պարբերական, միջհերթափոխային պրոֆիլակտիկ ախտահանումներ։
««ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Հայաստանյան ակտիվները շարունակում են աշխատել սովորական ռեժիմով՝ հաշվի առնելով ընկերության բարձր պատասխանատվությունը ընկերության աշխատակիցների, ազդակիր համայնքների և Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ չնայած մատակարարման և լոգիստիկայի որոշակի բարդություններին, փորձվում են հնարավոր լուծումների ճանապարհներ գտնել, իսկ ձեռնարկությունների բնականոն գործունեության համար անհրաժեշտ սպառման նյութերի պաշարները կբավարարեն երկու ամիս։
«Այսօր ամբողջ աշխարհում ձեռնարկությունները բախվում են համաշխարհային համաճարակի առաջ քաշած մարտահրավերներին: Այնուամենայնիվ, ձեռնարկությունների արդյունավետությունն ու կենսունակությունը մեծապես որոշվում են սանիտարահիգիենիկ անվտանգության հարցերին իրենց աշխատակիցների վերաբերմունքով, քանի որ անձնական հիգիենան և պատասխանատվությունը ընդհանուր անվտանգության գրավականն են։ Այդ խնդիրներին յուրաքանչյուր աշխատողի պատասխանատու մոտեցումից կախված է երկրի համար առանցքային նշանակություն ունեցող ձեռնարկությունների անվտանգ և արդյունավետ շահագործումը։ Համոզված եմ, որ կոլեկտիվ պատասխանատվությունը և նախազգուշացումը կօգնեն մեզ հաղթահարել այս փորձությունը առանց լուրջ հետևանքների»,- նշել է ընկերությունների խմբի Նախագահ Ռոման Խուդոլիյը:
«ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերական ընկերությունների հայաստանյան ակտիվներն են «ԳՊՄ Գոլդ» ընկերությունը և «Ագարակի պղձնա-մոլիբդենային կոմբինատը»։
Հայաստանում աշխատանքի 12 տարիների ընթացքում «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ներդրումները գերազանցել են 540 մլն. ԱՄՆ դոլարը։ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Հայաստանյան ակտիվներում աշխատողների թիվը կազմում է մոտավորապես 2500 մարդ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-06-25 09:101353
Исполнилось 135 лет со дня рождения выдающегося ученого-востоковеда, в прошлом директора Эрмитажа, первого президента Академии наук Армении, прекрасного человека Иосифа Абгаровича Орбели. Описать его неповторимо яркую личность, понять, в чем секрет его исключительности, личного обаяния и силы притяжения сложно. Он был импозантным, красивым, величественным. Его титанический образ невозможно забыть.
-
2022-06-24 19:092117
Армянская сторона вновь растратила имеющиеся со стратегическим союзником политические договоренности и взаимопонимание, написал на своей странице в ФБ вице-председатель РПА Армен АШОТЯН.
-
2022-06-24 09:581156
Именно сейчас в Армении ломается костяк экономики, а чиновник предлагает экспортерам стать уникальными. Об этом написал на своей странице в Facebook Ваграм Миракян, председатель Союза предпринимателей «Манташянц», который насчитывает уже более 250 предпринимателей армянского происхождения в Лос-Анджелесе, Москве, Краснодаре и Ереване.
-
2022-06-23 09:373007
Опубликованная на днях бывшим председателем ВСС Рубеном Вардазаряном скандальная запись разговора с исполняющим обязанности председателя ВСС Гагиком Джангиряном стала очередным свидетельством царящего в Армении правового беспредела, сказал на пресс-конференции в клубе "Зеркало" военный эксперт Айк Наапетян. "Но здесь важнее другое: то, что Никол Пашинян также является исполнителем чьей-то воли, исполнителем указаний кого-то из-за рубежа, то есть, как и говорили эксперты еще в 2018 году, Никол является чьим-то приспешником", - отметил он.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-06-09 11:1661
«ԳեոՊրոՄայնինգը» ավարտել է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի մեծ բեմի ակուստիկ և լուսավորության համակարգի տեխնիկական վերազինման ծրագիրը։ Թատրոնը ստացել է ամենաարդիական ակուստիկ և լուսային սարքավորումներ։
-
2022-05-02 12:43103
Ապրիլի 30-ին ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խմբի աջակցությամբ Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ ականավոր ջազմեն Գարի Կեսայանի համերգը։ Համերգը նվիրված էր Քեսայանի հոբելյանին և Ջազի միջազգային օրվան։
-
2022-04-13 18:26727
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր մարզպետարանում ընդունել է «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյին ու ընկերության այլ ներկայացուցիչների, հաղորդու է «Գեոպրոմայնինգ»–ի մամուլի ծառայությունը։
-
2022-02-19 16:02780
Գիրք նվիրելու օրը ԳեոՊրոՄայնինգը ակցիա էր կազմակերպել երիտասարդ գրքասերների համար՝ ծանոթանալու գրատպությանը։ Այս մասին News.am-ին հայտնումեն ընկերությունից: