Նաիրա Զոհրաբյան. Գործող իշխանությունը Սահմանադրությունը ցեխն է գցել
Հայաստանի իշխանություններն ինձ այլևս ոչ մի բանով չեն զարմացնի. ինձ չի զարմացնի, եթե խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը երկրի նախագահի փոխարեն ինքը ստորագրի «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները:
Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով նրան, որ «Իմ քայլը» խմբակցության 4 պատգամավորներ հանդես են եկել առաջարկությամբ, որպեսզի հիվանդության պատճառով ԱԺ նիստերից բացակայող պատգամավորները հնարավորություն ունենան գրավոր հայտնել իրենց քվեարկության մասին, ինչպես հիմա արվում է գործուղման մեջ գտնվող խորհրդարանականների դեպքում:
«Ինձ նույնիսկ չի զարմացնի, եթե որոշեն Հայաստանը հանկարծ հանրապետությունից միապետության վերածել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,-ասաց նա:
Զոհրաբյանի գնահատմամբ՝ այն, ինչ այս փուլում տեղի է ունենում հանրապետությունում, դժվար է վերագրել ժողովրդավարական գործընթացներին: «Այս իշխանությունները նախկիններից ոչ մի բանով լավը չեն, չնայած մշտապես իրենց համեմատում են նրանց հետ: Նրանք ոչ մի բանից չեն վախենում, ըստ էության, եթե անկեղծ լինենք, այսպիսի բեսպրեդել ես դեռևս երբեք չեմ տեսել: Նրանք երկրի Սահմանադրության հետ անում են այն ամենը, ինչ ուզում են՝ այն վերածելով պոլի շորի»,- դժգոհեց պատգամավորը:
Նա վստահ է, որ բոլոր այն գործողությունները, որոնք վերջին շրջանում իշխանությունները նախաձեռնել են, ուղղակիորեն կամ անուղղակիորեն խախտել են գործող Սահմանադրության պահանջները և ամբողջությամբ ենթակա են քրեական հետապնդման:
Ընդդիմադրի կարծիքով՝ այս ամենը, համենայնդեպս, մտահոգում է հանրապետության քաղաքացիներին: «Իշխանությունները մեզ երթով տանում են դեպի բռնապետություն: Մենք չպետք է դա թույլ տանք: Ես դա թույլ չեմ տա: Ես ձեզ բացահայտ ասում եմ և ասում եմ միանգամայն լրջորեն, որ դրան դիմակայելու համար պատրաստ եմ կյանքս զոհաբերել: Ես ամբողջ ուժով կպայքարեմ անօրինականության դեմ, որը հիմա իշխում է մեր երկրում այս նոր իշխանության գալով»,- շեշտեց խորհրդարանականը՝ նշելով նաև, որ եթե որոշ քաղաքացիներ գոհ են իրենց երկրում կատարվածից, ապա ինքը պատրաստ է շնորհավորել նրանց «ձեռքբերման» կապակցությամբ:
Զոհրաբյանը նաև նշեց, որ այս պահին ինքն անձամբ քաղաքական հետապնդման է ենթարկվում, բայց չի պատրաստվում հետ կանգնել նախկինում արված հայտարարություններից և դիրքորոշումից։
Հարցին՝ արդյո՞ք ուզում է ասել, որ իշխանությունները, ըստ էության, փորձում են ցանկացած ձևով անցկացնել և հաստատել իրենց օրակարգը, պատգամավորը դրական պատասխանեց. «Նրանք հենց դա էլ անում են։ Նրանք անընդհատ ասում են, որ իրենց երկու տարի առաջ ընտրեց ժողովուրդը, որ հենց ժողովուրդն է իրենց իշխանության բերել, և որ իրենց իշխանությունն օրինական է։
Սակայն նրանք մոռանում են ասել, որ իրենք չեն ընտրվել իրենց արժանապատվության և ձեռքբերումների համար, այլ մարդիկ քվեարկել են ավելի շատ նախորդ իշխանությունների դեմ: Նախորդ երկու տարիների էյֆորիան վաղուց արդեն անցել է: Եթե իշխանությունը հանի արտակարգ դրությունը, փողոցում բազում դժգոհ մարդկանց կտեսնի, որոնք միայն իրենց հեռանալն են ցանկանում: Դժգոհներն ամենուր հանրահավաքներ և բողոքի ցույցեր են կազմակերպելու: Իշխանությունները հիանալի հասկանում են այս ամենը և չեն ցանկանում ռիսկի դիմել: Ոչ ոք այդպես ցեխը չի գցել Հայաստանի Սահմանադրությունը, ինչպես դա արեց գործող իշխանությունը: Նրանք այն բառացիորեն պոլի շորի են վերածել»,- եզրափակեց ԲՀԿ-ական պատգամավորը:
Հիշեցնենք, որ իշխող «Իմ քայլը» դաշինքը ԱԺ Կանոնակարգ օրենքում նոր փոփոխություններ է նախաձեռնել, քանի որ կուսակցության արդեն 8 պատգամավոր վարակվել է կորոնավիրուսով և Ազգային ժողովում անհրաժեշտ քանակությամբ ձայներ ապահովելու խնդիրներ են առաջացել: Իշխող դաշինքն առաջարկում է թույլ տալ պատգամավորներին հիվանդության դեպքում հեռավար քվեարկել:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-01-18 15:40
Известные армяне мира выступили в защиту бывшего госминистра Нагорного Карабаха, бизнесмена и мецената Рубена Варданяна, "суд" над которым начался накануне в Баку.
-
2025-01-18 14:28
Вчера были опубликованы первые кадры расправы над армянским народом и его освободительной борьбой, и многие из моих знакомых выступили с различными комментариями, содержащими отчаяние и беспомощность, поскольку мы действительно не в состоянии оказать немедленную помощь нашим друзьям-заложникам․ Об этом написал общественно-политический деятель Аветик Чалабян.
-
2025-01-18 14:23
Французское издание Le Figaro затронуло тему начавшихся в Баку судебных процессов над арцахскими деятелями, отметив, что за 15 месяцев до задержания армянские политзаключенные предстали перед военным судом по обвинениям в «терроризме, сепаратизме и военных преступлениях».
-
2025-01-18 14:21
Реагируя на начало суда над Рубеном Варданяном, бывшим де-факто государственным министром Нагорного Карабаха (отколовшегося региона, который Азербайджан взял под полный контроль в 2023 году), директор Amnesty International по Восточной Европе и Центральной Азии Мари Струтерс заявила: