«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԴՊՐՈՑՆԵՐԻ ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը ռեգիոնների դպրոցների գազաֆիկացման նախագծի իրականացմանը տրամադրել է 110 մլն․ՀՀ դրամ (230 հազ․դոլար):
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունն Գեղարքունիքի եվ Արարատի մարզերի հանրակրթական հաստատություններում ավարտին է հասցնում ջեռուցման համակարգերի անցկացման ծրագիրը։ Ծրագրի առաջին փուլը նախատեսում է հինգ դպրոցների գազաֆիկացում և ջեռուցման համակարգերի տեղադրում, որտեղ գրեթե 30 տարի, դասասենյակների ջեռուցման խնդիրը լուծվում էր «բուրժույկաների» և հեղուկ վառելիքի միջոցով։
Ծրագրի առաջին փուլն ավարտվել է: Վարդենիսի 3 հիմնական դպրոցներն այդ արդեն օգտվում են ջեռուցման լոկալ համակարգից:
Սոթք գյուղի դպրոցում և դպրոցին կից գործող մանկապարտեզում և Արարատ քաղաքի դպրոցներից մեկում ջեռուցման համակարգերի մոնտաժման աշխատանքները ևս մոտենում են ավարտին, և 2020թ․ մարտին նախատեսվում է դրանք հանձնել շահագործման ։
Ծրագրի իրականացման կոորդինատոր, «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության արտաքին կապերի և սոցիալական քաղաքականության ղեկավար Ռուզաննա Գրիգորյան․ «Ծրագրի իրականացման արդյունքում ներդրվել են ջեռուցման ժամանակակից և անվտանգ համակարգեր, կառուցվել է 1350 գծամետր լոկալ գազատար, մոնտաժվել են ընդհանուրը 15 000 քառակուսի մետր մակերեսով ջեռուցման համակարգեր ։ Ծրագրի ամբողջ արժեքը կազմում է 150 մլն․ ՀՀ դրամ, որից 40 մլն․ դրամը ներդրվել է դպրոցների խնայված միջոցներից, իսկ 110 մլն․ դրամը /230 հազ․ դոլարը/ տրամադրել է «ԳեոՊրոմայնինգ» ընկերությունը։
Երկու տարի շարունակ մենք աշխատել ենք այս ծրագրի նախապատրաստման և իրականացման ուղղությամբ և այսօր շատ ուրախ ենք դրա հաջող ավարտի համար։ Մեր երեխաների ուսման համար տաք և հարմարավետ պայմանների ապահովումը մեր գործընկերների և կապալառուների համատեղ աշխատանքի այդյունքն է, որոնք աջակցեցին մեզ այս նախագծի իրականացման գործում։
ԳեոՊրոՄայնինգ ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյ․ «Կրթական ենթակառուցվածքներում սոցիալական ներդրումները մեր ընկերության կորպորատիվ և սոցիալական քաղաքականության առաջնահերթություններից են։ Մենք մեր սոցիալական ծրագրերում շեշտը դնում ենք երիտասարդ սերնդի կրթության և առողջության ապահովման վրա, որին հնարավոր չէ հասնել առանց այդ գործընթացների համար հարմարավետ պայմանների ստեղծման և ճիշտ մոտիվացիայի։ Կրթությունը և սպորտը այն ոլորտներն են, առանց որոնց հնարավոր չէ դաստիարակել ուժեղ և արդյունավետ ապագա սերունդ, և այդ հարցում մենք միշտ աջակցում ենք տեղական իշխանությունների և քաղաքացիների առողջ նախաձեռնություններին»։
Հաշվի առնելով ծրագրի առաջին փուլի հաջող փորձը, մենք մտադիր ենք շարունակել այս գործընթացները։ Մենք վճռականորեն կաջակցենք, որպեսզի Հայաստանի Հանրապետության մեր ներկայության մարզերի բոլոր դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում ապահովենք ուսման հարմարավետ պայմաններ:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան․ «Մեր դպրոցներում ժամանակակից և քաղաքակիրթ ջեռուցման կազմակերպման հարցը իսկապես բարդ խնդիր է։ Ցավոք տեղական բյուջեն թույլ չի տալիս այդ մասշտաբի նախագծեր իրականացնել։ Ամեն տարի մենք վառելիք ենք գնում դժվարությամբ տնտեսած միջոցներով, ինչը մեր երեխաների ուսման համար հարմարավետ պայմաններ չի ապահովում։ Այս խնդրի լուծման գործում «ԳեոՊրոմայնինգ» ընկերության ֆինանսական օժանդակությունը ու ավանդն անգնահատելի է. այն տեղից շարժեց և լուծելի դարձրեց երկար տարիներ օդում կախված հարցը։ Բացի դրանից, ընկերությունն աշխատում է նաև մարզում առկա մի շարք այլ սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ, որոնցով էլ սոցիալական լուրջ աջակցություն է ցուցաբերում սահմանամերձ բնակավայրերի զարգացմանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-05-25 15:311064
Global Finance объявил результаты второго ежегодного конкурса «Устойчивое финансирование», на котором Америабанку была присуждена награда «Лучший банк 2022 года в Армении в области устойчивого финансирования». Америабанк является первым банком, удостоившимся данной награды в регионе, сообщает пресс-служба банка.
-
2022-05-25 11:00787
"Вчера в ходе программы "Большая игра" ведущий, известный российский государственный и политический деятель, историк по образованию Вячеслав Никонов сделал неудачное и неверное заявление о том, что "старославянский язык был одним из трех языков христианской цивилизации вместе с латынью и греческим", - пишет на своей странице в Facebook историк Армен АЙВАЗЯН.
-
2022-05-24 13:08926
В Москве с 3 по 6 июня 2022 года пройдет традиционный VIII Книжный фестиваль "Красная площадь", на котором представят свои книги издательства от Калининграда до Владивостока, а также стран СНГ.
-
2022-05-23 12:431061
"По пунктам объясню, о чем ночью в Брюсселе фактически договорились Пашинян и Алиев, - пишет на своей странице в Facebook тюрколог Варужан Гегамян.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 12:4372
Ապրիլի 30-ին ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խմբի աջակցությամբ Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ ականավոր ջազմեն Գարի Կեսայանի համերգը։ Համերգը նվիրված էր Քեսայանի հոբելյանին և Ջազի միջազգային օրվան։
-
2022-04-13 18:26701
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր մարզպետարանում ընդունել է «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյին ու ընկերության այլ ներկայացուցիչների, հաղորդու է «Գեոպրոմայնինգ»–ի մամուլի ծառայությունը։
-
2022-02-19 16:02758
Գիրք նվիրելու օրը ԳեոՊրոՄայնինգը ակցիա էր կազմակերպել երիտասարդ գրքասերների համար՝ ծանոթանալու գրատպությանը։ Այս մասին News.am-ին հայտնումեն ընկերությունից:
-
2022-02-18 17:231177
GeoProMining Gold ընկերությունը, որը շահագործում է Սոթքի հանքավայրն ու Արարատի ոսկու կորզման գործարանը, 2021 թվականն ավարտել է՝ ըստ նախատեսված պլանի, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը: